Մեծ դասամիջոց
Մեծ դասամիջոց ռուս.՝ Большая перемена | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, կինոկատակերգություն և մելոդրամա |
Հիմք | I go to people? |
Թվական | 1972 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսեյ Կորենև |
Սցենարի հեղինակ | Գեորգի Սադովնիկով և Ալեքսեյ Կորենև |
Դերակատարներ | Միխայիլ Կոնոնով, Եվգենի Լեոնով, Ռոլան Բիկով, Ալեքսանդր Զբրուև, Սվետլանա Կրյուչկովա, Նատալյա Բոգունովա, Յուրի Կուզմենկով և Նատալյա Գվոզդիկովա |
Օպերատոր | Անատոլի Մուկասեյ |
Երաժշտություն | Էդուարդ Կոլմանովսկի |
Կինոընկերություն | Մոսֆիլմ և Q65177918? |
Տևողություն | 258 րոպե |
Big School-Break (flim) Վիքիպահեստում |
«Մեծ դասամիջոց» (ռուս.՝ «Большая перемена»), խորհրդային գեղարվեստական հեռուստաֆիլմ (չորս սերիա), որ նկարահանվել է 1972-1973 թվականներին ռեժիսոր Ալեքսեյ Կորենևի կողմից Գեորգի Սադովնիկովի «Գնում եմ մարդկանց մոտ» (ռուս.՝ «Иду к людям», վերջին տարիներին հրատարակվում է «Մեծ դասամիջոց» վերնագրով) վիպակի հիման վրա։ Հեռուստատեսությամբ ֆիլմի պրեմիերան կայացել է 1973 թվականի ապրիլի 29-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր խորը գիտելիքներով (ինչպես ինքն է կարծում) պարծեցող երիտասարդ պատմաբան Նեստոր Պետրովիչ Սևերովի (Միխայիլ Կոնոնով) ինքնասիրությունը խոցված է նրանով, որ ասպիրանտուրայի ընդունելության քննությունների ժամանակ նրանից առաջ է անցել նրա սիրած աղջիկը՝ Պոլինան (Նատալյա Գվոզդիկովա)։ Սրտնեղությունից նա խզում է հարաբերությունները Պոլինայի հետ և գնում կամավոր «աքսոր»՝ որպես ուսուցիչ աշխատանքի ընդունվելով երեկոյան դպրոցում։ Նա դառնում է 9 «ա» դասարանի դասղեկ։ Պարզվում է, որ տարբեր տարիքի մարդկանց, որոնցից շատերը տարիքով մեծ են ուսուցչից, դպրոցական կարգուկանոնին սովորեցնելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես եթե նրանցից ոմանք չեն ուզում սովորել։ Որոշ մեծահասակ աշակերտներ իրենց ուսուցչին պատճառում են ահագին գլխացավանք։ Ի լրում այդ բոլոր խնդիրների նոր ուսուցչին է սիրահարվում աշակերտուհիներից մեկը՝ Նելլի Լեդնյովան, որի հայրը սովորում է նույն դասարանում։
Նեստոր Պետրովիչն սկսում է ապրել իր չափահաս աշակերտների հոգսերով։ Այսպես, աշակերտ Գրիգորի Գանժան (Ալեքսանդր Զբրուև) հայտնվում է ոստիկանությունում 12 օրով մարդուն ծաղրելու համար («չլսված շռայլության ատրակցիոն»)։ Միևնույն ժամանակ Գանժան ամեն հարմար առիթով արտահայտում է իր քամահրական վերաբերմունքն ուսման նկատմամբ, իսկ դպրոցում սովորաբար զբաղվում է ինչով պատահի, միայն թե ոչ սովորելով (օրինակ՝ ռադիոընդունիչով լսում է հոկոյին նվիրված հաղորդում)։ Գործը բարդանում է նրանով, որ Գանժայի կինը՝ Սվետլանան (Նատալյա Բոգունովա), աշխատում է նույն դպրոցում որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, բայց Նեստոր Պետրովիչն այդ մասին իմանում է ոչ միանգամից, որովհետև Գրիգորին ու Սվետլանան բավական երկար ժամանակ փորձում են ինչպես ուսուցչական կոլեկտիվից, այնպես էլ աշակերտներից գաղտնի պահել այն փաստը, որ իրենք ամուսիններ են։ Վրդովված լինելով ամուսնու մոտ սովորելու ցանկության բացակայությունից և նրա հիմար արարքներից՝ Սվետլանա Աֆանասևնան ի վերջո որոշում է լքել նրան։ Այդ ժամանակ ընկճված Գանժան դիմում է Նեստոր Պետրովիչի օգնությանը, և նա, թեև ոչ միանգամից, բայց համաձայնում է օգնել։ Ուսուցչանոցում նրա կրակոտ ելույթից հետո, որում նա պաշտպանում է իր աշակերտին, Սվետլանան վերադառնում է ամուսնու մոտ։
Աշակերտ Գենադի Լյապիշևը (Վիկտոր Պրոսկուրին) մշտապես ձգտում է փախչել դասերից ու գնալ պարահրապարակ՝ արդարանալով, թե իր աշխատանքային գրաֆիկը շատ անհարմար է։ Լյապիշևին օգնելու նպատակով Նեստոր Պետրովիչը նրա գործընկերոջը՝ Ալեքսանդր Պետրիկինին (Ռոլան Բիկով), համոզում է համաձայնել աշխատելու երկրորդ հերթով։ Հանուն դրա նա նույնիսկ ստիպված է լինում Պետրիկինի աչքի առաջ նետվել ջուրը։ Սակայն հետագայում պարզվում է, որ այդ ջանքերը եղել են իզուր, քանի որ Լյապիշևը շարունակում է փախչել դասերից՝ հավանաբար կարծելով, թե իրեն՝ որպես աշխատող մարդու, պետք է դպրոցն ավարտելու վերաբերյալ վկայական տան հենց այնպես։ Այդ ժամանակ նրա դաստիարակությունն իր ձեռքն է վերցնում Պետրիկինը, որը բոլորովին լուրջ մարդ է։ Ալեքսանդր Տրոֆիմովիչն սպառնում է Լյապիշևից ոչ միայն մարդ սարքել, այլև կատարյալ մարդ, և միաժամանակ նա Գենադիին ցույց է տալիս Միքելանջելոյի Դավթի նկարը՝ որպես օրինակ։ Ապա նա Գենային իր հետ տանում է կինո, թատրոն, դասախոսության, պլանետարիում և այլն՝ նրա մշակութային-կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով։ Այն պատճառով, որ Պետրիկինը ամենուր գնում է Լյապիշևի հետ, վերջինս նույնիսկ վիճում է իր ընկերուհու հետ, որը չի հասկանում գործերի նոր դրությունը (ընդ որում՝ Պետրիկինը Գենայի ներկայությամբ նրան կոչում է «ոչ կատարյալ»)։ Ի վերջո տեղի է ունենում մանկավարժական «հրաշք»՝ Գենան հանկարծ սկսում է խիստ հետաքրքրվել կրթությամբ և ինքնակատարելագործմամբ (թեև նա չի դառնում Դավիթ, բայց դա նույնպես մեծ ձեռքբերում է)։ Բայց մինչդեռ Պետրիկինն սբաղված էր Լյապիշևով, նրանից հեռանում է իր կինը։ Նեստորն Պետրովիչն ստիպված է վերամիավորել նրանց ընտանիքը՝ Վալենտինային բացատրելով նրա ամուսնու վարքի իրական դրդապատճառները (ընկերոջն օգնելու ձգտում), իսկ նրան կամավոր կերպով օգնում է Ստեպան Սեմյոնովիչ Լեդնյովը (Եվգենի Լեոնով)։
