Հայ հեթանոսություն
Հոդվածների շարք նվիրված | |
Հեթանոսությանը | |
---|---|
| |
Հին հայկական կրոն, կամ Հայ հեթանոսություն, Հայ բնիկ կրոն, կրոն և կրոնական շարժում, որը տարածված է եղել Հայքում մինչև Քրիստոնեության ընդունումը 301 թվականին[1][2][3][4]։
Հեթանոսության ժամանակակից պատմությունն իր արմատներն ունի 19-րդ դարի գրական հեթանոսական շարժման[5] (Դ․ Վարուժան[6]) և 20-րդ դարի առաջին կեսի հայ զորավար և քաղաքական փիլսոփա Գարեգին Նժդեհի Ցեղակրոն շարժման մեջ։ Հեթանոսականությունը ստացավ պաշտոնական ճանաչում 1991 թվականին՝ Հայաստանի անկախությունից հետո, ի դեմս Արորդիների ուխտ հասարակական կազմակերպության։
Թեև կազմակերպված կրոնն իր վերջնական տեսքով ի հայտ եկավ միայն մ.թ.ա. 3-րդ դարում, կրոնի արմատները ձգվում են մինչև Ուրարտու և հալդիզմի նախահեթանոսական կրոնը[7][8], ինչպես նաև հնագույն մերձավոր արևելքի կրոններըը[9]։ Հեթանոսության վրա մեծ ազդեցություն ունեցան ինչպես զրադաշտականութունն, այնպես էլ հելլենիստական բազմաստվածությունը, բայց կրոնը հիմնականում պահպանեց իր եզակիությունը[10][11]
Համաձայն 2011 թվականի Հայաստանի մարդահամարի տվյալների, Հայաստանում 5,139 մարդ իրեն համարում է հեթանոս, և 10 տարվա ընթացքում այդ թիվը հնարավոր է որ կրկնապատկվել կամ նույնիսկ եռապատկվել է[12]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեթանոսություն բառը գալիս է հունարենից՝ ἔθνος, էթնոս - «ազգ»։
Առնվազն 11-րդ դարից ի վեր շարժման հետևորդներն իրենց անվանել են նաև Արորդի կամ Արևորդի, հիմնված արևի պաշտամունքի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեթանոսական կրոնը ծագել է շրջանի տարբեր կրոնների միացումից, մասնավորապես Արատտայի կրոնի և հին արևելքի կրոնների ձուլումից։ Առաջին կազմակերպված նախա-հեթանոսական կրոնը գոյություն է ունեցել Վանի Թագավորությունում (Ուրարտու)[13]։ Ուրարտուի կրոնը հայոց տարբեր ցեղերի և համադաշնությունների միասնական դիցարան էր, որը «հավաքվեց» և վերջնական իր տեսքը ստացավ Իշպուինի և Մենուայի արքաների ջանքերով։ Չնայած այն փաստին, որ դիցարանը բազմաստվածային էր և երկրպագվում էին տարբեր աստվածներ, կենտրոնական աստված Խալդին պաշտամունքի կենտրոնական աստվածությունն էր, ով իշխանություն ուներ ամբողջ տիեզերքի և յուրաքանչյուր էակի վրա համապատասխանաբար։ Խալդիականության այս գաղափարը հետագայում փոխանվեց Հեթանոսություն։ Ուրարտական կրոնի եռաստվածային բնույթը՝ Խալդի, Թեյշեբա և Շիվինի 3 գլխավոր աստվածների պաշտամունքը անցել է նաև հեթանոսություն, ինչը ևս մեկ փաստարկ է՝ հօգուտ Խալդիական-Հեթանոսական շարունակականության տեսության։
Հեթանիզմի առաջին մեծապես կռապաշտական ձևը հայտնվեց Ուրարտուի փլուզումից և Երվանդունիների առաջին համահայկական թագավորության ի հայտ գալուց հետո, ինչը տեղի ունեցավ Հայքի առաջին թագավոր Պարույր Սկայորդու ժամանակ։ Երվանդունիների օրոք սկսվեցին ի հայտ գալ հեթանոսության կենտրոնական դիք՝ ներառյալ Հայկի (հետագայում անվանվեց Արամազդ՝ իրանական ազդեցության տակ), Արայի (հետագայում Միհր), Անահիտի և Վահագնի[14][15]։
