Jump to content

Վեբ-ֆորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեբ-ֆորում կամ վեբ-կոնֆերանս, հատուկ ծրագրային ապահովում՝ համացանցում վեբ կայքի այցելուների միջև քննարկումներ կազմակերպելու համար։ Եզրը համապատասխանում է սկզբնական «ֆորում» հասկացությանը։

Ֆորումը առաջարկում է բաժիններ քննարկման համար։ Ֆորումի աշխատանքը կայանում է օգտվողների կողմից թեմաների ստեղծման և այդ թեմաներում հետագա քննարկումների մեջ։

Ֆորումի տարածված բաժանումն է՝ Բաժիններ → թեմաներ → գրառումներ։

Սովորաբար գրառումները պարունակում են «հեղինակ — թեմա — բովանդակություն — ամսաթիվ/ժամ» տեղեկությունները։ Գրառումը և բոլոր պատասխանները այդ գրառմանը ստեղծում են ճյուղ («տրեդ»).

Քննարկումը պետք է համապատասխանի թեմային։ Սկզբնական թեմայից շեղումը հաճախ արգելվում է ֆորումում վարքի կանոններով։ Կանոններին հետևում է մոդերատորը՝ մասնակից, որը կարող է ջնջել կամ խմբագրել գրառումներ որոշակի բաժնում կամ թեմայում։

Ֆորումներում կարող է գործել գրառումներ կատարելու շատ ճկուն համակարգ։ Օրինակ, որոշ ֆորումներում գրառումներ ընթերցել և ստեղծել նորեր կարող են ցանկացած պատահական մարդիկ, իսկ մյուսներում անհրաժեշտ է գրանցվել։ Վերջինը ավելի հաճախ հանդիպող է։ Երկու դեպքում էլ, ֆորումները կոչվում են բաց։ Լինում է նաև խառը ձև։ Երբ թեմաների մի մասը հասանելի է բոլորին, իսկ մյուս մասը միայն գրանցված անդամներին։ Բաց ֆորումներից բացի, գոյություն ունեն նաև փակ ֆորումներ, որոնց գրառումները կարդալու կամ գրառում կատարելու համար, անհրաժեշտ է ֆորումի ադմինիստրատորի թույլտվությունը։ Հանդիպում են նաև ֆորումներ, որտեղ բաժինների մի մասը բաց է, իսկ մյուս մասը հասանելի է միայն անդամների նեղ խմբին։

Գրանցվելիս ֆորումի անդամները ստեղծում են անձնագիր, որտեղ գրվում է տեղեկություններ անդամի մասին։ Ֆորումներում գոյություն ունի նամակների համակարգ, որը թույլ է տալիս երկու անդամներին խորհրդակցվել միմյանց հետ։

Ամեն մի կոնկրետ ֆորում ունի սեփական ուղղվածությունը, որի շրջանակներում կարող են ընթանալ տարատեսակ ու բազմաբնույթ քննարկուներ։ Հաճախ մի քանի ուղղվածություն միավորված են մի ֆորումի շրջանակներում։

Ըստ ֆորումի թեմաների ստեղծման ֆորումները լինում են թեմաների դինամիկ և ստատիկ ցուցակով։ Առաջիններում հասարակ անդամները կարող են ստեղծել թեմաներ, ֆորումի ուղղվածության շրջանակներում, իսկ մյուսներում՝ ոչ։

Սովորաբար ֆորումները ունեն որոնելու հնարավորություն ֆորումի գրառումների մեջ։

Որպես կանոն, ֆումը տարբերվում է չաթից ավելի լուրջ քննարկումներով, քանի որ պատասխանողներին պատասխանի վրա մտածելու ավելի շատ ժամանակ է տրվում։ Ֆորումները հաճախ են օգտագործվում տարատեսակ խորհրդատվությունների և տեխնիկական սպասարկման աշխատակիցների կողմից։

Ներկա պահին վեբ-ֆորումները համացանցում քննարկումների ամենատարածված միջոցն են։

Ֆորումների ծրագրային ապահովում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշորագույն (500 000-ից ավել գրառում) ֆորումների ծրագրային ապահովման տասնյակ ըստ[1] Արխիվացված 2006-10-30 Wayback Machine, Հոկտեմբեր 23 2006ի տվյալներ։

Ֆորումի ծրագրային ապահովում Տեղադրման քանակ Չափաբաժինը
1 vBulletin (vBulletin) 1093 58,5%
2 Invision Power Board 238 12,8%
3 phpBB 210 11,3%
4 custom 101 5,4%
5 UBB (UBB) 41 2,2%
6 ezboard (ezboard) 37 2,0%
7 Simple Machines Forum (SMF) 33 1,8%
8 ASP Playground 15 0,8%
9 MesDiscussions.net 15 0,8%
10 Burning Board 11 0,6%
Այլ(Fusetalk (Fusetalk), proboards, XMB, ASP.net, Ikonboard, zeroforum, Web Wiz Forums, Lithium, Jive, wwwthreads, Ideal BB, discuz, Aceboard, IGNBoards, Snitz, YaBB, CrazyWeb, WebCrossing, React, Novogate, PunBB, Opentopic, WowBB) 73 3,9%
Սեփական 101 5,4%
Ընդամենը 1865 100%