Jump to content

Մոնղոլիայի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնղոլիայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքՄոնղոլիա
Նշան🇲🇳
Հարաբերություն2:1
Ընդունված էփետրվարի 12, 1992
Գույներկարմիր, կապույտ և դեղին
Պատկերված էդաշտ, սյուն և Soyombo symbol?

Մոնղոլիայի դրոշ (մոնղոլերեն՝ Монгол улсын төрийн далбаа), Մոնղոլիայի ազգային խորհրդանիշներից, որ կապույտ և կարմիր գույներով, հավասարաչափ ուղղաձիգ շերտերով ուղղանկյուն պաստառ է։ Լայնքի և երկայնքի հարաբերակցությունը 1։2 է։ Այն սահմանված է Մոնղոլիայի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Ընդունվել է 1992 թվականի հունվարի 12-ին[1]։

Դրոշի գույներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆորմատ Կապույտ Կարմիր Դեղին
RGB 0 230-0-25 255-217-0
HTML #0066FF #E60019 #FFD900
CMYK 100-60-0-0 10-100-90-0 0-15-100-0

Դրոշի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլիայի դրոշը կազմված է կարմիր, կապույտ և դեղին ուղղահայաց շերտերից։ Կոթին հարող կարմիր շերտի կենտրոնում դեղին գույնով պատկերված է «Սոյոմբո» պետական խորհրդանիշը։ Դրոշի կապույտ գույնը խորհրդանշում է երկրի անամպ երկինքը, կարմիրը կրակի գույնն է, որ հիշեցնում է 1921 թվականին ազգային-ազատագրական հեղափոխությունում հաղթանակի մասին։ Կարմիր շերտի վրա պատկերված է ոսկեգույն գաղափարագիր, որի վերևի հատվածում գտնվում է «սայոմբո» խորհրդանիշը՝ արև, լուսին և «անուսարվա» հատուկ նշանը՝ կետ, որից, ըստ բուդդայական ուսմունքի, իր զարգացումն սկսել է տիեզերքը։ «Անուսարվան» պսակող բոցի երեք լեզվակները խորհրդանշում են անցյալը, ներկան ու ապագան։

Պատմական դրոշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1949-1992 թվականների դրոշին պատկերված էր հնգաթև աստղ, որը գտնվել է սայոմբոյի վերևում։ Այն մեկնաբանվել է որպես Բևեռային աստղ և խորհրդանշել է սոցիալիստական ուղղվածությունը։ Դրանից բացի, կապույտ շերտը եղել է ավելի ինտենսիվ գույնով։

1924-1940 թվականների դրոշը եղել է կարմիր պաստառ, իսկ կենտրոնում պատկերված էր կապույտ սայոմբո։ Վերջինիս ներքևում եղել է պատվանդան ջրաշուշանի տերևներից, որի միջոցով խորհրդանշվել է մոնղոլական պետության սրբազան կարգավիճակն ու կատարելությունը։

1921-1924 թվականների դրոշը եղել է կարմիր պաստառ սրևի ու լուսնի պատկերով, որոնք մեկնաբանվել են որպես երկնային ծնողներ, ինչպես նաև եղել են հնդկա-բուդդայական մշակութային-կրնական ժառանգության մաս։