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպված կրոնի վերջնական ձևավորումը մոտավորապես համապատասխանում է Հայաստանի առաջին կայսեր (արքայից արքա) Տիգրան Բ- ի թագավորման ժամանակ[16]։ Մ.թ.ա. առաջին դարում ձևավորվեց Հեթանոսության ամբողջական աստվածաբանական և փիլիսոփայական բնույթը, և դիցարանն ստացավ իր վերջնական տեսքը։
Մեհյաններն ու քրմենրն իրենց ձեռքում կենտրոնացնում էին գրականությունը, դպրոցն ու կրթությունը, քաղաքացիական ակտերի կանոնակարգումը և գերիշխանությունն այդ գործերում (ծնունդ, ամուսնություն, ընտանիքի կազմում), նոր օրենքների վերանայումը, իրավասությունը, նույնիսկ բժշկությունը։ Այսպիսով, կրոնը և քրմական դասը պետության մեջ հզոր ուժ էին ներկայացնում։ Կրոնական հաստատությունները՝ Մեհյանները, ունեին հսկայական հողեր, որոնք տարածվում էին Հայաստանի արևմտյան սահմանից մինչև Արցախ, ինչպես նաև կենտրոնացնում էին իրենց ձեռքերում մեծ քանակությամբ հարստություն, ոսկի, արծաթ և շատ այլ տարբեր շքեղություններ, որոնք ձեռք էին բերվում նախարարների, ազնվականների, թագավորների և նույնիսկ գյուղացիների նվիրատվություններից։
Իրենց կրոնի բնույթի և ուսմունքի շնորհիվ հեթանոս քրմապետներն ու քրմերը միշտ հավատարիմ և մոտ էին թագավորին, ուստի թագավորության գործերում նրանց մեծ ազդեցությունը երբեք առաջ չէր բերել ուշագրավ բախումներ կամ ապակայունացրել թագավորությունը։
Հայտնվեց գերագույն և հավերժական Աստծո՝ Ար(ա)-ի գաղափարը, և մնացած դիք վերածվեցին միմիային Արի տարբեր դրսևորումների՝ հեթանոսությունը տեղափոխելով կրոնների միաստվածային հոսանք[9]։
Քրիստոնեության մուտքը Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար[17][18]։
Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը։ Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք։ Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Շողակաթը, սուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Նրանցից Նունեն (Նինո) հիմնադրում է վրաց եկեղեցին։ Կույսերը նախ երկրպագում են Քրիստոսի տնօրինական տեղերին (Պաղեստինի սուրբ վայրեր) և ապա Եդեսիայի վրայով անցնում Մեծ Հայք՝ հաստատվելով Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել[17][18]։
Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն[17][18]։
Սկսվեց ակտիվ պայքար Հեթանոս համայնքի դեմ։ Սպանվեց Հայքի վերջի քրմապետ Արձանը և քանդվեցին բոլոր հեթանոսական տաճարները՝ բացառությամբ Գառնիի։ Չնայած այդ քաղաքականությանը՝ որոշ հայ հեթանոսական համայնքներ կարողացան պահպանվել մեկ հազարամյակից ավելի․ վերջին հեթանոս համայնքներն անհետացան մեծ եղերնի արդյունքում։ Քրիստոնեությունից հետո հեթանոսական հավատալիքների մանրամասությունները մեզ հայտնի չեն, և կրոնի մասին տեղեկություններն հայտնի են միայն հայ միջնադարյան և նոր շրջանի պատմիչների աշխատություններից[19]։
Վերածնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դար․ Դանիել Վարուժան և Հեթանոսական շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց համազգային զարթոնքի գագաթնակետին հայ մտավորականները սկսեցին տեսնել հեթանոսությունը որպես քրիստոնեության կրոնի հնարավոր և նույնիսկ ցանկալի այլընտրանք։ Ազգային կրոնի վերադարձի ամենահայտնի ջատագովն էր Դանիել Վարուժանը, Հայաստանի ամենասիրված բանաստեղծներից և Հայոց ցեղասպանության նահատակներից մեկը։ Վարուժանը և նրա