Լեդնյովն այդ ժամանակ նույնպես հայտնվում է դժվարին իրավիճակում, որովհետև նրա դուստրը՝ Նելլին, որ սիրահարված է ուսուցչին, ամաչում է հորից և բողոքում է նրա՝ դասերին հաճախելու դեմ։ Այնինչ Ստեպան Սեմյոնովիչը գուցե այդ դասարանի աշակերտներից ամենաշատն է ուզում սովորել։ Մի անգամ նույնիսկ Լեդնյովը դասարան է մտնում պատուհանով, որովհետև դռնով ներս մտնել դուստրը չի թողնում։ Տեսնելով այդ՝ Գանժան գոռում է. «Նոր ատրակցիոն։ Մարդու ֆանտաստիկ ձգտումը դեպի գիտելիքներ»։ Ամեն ինչ ավարտվում է նրանով, որ Լեդնյովը թողնում է ուսումը և ակամա խանգարում դասերը՝ արթնացնելով դպրոցի հավաքարարուհի մորաքույր Գլաշային։
Աշակերտուհի Վիկտորյա Կորովյանսկայան, ինչպես պարզվում է, ոչ մի տեղ չի աշխատում, և անհրաժեշտություն է առաջանում նրան բացատրել, որ պետք է աշխատանք գտնել, հակառակ դեպքում նա չի կարող հաճախել դպրոց։ Նրա դաստիարակության գործին ձեռնամուխ է լինում նրա փեսացուն՝ Պյոտր Տիմոխինը (Սավելի Կրամարով), որն աշխատում է Գրիգորի Գանժայի հետ և հայտնի է իր ֆանտաստիկ ժլատությամբ (հենց նրան ծաղրելու պատճառով է Գանժան հայտնվում ոստիկանությունում)։ Սակայն հետագայում Պյոտրն ուղղվում է։
Պարզվում է, որ նույն դասարանում սովորում է և նույնիսկ դասարանի ավագն է Վանյա Ֆեդոսկինը՝ Պոլինայի մանկության ընկերը, որը նույնիսկ իրեն համարում էր նրա փեսացուն, բայց աղջկա սիրտը գրավել էր հենց Նեստոր ՊետրովիչըԼ Քանի որ Պոլինան Վանայի ներկայությամբ Նեստորին կոչել էր իր փեսացու, իսկ Նեստորը հետագայում խզել էր հարաբերությունները Պոլինայի հետ, նրանք երկուսն էլ չեն շփվում աղջկա հետ, և կարծում են, թե նրա սիրո համար պայքարում հաղթել է իրենց «երջանիկ մրցակիցը»։ Վանյան մտածում է, թե Նեստորն ամուսնացել է Պոլինայի հետ, իսկ Նեստորը՝ հակառակը։ Սակայն իրականում Պոլինան վերադառնում է Նեստոր Պետրովիչի մոտ միայն ֆիլմի վերջում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Միխայիլ Կոնոնով | պատմության ուսուցիչ | Նեստոր Պետրովիչ Սևերով
Եվգենի Լեոնով | Ստեպան Սեմյոնովիչ Լեդնյով |
Ռոլան Բիկով | Ալեքսանդր Տրոֆիմովիչ Պետրիկին |
Ալեքսանդր Զբրուև | Գրիգորի Գանժա |
Սվետլանա Կրյուչկովա | Ստեպան Սեմյոնովիչի դուստրը | Նելլի Լեդնյովա
Յուրի Կուզմենկով | դասարանի ավագ | Վանյա Ֆեդոսկին
Նատալյա Բոգունովա | ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, Գանժայի կինը | Սվետլանա Աֆանասևնա
Սավելի Կրամարով | Պետյա (Պյոտր Արկադևիչ) Տիմոխին |
Նատալյա Գվոզդիկովա | Պոլինա Իվանչենկո ասպիրանտ, Նեստոր Պետրովիչի հարսնացուն |
Վիկտոր Պրոսկուրին | Գենա (Գենադի Իվանովիչ) Լյապիշև |
Վալերի Նոսիկ | դարպասապահ | Օտտո Ֆուկին
Նինա Մասլովա | Վիկտորյա Իվանովնա Կորովյանսկայա |
Վալերի Խլևինսկի | Ավդոտին |
