Մալթազ, մալթոզի α-գլյուկոզիդային կապի ճեղքումը կատալիզող ֆերմենտ։ Մտնում է մարդու և կաթնասուն կենդանիների թքի, ենթաստամոքսային գեղձի, աղիքների հյութի բաղադրության, ինչպես նաև արյան, լյարդի, կմախքային մկանների մեջ։ Հանդիպում է նաև բուսական հյուսվածքներում։ Մալթազով առավել հարուստ են խմորասնկերը։ Մալթազն ունի կարևոր նշանակություն ածխաջրերի ճեղքման, յուրացման պրոցեսներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 157)։