Մանչեսթր (Նյու Հեմփշիր)
Բնակավայր | ||
---|---|---|
Մանչեսթր | ||
անգլ.՝ Manchester | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Հիլսբորու շրջան | |
Հիմնադրված է | 1722 թ. | |
Մակերես | 90,477159 կմ², 90,55269 կմ² | |
ԲԾՄ | 64±1 մետր | |
Բնակչություն | ▲115 644 մարդ (2020)[1][2] | |
Ժամային գոտի | UTC-5 և UTC−4 | |
Հեռախոսային կոդ | 603 | |
Փոստային դասիչ | 03101–03111, 3102, 3105, 3108 և 3111 | |
Պաշտոնական կայք | manchesternh.gov(անգլ.) | |
| ||
Մանչեսթր (անգլ.՝ Manchester), քաղաք ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգի հարավային մասում։ Նոր Անգլիա տարածաշրջանի ամենամարդաշատ բնակավայրն է. 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 109.565[3], 2019 թվականին այդ ցուցանիշը հասել է 112,673-ի[4]։ Զբաղեցնում է 90,55 քառակուսի կիլոմետր տարածք, որից 85,73 քառակուսի կիլոմետրը ցամաքային է, 4,82 քառակուսի կիլոմետրը կամ 5.33%-ը՝ ջրային[5]։ Բնակչության միջին խտությունը կազմում է 1210 մարդ/կմ²[6]։
Մանչեսթրը, Նաշուա քաղաքի հետ մեկտեղ, համարվում է Նյու Հեմփշիր նահանգի ամենախտաբնակ շրջանի՝ Հիլսբորոյի վարչական կենտրոններից մեկը։ Ընկած է Մերիմաք գետի ափերին, Հյուսիսարևելյան մեգապոլիսի (Բոստոն-Վաշինգտոն կամ Բոսվաշ միջանցքի) հյուսիսային ծայրակետի մերձակայքում։ Բնակավայրի անվանադիրը գյուտարար և առևտրական Սեմյուել Բլոջեթն է, ում պատկերացմամբ այն պետք է նմանվեր անգլիական Մանչեսթրին և դառնար արդյունաբերական խոշոր կենտրոն[7]։
Մանչեսթրը հաճախ է հայտնվում ամերիկյան այն քաղաքների վարկանիշային ցուցակների բարձր տեղերում, որոնք առանձնապես բարենպաստ են փոքր բիզնեսի զարգացման[8][9], ապրուստի մատչելիության[10][11], վերընթաց շարժի[12] և կրթության բարձր մակարդակի ապահովման տեսակետներից[13]։
Ծնունդով նյուհեմփշիրյան Մանչեսթրից են միջազգային բիզնես-հսկաներից մեկը համարվող ձեռնարկությունների հսկայածավալ ցանցի՝ աշխարհահռչակ ՄաքԴոնալդս ընկերության հիմնադիրները՝ Ռիչարդ Ջեյմս և Մորիս Ջեյմս ՄաքԴոնալդ եղբայրները։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանչեսթր-Բոստոն տարածաշրջանային օդանավակայան, Նյու Հեմփշիր (1981−2010 normals, extremes 1885–present) ThreadEx.ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 69 (21) |
77 (25) |
85 (29) |
94 (34) |
97 (36) |
100 (38) |
103 (39) |
100 (38) |
100 (38) |
88 (31) |
76 (24) |
74 (23) |
103 (39) |
Միջին բարձր °F (°C) | 33.1 (0.6) |
36.9 (2.7) |
44.9 (7.2) |
57.6 (14.2) |
68.7 (20.4) |
77.5 (25.3) |
82.4 (28) |
81.0 (27.2) |
72.6 (22.6) |
61.0 (16.1) |
49.8 (9.9) |
38.2 (3.4) |
58.7 (14.8) |
Միջին օրական °F (°C) | 24.8 (−4) |
28.2 (−2.1) |
36.6 (2.6) |
48.1 (8.9) |
58.1 (14.5) |
67.5 (19.7) |
72.6 (22.6) |
71.6 (22) |
64.2 (17.9) |
51.2 (10.7) |
42.1 (5.6) |
30.6 (−0.8) |
48.1 (8.9) |
Միջին ցածր °F (°C) | 15.7 (−9.1) |
19.0 (−7.2) |
27.2 (−2.7) |
37.0 (2.8) |
47.5 (8.6) |
56.6 (13.7) |
62.7 (17.1) |
60.9 (16.1) |
52.5 (11.4) |
40.6 (4.8) |
33.1 (0.6) |
22.5 (−5.3) |
39.7 (4.3) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −26 (−32) |