Իրինա Ազեր | Լյապիշևի ընկերուհին | Լյուսյա
Լյուդմիլա Կասատկինա | Եկատերինա Սեմյոնովնա դպրոցի տնօրեն |
Անաստասիա Գեորգիևսկայա | աշխարհագրության ուսուցչուհի | Սերաֆիմա Պավլովնա
Վալենտինա Տալիզինա | Նինա Պետրովնա քիմիայի ուսուցչուհի |
Իննա Ժիլինա | ուսուցչուհի |
Լյուդմիլա Անցիֆերովա | ուսուցչուհի |
Վալենտինա Կուզնեցովա | ուսուցչուհի |
Միխայիլ Յանշին | Վիկտոր Իվանովիչ Վոլոսյուկ պրոֆեսոր |
Վալենտինա Սպերանտովա | հավաքարարուհի | մորաքույր Գլաշա
Լև Դուրով | ոստինակության ավագ սերժանտ |
Լյուսենա Օվչիննիկովա | Պետրիկինի հարսնացուն, հետո՝ կինը | Վալյա
Նատալյա Գուրզո | Ֆուկինի կինը |
Մարիա Կորենևա | աշակերտուհի երեխայի հետ | Չուվիչկինա
ՄԻխայիլ Ռոզանով | 9 «ա» դասարանի աշակերտ |
Թամարա Լոգինովա | էպիզոդ |
Վլադիմիր Բասով | լուսանկարիչ Պետրիկինի հարսանիքում |
Նիկոլայ Գրաբբե | Պյոտր Վասիլևիչ Տարասով «Վասիլիչ», Լեդնյովի պետը |
Իվան Ռիժով | բաժնի պետ ոստիկանության մայոր |
Գոտլիբ Ռոնինսոն | անվադողերի ցեխի աշխատող | Ֆեդոսկինի բրիգադիրը
Իլյա Բասկին | գզգզված մազերով աշակերտ |
Ալեքսանդր Զիմին | վաճառող կահույքի խանութում |
Զոյա Իսաևա | ակնոցով ուսուցչուհի |
Գալինա Կոմարովա | վերահսկիչ |
Սվետլանա Ստարիկովա | էքսկուրսավար |
Լարիսա Բարաբանովա | վաճառող տղամարդու հագուստի խանութում |
Իգոր Սուրովցև | աշակերտ |
Վալենտինա Անանինա | էպիզոդ |
Ալեքսեյ Կուտուզով | երիտասարդ փրկարար |
Զոյա Ստեպանովա | Ֆեդոսկինին բուժող բժիշկ |
Յանիս Յակոբսոն | Նելլի կողքին նստողը |
Ալբերտ Իրիչև | փրկարար |
Վյաչեսլավ Գարին | գործարանի տնօրեն |
Ալեքսանդր Կալուժսկի | տնօրեն |
Միխայիլ Ռեմիզով | լուսագրերում նշված չէ | էպիզոդ
Պյոտր Շչերբակով | լուսագրերում նշված չէ | հյուր
Վլադիմիր Զեմլյանիկին | լուսագրերում նշված չէ | Պետրիկինի ընկերը
Ելենա Կորենևա | աղջիկ գրադարանով լուսագրերում նշված չէ |
Վալենտինա Տիտովա | հյուր հարսանիքում լուսագրերում նշված չէ |
Յուրի Կիրեև | Պետրիկինի ընկերը լուսագրերում նշված չէ |
Իվան Ժևագո | հյուր հարսանիքում լուսագրերում նշված չէ |
Իրինա Կալինովսկայա | բուժքույր, որ վիրակապում է Գանժային լուսագրերում նշված չէ |
Լյուբով Կասատոչկինա | կիթառով կին հարսանիքում լուսագրերում նշված չէ |
Եկատերինա Մազուրովա | Մանյա Նեստորի հարևանուհին, լուսագրերում նշված չէ |
Ալեքսանդր Վդովին | երիտասարդ հայր, լուսագրերում նշված չէ | Չուվիչկին
Վիկտոր Շուլգին | հյուր հարսանիքում լուսագրերում նշված չէ |
Լյուբով Միշևա | բանվորուհի լուսագրերում նշված չէ |
