Մաշկերտ
Գյուղ | ||
---|---|---|
Մաշկերտ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Ակնի գավառակ | |
Այլ անվանումներ | Մաշկեր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Մաշկերտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Ակն գյուղաքաղաքից 25-30 կմ հեռու, Արաբկիր քաղաքի մոտ, Եփրատի ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը թուրքերի կողմից ավերվել է 1895 թվականի ջարդերի ժամանակ։ Փրկված հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին ուներ 200 տուն, 1880-ական թվականներին՝ 60 տուն հայ և 10 տուն թուրք, 1895 թվականին՝ 110 տուն, 1914 թվականին՝ 532 հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն է։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաշկերտն ուներ 1286 թվականին կառուցված Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտ գտնվում էր Ս. Սարգիս քարաշեն եկեղեցին, որի դիմաց գնտվում էր հին Մաշկերտի գերեզմանոցը։ Մաշկերտի հարավային կողմում գտնվում էր Վարդապետի աղբյուրը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր հայկական վարժարան։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաշկերտում է ծնվել մանկավարժ, հրապարակախոս, խմբագիր Դավիթ Խաչկոնցը (1886-1918)[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծա��ոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արաբկիրի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 697
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|