Մարիո Մոնտի
Մարիո Մոնտի իտալ.՝ Mario Monti | |
Կուսակցություն՝ | Civic Choice?[1] |
---|---|
Կրթություն՝ | Բոկոնիի համալսարան և Եյլի համալսարան |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան[2] |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | մարտի 19, 1943[3][4] (81 տարեկան) |
Ծննդավայր | Վառեսե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ի ծնե անուն | իտալ.՝ Mario Monti |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Մարիո Մոնտի (իտալ.՝ Mario Monti, մարտի 19, 1943[3][4], Վառեսե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[2]), իտալացի անկուսակցական պետական և քաղաքական գործիչ, տնտեսագետ, ցմահ սենատոր։ Իտալիայի Նախարարների խորհրդի 82-րդ նախագահը 2011 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2013 թվականի ապրիլի 28-ը։ Իտալիայի Էկոնոմիկայի և ֆինանսների 7-րդ նախարարը 2011 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2012 թվականի հուլիսի 11-ը։ Իտալիայի արտաքին գործերի նախարար՝ 2013 թվականի մարտի 27-ից ապրիլի 28-ը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն և ակադեմիական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Բոկկոնիի համալսարանը, որտեղ ստացել է տնտեսագիտության և կառավարման գիտական աստիճան։ Այնուհետև ավարտել է Յեյլի համալսարանի ասպիրանտուրան, որտեղ սովորել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Թոբինի մոտ։
1970-1985 թվականներին դասավանդել է տնտեսագիտության թուրինյան համալսարանում։ 1989 թվականին նշանակվել է Բոկկոնիի համալսարանի ռեկտոր, իսկ 1994 թվականից հանդիսանում է նրա նախագահը։
2005 թվականին դարձել է Բրեյգել տնտեսական հետազոտությունների ինստիտուտի առաջին նախագահը։ Բացի այդ, Մոնտին հանդիսանում է եռակողմ հանձնաժողովի, ինչպես նաև Բիլդերբերգյան ակումբի առանցքային անդամներից մեկը։ Նույն թվականին դարձել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի պատվավոր դոկտոր։
Մոնտին հանդիսանում է նման ընկերությունների միջազգային խորհրդատուն, ինչպես Goldman Sachs и The Coca-Cola Company:
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 թվականից մինչև 2004 թվականը եղել է Իտալիայի եվրոպական կոմիսար։ 2004 թվականին նրա տեղը զբաղեցրել է Ֆրանկո Ֆրատինին։ 1995 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է ներքին շուկայի և ծառայությունների հարցերով Եվրոպական հանձնակատարի պաշտոնը, իսկ 1999 թվականից մինչև 2004 թվականը՝ մրցակցության հարցերով Եվրոպական հանձնակատարի պաշտոնը։ Այդ պաշտոնում հայտնի է դարձել GE/Honeywell-ի, Microsoft-ի, German Landesbanken-ի աղմկահարույց գործերի, ինչպես նաև ԵՄ-ում հակատրեստյան օրենսդրության և միաձուլումների վերահսկման մեխանիզմների բարեփոխման, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ համատեղ միջազգային մրցակցային ցանցի (ICN) կազմակերպման արդյունքում։
- 2009 թվականին նշանակվել է ԵՄ ապագայի հարցերով հանձնաժողովի անդամ։
- 2010 թվականին Մոնտին ստացել է եռակողմ հանձնաժողով միջազգային կազմակերպության եվրոպական նախագահի պաշտոնը, 2010 թվականի սեպտեմբերի 15-ին պաշտոնապես պաշտպանել է Սպինելլիի խմբի նախաձեռնությունը։
- 2011 թվականի նոյեմբերի 9-ին ցմահ սենատոր է նշանակվել Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի կողմից[9]։
Նախարարների խորհրդի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնտին կտրուկ քննադատել Է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին՝ նշելով, որ Իտալիային ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է զբաղվել տնտեսության ազատականացմամբ և առողջ մրցակցության վերածնմամբ։ Մոնտին եվրոպական ինտեգրման կողմնակից է, որտեղ նա տեսնում է Իտալիայի տնտեսության արդիականացման աղբյուրը։
Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնիի՝ սեփական ցանկությամբ հրաժարականից հետո 2011 թվականի նոյեմբերի 13-ին Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում Մոնտիի թեկնածությունը պաշտպանել է Իտալիայի խորհրդարանը։ Տեխնիկական կառավարության ձևավորումից հետո նոյեմբերի 16-ին ստանձնել է պաշտոնը, այն պատրաստվում էր կատարել մինչև 2013 թվականի խորհրդարանական ընտրությունները[10], ինչպես նաև Մոնտին նոյեմբերի 18-ին, ստանալով խորհրդարանի վստահության քվեն, իրեն նշանակել Է Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնում[11]։
2011 թվականի դեկտեմբերի սկզբին նոր կառավարությունը ստիպված էր ընդունել հակաճգնաժամային փաթեթ, որը նախատեսում է խիստ խնայողության ռեժիմ, պետական ծախսերի կրճատում, կենսաթոշակային տարիքի բարձրացում մինչև 66 տարեկան։ Մոնտին հրաժարվել է վարչապետի և ֆինանսների նախարարի աշխատավարձից[12]։