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականի վերջին Սադովնիկովին, որը երիտասարդ տարիքում դասավանդել էր երեկոյան դպրոցում, առաջարկվել է գրել երեկոյան դպրոցում սովորողների կյանքին նվիրված ֆիլմի սցենար «Գնում եմ մարդկանց մոտ» վիպակի հիման վրա։ Անմիջապես պայման է դրվել, որ սցենարի համահեղինակը պետք է լինի ֆիլմի ռեժիսորը։ Սադովնիկովը երկու տարի աշխատել է սցենարի վրա, մշակել բազմաթիվ տարբերակներ, շատ բան հետագայում ստիպված են եղել փոխել նկարահանման ժամանակ։ Նկարահանումների սկսվելուց առաջ որոշվել է նախատեսված երկու սերիայի փոխարեն նկարահանել երեք, իսկ հետագայում՝ չորս սերիաներից բաղկացած ֆիլմ։ Սցենարի վերջնական տարբերակը խիստ տարբերվել է սկզբնական տարբերակից[1]։
Նկարահանումներն անցկացվել են Յարոսլավլի անվադողերի գործարանի տարածքում[2] և Մոսկվայի Լենինի անվան պետական մանավարժական համալսարանում[3]։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ժամանակակիցների գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր դերակատար Միխայիլ Կանոնովը հոռետեսորեն է վերաբերվել ֆիլմին։ Իր չհրատարակված հուշերում նա գրել է. «Մեծ դասամիջոց» բազմասերիանոց ֆիլմում հավաքվել էր չորս սերունդների դերասանների ամբողջ փունջը՝ սկսած հայտնի ժողովրդականներից մինչև թատերական ուսումնարանները նոր ավարտածները։ Ես ստիպված էի արդարացնել ցնորամոլական իրավիճակներն ու անհեթեթ տեքստը։ «Մեծ դասամիջոցի» մասին շատ են գրել, և այն հաջողություն է ունեցել արտասահմանում։ Ահա այդ ուժի տաղանդներ կային այն ժամանակ Ռուսաստանում։ Ամեն մի ցնդաբանություն նրանց կատարմամբ թվում էր դուրեկան ու թովիչ և ամենակարևորը՝ անկեղծ»[4]։
Նիկոլայ Բուռլյաևն ասել է. «Ես երբեք հիացած չեմ եղել այդ ֆիլմով, մեզ՝ դեպի Տարկովսկին ու Գերմանն ուղղվածներիս, հնարված սյուժեով սերիալը թվում էր անլուրջ»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Лаборатория фантастики. Садовников
- ↑ Ирина Ивойлова. Школьная история // «Российская газета» : № 11 (5090) от 21 января 2010. —Пермь, 2011. — С. 11.
- ↑ Фильмы, снятые в МПГУ
- ↑ Последние дни Михаила Кононова. Отрывки из его неопубликованной книги.
- ↑ ««Бульвар Гордона». Богинская». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Большая перемена» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Сегодня вечером с Андреем Малаховым. Большая перемена (23.03.2013)
- Как снимался фильм «Большая перемена»
- Анекдоты о съёмках «Большой перемены» Արխիվացված 2009-02-10 Wayback Machine
- Татьяна Богданова: «Большая перемена» 35 лет спустя («АиФ Суперзвёзды» № 16 (94) от 22 августа 2006 г.) Արխիվացված 2013-05-04 Wayback Machine
- Константин Райкин мог стать Нестором Петровичем (сайт proretro.ru)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ դասամիջոց» հոդվածին։ |
|