Մասնակից:Սոֆի Շահնազարյան/Ավազարկղ4
O RLY? (հապավում oh, really? բառերից,անգլ. թարգմանաբար՝ «միթե՞» կամ «իրո՞ք»)[1], հայտնի համացանցային մեմ, որն առաջացել է 2001 թվականին անգլալեզու համացանցում[2]։ Բնօրինակում պատկերված է սպիտակ բուի գլուխ, որի ներքևում Kabel Black տառատեսակով գրված է «O RLY?»[3]։ Ի սկզբանե տարածվել է ճապոնական Futaba channel կոնտենտ մատակարարի 4chan անգլախոս իմիջբորդում (ֆորումում)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի փետրվարի 17-ին լուսանկարիչ Ջոն Ուայթը (John White) բնօրինակ լուսանկարը տեղադրել է կենդանիներին նվիրված Usenet համաժողովում։ Շուտով 4chan-ի մասնակիցները այն գտել և մշակել են ֆոտոշոփով, ռուսալեզու ավանդույթի համաձայն`«ֆոտոժաբա (фотожабе)», ինչից հետո O RLY? տարբերակը սկսել է հաճախ օգտագործվել խոսակցություններում և տեղափոխվել այլ կայքեր[4]։ Հորինել են նաև շարունակություն՝ NO WAI!!! («No way», «երբեք», «չի կարող լինել») և YA RLY («Yeah, really», «այո, անկեղծ»)[5]։
Այդ նմուշների օգտագործմամբ երկխոսությունները բազմաթիվ էին, պատկերը, կարգախոսները և հայեցակարգը լայնորեն օգտագործվում էին տարբեր փոփոխություններ ստեղծելու համար, ինչը համացանցային մեմերին բնորոշ հատկանիշ է: Ժամանակակից երիտասարդության որոշ խմբերի երկխոսությունները հաճախ բաղկացած են լինում նմանատիպ «անիմաստ» բացականչություններից և որոշ գաղափարների կրեատիվ վերամշակումներից։ Համացանցային մեմերն ակտիվորեն օգտագործվում են երիտասարդների, ինչպես նաև նմանակողների կողմից։
2006 թվականին Ռունետում տարածվել է «Преве́д!»-ը, և դիտորդներն անմիջապես այն համեմատել են O RLY?-ի հետ, որից հետո այս մեմը սկսել է երբեմն օգտագործվել նաև ռուսալեզու միջավայրում: Ընդ որում, օգտագործվել է նաև «թարգմանությունը» (NO WAI! - Ոչ մի կերպ!) և «ընթերցումը» (Օ-ՌԼԻ?)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]___ {o,o} |)__) -"-"- O RLY? |
___ {o.o} |)_(| -"-"- YA RLY |
___ {ô,ô} (__(| -"-"- NO WAI! |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Neils Clark, P. Shavaun Scott Game Addiction: The Experience and the Effects. — McFarland, 2009-06-08. — 212 с. — ISBN 978-0-7864-5349-8
- ↑ Tony Thorne Dictionary of Contemporary Slang. — A&C Black, 2009-01-01. — 513 с. — ISBN 978-1-4081-0220-6
- ↑ «Sophos discovers hooting virus - Security - www.crn.com.au». web.archive.org. 2006-07-08. Վերցված է 2020-07-20-ին.
- ↑ Rohling, Simon (2 November 2007). «"HALP! Therez LOLCats Evrywhare!"». Telepolis (German). Heise. Վերցված է 7 March 2010-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «O RLY? Thank Photoshop For Internet's Goofy Memes». www.internetnews.com. Վերցված է 2020-07-20-ին.