−29 (−34) |
−18 (−28) |
13 (−11) |
25 (−4) |
34 (1) |
36 (2) |
40 (4) |
28 (−2) |
13 (−11) |
4 (−16) |
−20 (−29) |
−29 (−34) |
Տեղումներ դյույմ (մմ) | 3.02 (76.7) |
2.78 (70.6) |
4.33 (110) |
3.86 (98) |
4.05 (102.9) |
3.79 (96.3) |
3.80 (96.5) |
3.63 (92.2) |
3.81 (96.8) |
4.16 (105.7) |
4.07 (103.4) |
3.28 (83.3) |
44,58 (1132,3) |
աղբյուր: NOAA[14][15] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գրանիտե փողոցը (1900)
-
Պատերազմի հուշարձանը (1905)
-
Գեներալ Ջոն Սթարքի առանձնատունը (1906)
-
Հակահրդեհային կայանը (1907)
-
Հին գրադարանը (1908)
-
Bridge Street փողոցը (1909)
-
Pearl Street School դպրոցը (c. 1910)
-
Union Station-ը (c. 1914)
-
Իսպանա-ամերիկյան պատերազմի զոհերի հուշարձանը (բացվել է 1920 թ.)
-
Կաթոլիկ թեմի առաջնորդանիստը
-
Քաղաքի բարձրահարկերը (2014)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://data.census.gov/cedsci/table?q=United%20States&tid=DECENNIALPL2020.P1
- ↑ https://data.census.gov/cedsci/table?t=Populations%20and%20People&g=0100000US,%241600000&y=2020 / United States Census Bureau
- ↑ «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Manchester city, New Hampshire». U.S. Census Bureau, American Factfinder. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Population and Housing Unit Estimates». Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Encuentra un condado» (en inglés). Asociación Nacional de Condados. 2 de mayo de 2013. Consultado el 2 de mayo de 2013
- ↑ «U.S. Gazetteer: Censo de 2010» (en inglés). Oficina del Censo de los Estados Unidos. 16 de febrero de 2011. Consultado el 2 de mayo de 2013
- ↑ Manchester, New Hampshire Publisher: CityTownInfo.com Retrieved: March 4, 2014.
- ↑ Kavilanz, Parija. «10 best cities for small businesses». CNNMoney. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ From textiles to high-tech: No. 13, Manchester, N.H. Արխիվացված 2009-12-21 Wayback Machine Mutualfunds.info (March 26, 2008). Retrieved on August 2, 2013.
- ↑ «Top 10 Tax-Friendly Cities». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Greenburg, Zack O'Malley (2009 թ․ հուլիսի 14). «In Depth: America's Best Cheap Cities».
- ↑ «10 Cities Where The American Dream Is Still Alive».
- ↑ Dill, Kathryn. «The Most And Least Educated Cities in America». Forbes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «NowData - NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2021-05-02-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Station Name: NH MANCHESTER AP». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիճամփորդն ունի Manchester (New Hampshire)ին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Պաշտոնական կայք
- Manchester Historic Association
- Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). 1911. .
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանչեսթր (Նյու Հեմփշիր)» հոդվածին։ |
|