1992-2011 թվականներին դրոշն ունեցել է հետևյալ գույները․

Ֆորմատ Կարմիր Կապույտ Դեղին
RGB 220-23-28 71-174-207 251-234-15
HTML #DC171C #47AECF #FBEA0F
Դրոշ Թվականներ Նկարագրություն
1911–1920 Բոգդո-խանական Մոնղոլիայի դրոշն ակկախացումից հետո։ Այն ստանդարտացված չի եղել և ունեցել է տարբերակներ[2][3][4]։
1920–1921 Չինաստանի Հանրապետության դրոշը, որն օգտագործվել է Չինաստանի կողմից Մոնղոլիայի օկուպացման ժամանակ[5]։
1921–1924 Խանական դրոշի վերադարձ (հիմնականում՝ ձևական բնույթով) 1921 թվականի հեղափոխությունում կոմունիստների հաղթանակից հետո։
1924–1930 Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության առաջին դրոշը[5][6][7][8][9][10], ինչպես նկարագրված է 1924 թվականի Սահմանադրության մեջ[11]։ Դրոշի ձևն ու դիզայնը վերջնական չափորոշիչներ չի ունեցել (միայն նկարագրվել է որպես «Դրոշը կարմիր է, կենտրոնում՝ պետական խորհրդանիշը)[11] and can be seen with some variations in regards to the text and shape of the flag, etc.[12][13][14]։ Դրոշը, չնայած նոր դրոշի ընդունմանը, շարունակել է օգտագործվել մինչև 1940 թվականին նոր Սահմանադրության և դրոշի ընդունումը[14][15]։
1930–1940 Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության երկրորդ դրոշը[5][6][7][16][17]։
1940–1945 Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության երրորդ դրոշը 1940 թվականին Մոնղոլական երկրորդ Սահմանադրության ընդունումից հետո։ Այն նկարագրվում է որպես 1:2 հարաբերակցությամբ կարմիր կտորի պաստառ չափի որի կենտրոնում պետական զինանշանն է, իսկ դրա երկու կողմերում գրված է «Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն»[5][11][18][19]։
1945–1992 Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության չորրորդ դրոշը։ Այն ընդունվել է 1945 թվականին, իսկ պաշտոնապես՝ միայն 1949 թվականին։ Նրա նկարագիրը ներառվել է 1960 թվականի Մոնղոլական երրորդ Սահմանադրության մեջ[5][6]։
1992–2011 Մոնղոլիայի առաջին դրոշը Ժողովրդական Հանրապետության անկումից հետո։ Այն ընդունվել է 1992 թվականին, իսկ գույները ստանդարտացվել են 2011 թվականի հուլիսի 8-ին[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FOTW:Flag Dates by country
  2. «Flag of Bogd Khaanate Mongolia (1)». markodehaeck.free.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  3. «Flag of Bogd Khaanate Mongolia (2)». markodehaeck.free.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  4. «Flag of Bogd Khaanate Mongolia (3)». markodehaeck.free.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Cahoon, Ben. «Mongolia». worldstatesmen.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Mongolia». crwflags.com.
  7. 7,0 7,1 «ТАНИН МЭДЭХҮЙ». selenge.nso.mn. National Statistics Office of Mongolia. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. Farmer, Val (2013 թ․ ապրիլի 24). «Musings in Mongolia». Mongolian Parliament. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. «Mongolian Statehood History Museum (1)». markodehaeck.free.fr. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. «Mongolian Statehood History Museum (1924 Flag)». markodehaeck.free.fr. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  11. 11,0 11,1 11,2 Inner Asia Volume 9. Global Oriental. 2007.
  12. «Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би». undesten.mn. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  13. «"МОНГОЛЫН СОНГОДОГ БҮТЭЭЛҮҮД" ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ». nam.mn. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  14. 14,0 14,1 https://upload.wikimedia.org/wikipedia/mn/1/14/Mongol-Manjur_border_conference_1937.jpg Photo from the Manzhouli conference (1935-1936) which shows the flag of Manchukuo and Mongolia
  15. Д.Батбаяр. «Anti-Buddhism poster, 1932». newspress.mn. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  16. Атлас командира РККА. Атлас командира РККА. 1938. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  17. «Mongolian Statehood History Museum (2)». markodehaeck.free.fr. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  18. Peaslee, A.J. (1956). Constitutions of Nations. Second Edition. Martinus Nijhoff.
  19. «Constitution of the Mongol People's Republic (June 30, 1940)». markodehaeck.free.fr. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  20. «Төрийн далбаа стандарттай болов». Ерөнхийлөгчийн тамгын газар 100-60-0-0 10-100-90-0 0-15-100-0. 2011 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնղոլիայի դրոշ» հոդվածին։