ընկեր մտավորականները կազմակերպեցին հայկական առաջին ոչ-քրիստոնեական պարբերականը՝ Մեհյանը, որը տպագրում էր հոդվածներ հայ ազգայնականության և հեթանոսության մասին։ Վարուժանի և նրա հետևորդների գաղափարախոսության համաձայն՝ «մյուս այտը շրջելու» քրիստոնեական գաղափարախոսությունը աղետ է դարձել հայ ազգի համար, որը նախկինում մեծագույն ազգերից էր՝ քաջ զինվորներով և իմաստուն տիրակալներով։ Ըստ նրանց, հայ ժողովուրդը քրիստոնեության ընդունումից հետո կորցրեծ իր ուժն ու եզակիությունը և ստրուկ դարձավ արևմուտքի և արևելքի տիրակալներին[20]։
20-րդ դար․ Գարեգին Նժդեհի Ցեղակրոն շարժում և Սլակ Կակոսյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ հեթանոսական կրոնի վերածնունդը նաև կապված է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի անվան հետ[21]։ Նա ԱՄՆ-ում հիմնադրեց Ցեղակրոնության գաղափարախոսությունը, որը օգտագործվեց Հայկական Երիտասարդաց Դաշնակցության կանոնագրքում։ Նժդեհի պոետիկական աշխարահայացքում՝ Հայոց ազգն ունի պատմական նշանակություն և կոչում՝ պաշտպանելու և պահպանելու տիեզերական հավասարակշռությունը։ Նա կանչում է Հայերին հայացք ուղել հեթանոսական աստվածներին՝ Հայկին, Հայոց աշխարհի հիմնադիր նահապետին և Վահագնին, Հայոց կրակի, ռազմի և ամպրոպի աստվածին, Հայերի ազգային հոգին վերականգնելու և օտարների դեմ պայքար մղելու նպատակով։ Նրա շարժումը հատկապես մեծ թափ առավ մեծ եղեռնից հետո։
Առաջին հեթանոսական կազմակերպությունը՝ հայ արորդիների ուխտը, ստեղծել է 1991 թվականին Սլակ Կակոսյանը։ Նա եղել է հայ ազգայնական, ինչի համար էլ աքսորվել է Սովետական Միությունից 1970 թվականին։ 1979 թվականին նա մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ և ծանոթանում է Գարեգին Նժդեհի աշխատանքների հետ։
Իր աքսորման ժամանակ Կակոսյանը օգտագործել է Նժդեհի աշխատանքները կազմելու համար Ուխտագիրքը, Հայ հեթանոսների սրբազան գիրքը։ Գրքում նա Գարեգին Նժդեհին համարել է Վահագն աստծո վերակենդանացումը երկրի վրա, բուն Հայկական արժեքների վերադարձրողն ու պահպանողը։ Դեռ ԱՄՆ-ում նա հայտարարել է, որ նա Մովսես Խորենացու կողմից հիշատակված հին Կակոսյանների քրմական տոհմից, և փոխել է իր անունը հեթանոսական Սլակ անվանմանը։ Նա նաև մեծ կապեր է հաստատել ԱՄՆ-ի զրադաշտականների հետ։
Հեթանոսները կրկին հայտնվեցին խորհրդային միության փլուզումից հետո։ Նրանք սկսեցին ծեսեր անցկացնել հայկական ավանդական տոներին։ Գառնիի տաճարը դարձավ համայնքի կենտրոն, ստեղծվեց քուրմեր իխորհուրդ՝ կազմակերպությունն ու ծեսերը ղեկավարելու համար։ 1990-ականների ընթացքում խումբը հասավ ավելի լայն հայ հասարակության շրջաններ։ Ըստ գիտնական Յուլիա Անտոնյանի, հայոց մայրենի հավատքի առաջացումը վերագրվում է այն նույն պատճառներին, որոնք հանգեցրել են այլ ժամանակակից կրոնական շարժումների, նաև հինդու և բողոքական շարժումների վերելքին հետխորհրդային մյուս երկրներում. հայ բնիկ հավատքը ներկայացնում է բնիկ պատասխանը սոցիալական և մշակութային ընդվզումներին, որոնք հաջորդեցին խորհրդային հասարակության փլուզմանը և նրա պարտադրած պետական աթեիստական և նյութապաշտ գաղափարախոսության անկմանը։