2011 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 19-ը Իտալիայում տեղի է ունեցել Մոնտիի կողմից ընդունված հակաճգնաժամային միջոցառումների դեմ համազգային գործադուլների շաբաթ[13]։
Մարտին կառավարությունը որոշել է բարեփոխել աշխատաշուկան, որի ժամանակ առաջարկվում է Իտալիայի Աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածը փոխարինել մի շարք միջոցառումներով, որոնք գործատուներին կստիպեն առաջարկել ոչ թե ժամանակավոր, այլ մշտական պայմանագրեր աշխատողներին։ Մոնտին պնդել է, որ կառավարության առաջարկները նոր աշխատատեղեր կստեղծեն, կբարձրացնեն իտալական ապրանքների մրցունակությունը և կպաշտպանեն Իտալիային պարտքային ճգնաժամից։ CGIL ձախ միության առաջնորդ Սուսաննա Կամուսոն Հռոմում կայացած բանակցություններում կառավարությանը մեղադրել է գործատուների համար աշխատողների ազատումը հեշտացնելու փորձի մեջ[14]։
2012 թվականի հուլիսի 11-ին Մոնտին թողել Է Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է նրա տեղակալ Վիտորիո Գրիլլին[15]։ Միևնույն ժամանակ, Մոնտին ստեղծել և գլխավորել է տնտեսական և ֆինանսական քաղաքականության համակարգման կառավարական հանձնաժողովը։
Դեկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ հրաժարական կտա 2013 թվականի բյուջեի ընդունումից հետո։ Մոնտին այդ որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ Ազատության ժողովուրդ կուսակցությունը հրաժարվել է աջակցել իր կաբինետին[16]։ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին Մոնտին հրաժարականի դիմում է ներկայացրել[17]։ Այս իրադարձությունները հանգեցրել են կառավարական ճգնաժամի, ինչի արդյունքում 2012 թվականի դեկտեմբերի 22-ին նախագահ Նապոլիտանոն որոշում է կայացրել խորհրդարանը ցրելու մասին, ինչը մոտեցրել է խորհրդարանական ընտրությունները[18]։
2013 թվականի մարտի 27-ից ապրիլի 28-ը զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
2013 թվականի ապրիլի 28-ին վարչապետի պաշտոնը վերջնականապես հանձնվեց Էնրիկո Լետտեին[19]։
Վարչապետության արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքը՝ նախկին վարչապետը պնդում է, որ այդ ընթացքում Իտալիան կարողացել է հաղթահարել ճգնաժամի ամենաբարդ փուլը սեփական ուժերով՝ առանց ԵԿԲ-ի օգնության։ Միևնույն ժամանակ, Մոնտին նշել է, որ Իտալիան ակտիվորեն մասնակցել է հակաճգնաժամային մեխանիզմների մշակմանը[20]։
2013 թվականի խորհրդարանական ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի դեկտեմբերի 28-ին հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կգլխավորի Մոնտիի օրակարգը Իտալիայի համար կենտրոնամետ կոալիցիան (իտալ.՝ Agenda Monti per l'Italia): Ընդ որում, նա չի կարող մտնել Պատգամավորների պալատի կազմի մեջ, քանի որ ցմահ սենատոր է։ Նա նաև չի բացառում, որ կարող է կրկին գլխավորել նախարարների խորհուրդը[21][22]։ Ավելի վաղ, 2012 թվականի դեկտեմբերի 23-ին նա խոստացել էր հրապարակել իր ծրագիրը ճգնաժամից վերջնական դուրս գալու համար[23]։
2013 թվականի հունվարի 4-ին Մոնտին հայտարարեց Քաղաքացիական ընտրություն անվանումով նոր կուսակցության ստեղծման մասին։ 2013 թվականի փետրվարի 24-25-ի ընտրություններում կուսակցությունը ներկայացուցչություն է ստացել խորհրդարանի երկու պալատներում, Մոնտին նրա նախագահն էր մինչև 2013 թվականի հոկտեմբերի 17-ը[24], սակայն 2015 թվականի սկզբին թողել է իր ստեղծած կուսակցությունը և անցել Սենատի խառը խմբակցություն[25]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալական
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Մեծ խաչի ասպետ շքանշան (2004 թվականի նոյեմբերի 29)[26]։
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր (1992 թվականի դեկտեմբերի 27)[27]։
Օտարերկրյա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծագող արևի շքանշան (2015 թվականի նոյեմբերի 3)[28][29]։ Հանձնվել է անձամբ Ճապոնիայի կայսեր կողմից[30][31]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է Էլզա Անտոնիոլիի հետ, ունի երկու երեխա՝ Ֆեդերիկա և Ջովանի։ Տարված է Հին Եգիպտոսի պատմությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/monti-mario-1943
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Deutsche Nationalbibliothek Record #120933357 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
- ↑ https://www.ifw-kiel.de/konfer/wwp
- ↑ https://www.ifw-kiel.de/de/institut/veranstaltungen/preisverleihungen/weltwirtschaftlicher-preis/
