Մեծ արորիկ
Մեծ կրոնշնեպ | |
Մեծ կրոնշնեպ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Քարադրանմաններ (Charadriiformes) |
Ընտանիք | Մորակտցարներ (Scolopacidae) |
Ցեղ | Numenius |
Տեսակ | Մեծ կրոնշնեպ (N. arquata) |
Միջազգային անվանում | |
Numenius arquata | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Մեծ արորիկ կամ մեծ կրոնշնեպ (լատին․՝ Numenius arquata), մորակտցարների ընտանիքի թ��չնատեսակ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Հիմնականում տարածվում են Բրիտանական կղզիներից մինչև Անդրբայկալ, Եվրոպայում, դեպի հարավ՝ Ղրիմում, Կովկասում և հյուսիսիսային Մոնղոլիայում։ Աղավնուց ավելի մեծ թռչուն է՝ երկարավուն, դեպի ներքև աղեղաձև կտուցով։ Փետուրները հիմնականում լինում են գորշամոխրագույն, սև բծիկներով, գլխի ու կրծքի վրա մեծ երկայնակի բծիկներով։ Թևերի բացվածքը հասնում է մինչև 100-110 սմ։ Հանդիպում է Արարատյան դաշտի, Սևանա լճի, բնական և արհեստական ջրամբարների ճահճուտներում։ Մեծ կրոնշնեպները շատ զգույշ թռչուններ են, վտանգի դեպքում թռիչքի են դիմում զգալի տարածությունից, հիմնականում հանդիպում են փոքր խմբերով։ Սնվում է միջատներով և անողնաշարավոր կենդանիներով։ Սևանա լճի ավազաններում որպես չափազանց հազվագյուտ տեսակ նշված է նաև փոքր կրոնշնեպը, որը մեծ կրոնշնեպի համեմատ զգալի փոքր է, սակայն կեցվածքով ու փետրավորմամբ բավական նման է նրան։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույնը կառուցվում է հողի մեջ։ Բնի չափը կազմում է 180-200 մմ, իսկ խորությունը՝ 30-50 մմ։ Ձվադրում է հիմնականում 3-5 ձու, ավելի հաճախ՝ 4 ձու։ Ձվերն հիմնականում ունենում են ձիթապտղականաչավուն երանգ։ Ձվի չափերը լինում են 56-77х43-55 մմ[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի համար հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակն արագորեն կրճատվում է։ Մեծ արորիկն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակի և դրա փոփոխման միտումների բացահայտման համար հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել։
Սպառնացող վտանգներից է չուի շրջանում որսագողությունը։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բնական արեալ, բազմացում
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ.Ս. Ադամյան - «Հայաստանի թռչունները», Երևան, Սովետական գրող, 1985. 232 էջ
- Lars Jonsson։ Die Vögel Europas und des Mittelmeerraumes — Kosmos-Naturführer, Franckh-Kosmos Stuttgart 1992/1999, ISBN 3-440-06357-7
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ արորիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ արորիկ» հոդվածին։ |
|