Փիլիսոփայական հիմքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի էություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեթանոսության աստվածաբանության հիմքում մոնիզմ է։ Ըստ հավատքի՝ սկզբում Արն էր, որը իրականության ստեղծող ուժն է։ Արն անդեմ է, առանց որակների, տիեզերքի, համատիեզերային իդեալի և տիեզերական գիտակցության սկզբունքը։ Ըստ արորդիների՝ Արը կյանք տվող բառարմատ է, և այն բառերի հիմքում է, ինչպես օրինակ, արվեստ, արյուն, արգանդ, արմատ, արքա, արի, արական, արև, Արա, Չարի (հակառակը արի)։
Իրականության երկու համընդհանուր վիճակ կա՝ քաոս (անկարգություն) և կարգ[22]։ Յուրաքանչյուր քաոս իր ներսում ունի մի փոքր կարգ և ամեն կարգ իր մեջ ունի քաոս, հետևաբար ոչ քաոսը, ոչ էլ կարգը չեն կարող հավերժ գոյություն ունենալ։ Այսպիսով, անտրամաբանական է ձգտել ստեղծել հավերժական կարգ. դա տրամաբանորեն անհնար է, և, ի վերջո, միայն կարգուկանոնի պատրանք կստեղծի[23]։ Հեթանոսները տեսնում են կյանքի իմաստը և կարգի ու քաոսի անվերջ փոփոխությունը հաղթահարելու միակ հնարավորությունը անձամբ քաոսին դիմակայելու և այն «ընտլացնելու» մեջ՝ դրանով իսկ ապահովելով կատարյալ ներդաշնակություն և կայունություն տիեզերքում և հեթանոսների անձնական կյանքում։ Այս մոտիվը հանդիպում է նաև հին միջագետքական կրոնական հայացքներում, բայց միայն հեթանոսության մեջ է, որ ճշմարտությունը թաքնվում է հենց քաոսի դիմակայության մեջ։
Մահ և մահից հետո կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեթանոսները ցիկլային տեսակետ ունեն մահվան մասին և հավատում են անհատական անձանց ռեինկարնացիային՝ գենետիկական գծի միջոցով։ Այսինքն՝ կանայք և տղամարդիկ մահանալուց հետո վերադառնում են կյանք՝ մի քանի սերունդ անց այն նույն տոհմում, որում նրանք ծնվել են ապրելու ժամանակ։ Ըստ հեթանոսական վարդապետությունների՝ ամբողջ աշխարհն անցնում է մի քանի ցիկլերով՝ փոքրերից, որոնք ներկայացված են օրերով և տարիներով, մինչև ամենամեծները, որոնք ներկայացված են տաս հազար տարվա դարաշրջաններով։
Կարգի և քաոսի միջև պայքարը ընդանում է յուրաքանչյուր դարաշրջանի ցիկլի ընթացքում. կարգը և կապը նախնիների հետ գերակայում են աշխարհի ամռանը և գարնանը, մինչդեռ աշխարհի աշնանը և ձմռանը գերակշռում են քաոսը, խառնաշփոթը և հայրենիքի արմատների դավաճանումը։ Վերջին շրջանում էակները Արի հետ համահունչ չեն, նրանք չեն սնուցվում տիեզերական էներգիայով։ Պատմության ամենամութ փուլում, որը, ըստ Հեթանոսների, համապատասխանում է ներկա ժամանակներին, Վահագն ու Միհրը (որը վերածնվում են) հետ են բերում կարգը։
Աստվածություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր աստվածությունները գերագույն Արի հետ անհամեմատ են։ Դրանք առանձին էակներ չեն՝ ընդամենը Արի տարբեր դրսևորուներն են։ Թեև աստվածաբանության մեջ կրոնը միաստվածական է, գործնականում այն բազմաստվածական է[24]։
Արամազդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական դիցաբանության գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։
Անահիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անահիտը պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի հայկական դիցաբանությունում, Արամազդի դուստրը, Հայաստանի պաշտպան-պահապանը։ Անահիտի կերպարի մարմնավորումն իր արտացոլումն է գտել նաև այլ ժողովուրդների դիցարաններում, մասնավորապես պարսկականում՝ Անահիտային, հունականում՝ Արտեմիսին, հռոմեականում՝ Դիանային, եգիպտականում՝ Նիիթին։