- ↑ https://www.sciencespo.fr/fr/la-recherche/doctorats-honoris-causa/
- ↑ «Napolitano nomina Monti senatore a vita» (իտալերեն). Corriere della Sera. 2011 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Берлускони: Монти обещал не участвовать в выборах» (ռուսերեն). РБК Україна. 2011 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Новый премьер Италии Монти сформировал правительство, он сам собирается стать министром финансов» (ռուսերեն). Газета.ru. 2011 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Италия: о чём плачет министр» (ռուսերեն). Русскоязычная версия Euronews. 2011 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «В Италии начинается неделя забастовок против антикризисных мер правительства Монти» (ռուսերեն). РБК Україна. 2011 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Захар Радов. (2012 թ․ մարտի 21). «Марио Монти затеял реформу на рынке труда» (ռուսերեն). Կոմսոմոլսկայա պրավդա — Казань. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Вера Щербакова. (2012 թ․ հուլիսի 12). «Премьер-министр Италии Марио Монти оставил пост министра экономики» (ռուսերեն). ИТАР-ТАСС. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Премьер-министр Италии уйдет в отставку» (ռուսերեն). Lenta.ru. 2012 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Премьер-министр Италии Марио Монти подал в отставку» (ռուսերեն). Газета.ua. 22.12.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Президент Италии распустил парламент» (ռուսերեն). Lenta.ru. 2012 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Нива Миракян. (2013 թ․ ապրիլի 25). «Новым премьер-министром Италии стал левоцентрист Энрико Летта» (ռուսերեն). Российская газета №6066 (90). Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Марио Монти подвел итоги своей работы» (ռուսերեն). Вести.Ru. 2012 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Наталия Шмакова. (2012 թ․ դեկտեմբերի 28). «Монти заявил, что поведет на выборы в Италии центристскую коалицию» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Монти возглавит коалицию центристов на выборах в Италии» (ռուսերեն). Русская служба BBC. 2012 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Наталия Шмакова. (2012 թ․ դեկտեմբերի 23). «Монти пообещал опубликовать собственную программу реформ в Италии» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Monti si dimette da Scelta Civica: "11 senatori più Mauro mi hanno sfiduciato"» (իտալերեն). la Repubblica. 2013 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Francesco Maesano (2015 թ․ մարտի 4). «Senato, il Gruppo Misto pesa sempre di più» (իտալերեն). la Stampa. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Monti Prof. Mario. Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana» (իտալերեն). Сайт президента Италии. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Monti Prof. Mario. Commendatore Ordine al Merito della Repubblica Italiana» (իտալերեն). Сайт президента Италии. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «平成���7年秋の外国人叙勲 受章者名簿 (平成27年11月3日付け発令)» (PDF). Министерство иностранных дел Японии. 3 ноября 2015. Վերցված է 29 января 2018-ին.
- ↑ «2015 Autumn Conferment of Decorations on Foreign Nationals» (PDF). Министерство иностранных дел Японии. 3 ноября 2015. Վերցված է 28 января 2018-ին.
- ↑ «マリオ・モンティ氏の大綬章勲章親授式への出席». Посольство Японии в Италии. 5 ноября 2015. Վերցված է 28 января 2018-ին.
- ↑ «Conferimento dell'onoreficenza del Gran Cordone dell'Ordine del Sol Levante al Senatore Mario Monti». Посольство Италии в Японии. 5 ноября 2015. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 28 января 2018-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Биография Марио Монти». ՌԻԱ Նովոստի. 2012 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Մոնտի» հոդվածին։ |
|
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Մարտի 19 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Իտալացի տնտեսագետներ
- Իտալիայի ցմահ սենատորներ
- Իտալիայի վարչապետներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- Իտալիայի պետական գործիչներ
- Իտալիայի սենատորներ
- Իտալիայի Հանրապետության սենատորներ
- Իտալիայի նախարարներ