Մեծ ջրցուլ
Մեծ ջրցուլ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Botaurus stellaris | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Բնակալման արեալ
Կլոր տարին Ձմեռման արեալ | ||||||||||||||
|
Մեծ ջրացուլ (լատին․՝ Botaurus stellaris), արագիլանմանների կարգի խոշոր թռչնատեսակ։ Բնադրվում է գաղութներում, հաճախ տառեղների և ձկնկուլների հետ համատեղ։
Բավականին լռակյաց թռչուն է։ Մեծ ջրցուլը ձայներ է արձակում միայն բնի մոտ գտնվելու պահին։ Այս թռչունը ունի բավականին կոշտ ձայն, որը նման է մռթմռթոցի։
Կազմում է փոքր երամներ։ Մեծ ջրցուլը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և գտնվում է անհետացման եզրին։ Սնվում է ծանծաղուտներում՝ ճահճային անողնաշարավորներով, խխունջներով, իսկ հազվադեպ նաև ձկներով և որդերով։
Տնային հավից չափերով ավելի խոշոր է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Մեծ Բրիտանիա կղզում, Նիդերլանդներում, Իսպանիայում՝ մինչև Դանուբ։ Ձմռան ամիսներին հանդիպում է նաև Աֆրիկայում և Հեռավոր Արևելքում՝ մինչև Չինաստան և Ճապոնիա։
Հանդիպում է նաև Հայաստանի տարածքում։ Այստեղից որոշ քանակությամբ ներթափանցել է նաև հարևան Վրաստան, Թուրքիա և Իրան։
Հայաստանում նախկինում ապրել է Սևանա լճի հարակից ճահճուտներում։ Հայաստանում բավականին քիչ է և հանդիպում է միայն Արարատյան հարթավայրում՝ գարնանային և աշնանային չուի ժամանակ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանի հավից մի փոքր մեծ է։ Մարմնի երկարությունը կազմում է 70 սմ, իսկ թևերինը՝ 31-34 սմ։ Ունի խոշոր և երկար ոտքեր։ Կտուցը ևս խոշոր է՝ դիմային ծայրի հատվածում գդալանման լայնացած։
Գլխին ունի փուփուլանման դեղնավուն փետուրներ։ Մարմնի փետրածածկը ունի սպիտակ գունավորում։ Կտուցը և ոտքերը սև են, սակայն կտուցի հիմքը և ծայրը, ինչպես նաև կղզկը դեղին են։
Գլխի փուփուլը հայտնվում է տարիքի մեծանալուն զուգընթաց։ Կշռում է 1,7 կգ։ Թռչող է։ Թռիչքի ընթացքում ջրցուլի պարանոցը երկտակ ծալվում է դեպի մեջքը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ջրցուլ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ջրցուլ» հոդվածին։ |
|