Մասնակից:Նանե Մելիքսեթյան/Ավազարկղ
«Belle» («Գեղեցկուհի»), երգ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլից, կատարում են Գարուն, Դանիել Լավուան և Պատրիկ Ֆիորին: Երգը որպես սինգլ թողարկվել է 1998 թվականին, և ունեցել մեծ հաջողություն, երկար ժամանակ եղել է հիթ Ֆրանսիայում և Բելգիայում, ճանաչվել է նաև հիսունամյակի լավագույն երգ։
Երգի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես մյուզիքլի մնացած երգերը, «Բելը» ևս գրվել է կանադացի լիբրետիստ, «Սթարմանիա» ռոք օպերայի հեղինակ Լյուկ Պլոմոնդոնի կողմից։ Երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ռիկարդո Կոսիանտեն։ «Բելը» ռոմանտիկ ստեղծագործություն է, որտեղ Քվազիմոդոն (Գարու), Ֆրոլոն (Դանիել Լավուան) և Ֆեբը (Պատրիկ Ֆիորին) սեր են խոստովանում Էսմերալդային (Էլեն Սեգարա)։ Առաջին երեք քառյակը նրանք հերթականությամբ են կատարում, իսկ վերջինը՝ միասին [1]։
Երգի ընթացքում հաճախ փոփոխվում է տոնայնությունը։ Առաջին քառյակը սկսվում է ռե մինորով, մեջտեղում մեկ ու կես տոն իջնում՝ մինչև սի մինոր։ Երկրորդ քառյակը մեկ ու կես տոն բարձր է առաջինից, սկսվում է ֆա մինորով և ավարտվում ռե մինորով։ Երրորդ քառյակը ևս մեկ ու կես տոն բարձրանում է, այսինքն՝ լա-բեմոլ մինորում և ֆա մինորում։ Վերջին քառյակը կրկնում է նախորդի երկրորդ մասը՝ մնալով ֆա մինորում։
Մյուզիքլը ստեղծվել է Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի հիման վրա։ 8-րդ գրքի 6-րդ մասում՝ «Երեք տղամարդկային սիրտ՝ առանձին ստեղծված», այդ երեք հերոսները տեսնում են Էսմերալդային, որը դատապարտվել էր մահապատժի։ Ֆեբը իր ընտրյալի՝ Ֆլյոր դե Լիսի (Ժյուլի Զենատտի) հետ մնում է մի կողմում: Ֆրոլոն Էսմերալդային ազատություն է առաջարկում՝ պայմանով, որ վերջինս դառնա իր կինը: Եվ վերջապես Քվազիմոդոն փրկում է Էսմերալդային:
Գոյություն ունի նաև երգի անգլերեն տարբերակը, որը կատարում են Գարուն, Դանիել Լավուան և Սթիվ Բալզամոն[2]: Դեբյուտ լինելուց ի վեր պրոֆեսիոնալ ներկայացվել է Բելգիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Լյուքսեմբուրգում, Ռուսաստանում, Սինգապուրում, Հարավային Կորեայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Թայվանում, Թուրքիայում, Միացյալ Թագավորությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Թարգմանվել է ավելի քան 8 լեզվով (անգլերեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, կորեերեն, ֆլամանդերեն և լեհերեն): Հայերեն քովեր տարբերակը թարգմանել է Տիգրան Նաղդալյանը, կատարում են Հայկոն, Ֆորշը, և Միքայել Նաղդալյանը:
Հայտնիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանիսիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բել» երգը 60 շաբաթ գրավել է առաջին տեղը SNEP-ի թոփ 100 ամենավաճառվող երգերի ցանկում, որին հաջորդել է «AaRON» խմբի «U-Turn (Lili)» երգը՝ մնալով 61 շաբաթ:
1999 թվականին «Բելը» ճանաչվել է Տարվա լավագույն երգ:
«Բելը» համարվում է 1990-ականների ամենավաճառված երգը և Ֆրանսիայի բոլոր ժամանակների երրորդ բեսթսելլերը, որը վաճառվել է 2 221 000 օրինակով[3]:
Բելգիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելգիայում «Բելը» 6 շաբաթ Ultratop-ում զբաղեցրել է առաջատար հորիզոնական և ևս 30 շաբաթ գտնվել լավագույն տասնյակում: Այն մրցաշարային աղյուսակից դուրս է մնացել միայն 44 շաբաթ անց: Համարվում է տարվա ամենավաճառվող սինգլը:
Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բելի» ռուսական տարբերակը կատարում են Վյաչեսլավ Պետկունը, Ալեքսանդր Մարակուլինը և Անտոն Մակարսկին:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Habib, Elia (2002). Muz hit.tubes (French). Alinéa Bis. էջեր 434–35. ISBN 2-9518832-0-X.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Notre Dame de Paris - Version anglaise, track listing and chart Lescharts.com (Retrieved 1 November 2008)
- ↑ Sales of "Belle" in France Les Meilleures Ventes Tout Temps de 45 T. / Singles Արխիվացված 2012-03-26 WebCite, Infodisc.fr (Retrieved 29 December 2013)