Նիդերլանդների ազգային արխիվ (հոլ.՝ Nationaal Archief), ազգային արխիվ Նիդերլանդներում։ Գտնվում է Հաագա քաղաքում։ Այն ներառում է կենտրոնական կառավարության, Հարավային Հոլանդիայի և Հոլանդիայի նախկին կոմսերի հավաքածուները, ինչպես նաև առկա են հոլանդական կառավարությանն ու Նիդերլանդների քաղաքական ու սոցիալական պատմությանն առնչվող այլ նյութեր մասնավոր հաստատություններից և անհատներից։ Նիդերլանդների ազգային արխիվն ունի Հոլանդական Արևելյան Հնդկաստան ընկերության 1602-1811 թվականների արխիվը, որը Հարավային Աֆրիկայի, Հնդկաստանի, Շրի Լանկայի և Ինդոնեզիայի համապատասխան հավաքածուների հետ միասին իրենց պատմական կարևորության համար ներառվել են 2003 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության ժառանգության կազմում[3]։ Արխիվի հավաքածուն համալրվել է նաև Spaarnestad Photo-ի արխիվով[4]։
Նիդերլանդական Անտիլներն ունեցել են առանձին Ազգային արխիվ, որը լուծարվել է Նիդերլանդական Անտիլների անկախությունից հետո[5]։
Արխիվի շենքի մուտքը ճեմուղով կապվում է նույն շենքում տեղավորված քույր կազմակերպությունների հետ։ Հաագայի կենտրոնական կայարանի հարևանությամբ գործող արխիվում տեղակայված քույր կազմակերպություններն են՝