Նավասարդի սկզբին (օգոստոսի 11-ին) մեծ շուքով նշվում էր Անահիտի գլխավոր տոնը՝ կապված բերքի հասունացման հետ։ Տոնախմբությունները վերածվում էին պտղաբերության տոնի, որի ժամանակ բազմաթիվ ուխտավորներ էին հավաքվում Անահիտին նվիրված մեհյանների շուրջը։ Ծիսակատարությունները ուղեկցվում էին աղոթքներով, երգերով, խնջույքներով։ Քրիստոնեության հաստատումից հետո Անահիտի պաշտամունքը վերածվում է Մարիամ Աստվածածնի պաշտամունքի։ Նրա անունով էր կոչվում հայկական հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրը։
Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայաստանում առաջացել է Պարսկական Աքեմենյան ժամանակներից և սերտորեն կապված է եղել մայր ծնողի հանդեպ հարգանքին։ Վաղ շրջանում եղել է նաև հայկական դիցարանի ռազմի աստվածուհին։ Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն։ Անահիտը համարվել է խոհեմության ու պարկեշտության մայրը, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհի։ Անահիտի գլխավոր տաճարը գտնվել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որտեղ նրա պաշտամունքն այնքան էր տարածված, որ ամբողջ գավառը կոչվել է նաև Անահիտական։ Մ.թ.ա. 34 թ․-ին հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսն պարթևական արշավանքի ժամանակ թալանել է տաճարի հարստությունը։ Նրա զինվորները ջարդել են Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը, բաժանել իրար մեջ ու տարել Հռոմ։ Լուրեր են տարածվել, թե Անահիտի արձանի վրա հարձակված առաջին զինվորը կուրացել, այնուհետև խելագարվել ու մահացել է։ Անահիտի տաճարներ կային հին Հայաստանի տարբեր վայրերում, հատկապես Տարոնում ու Վասպուրականում, որտեղ դրվել են աստվածուհու ոսկե, արծաթե, պղնձե, քարե արձանները[25]։
Անահիտը Արամազդի և Վահագնի հետ հայկական դիցարանում կազմում էր մեհենային երրորդություն։
Անահիտ» անձնանունը մեծ տարածում ունի հայ աղջիկների ու կանանց շրջանում։
Վահագն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է վիշապաքաղ անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։ Ամենամանրամասն նկարագրությունը տվել է Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատության մեջ։ Խորենացին Վահագնին համարել է Տիգրան Երվանդյանի որդին։ Խորենացու շնորհիվ է նաև, որ պահպանվել է Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը[25]։
Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում էին երկունքի ցավերով։ Երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծխից ու բոց արձակող փողից վազելով ելել է պատանի Վահագնը։ Նա ուներ ծովում բռնկված եղեգնի բոցերից ելնող հրեղեն մորուք ու մազեր, արեգակնակերպ աչքեր։ Վահագնը ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից[25]։
Վահագնի անվան հետ է կապվում Հարդագողի ճանապարհ անվանումը։ Ըստ ավանդության ասորիների աստվածային նախնի Բարշամից Վահագնը հարդ է գողանում, որի հետքը մնում է երկնքում և գոյացնում Հարդագողի ճանապարհը՝ Ծիր Կաթինը։ Հելլենիստական ժամանակաշրջանում Վահագնը նույնացվել է Հերակլեսի հետ և ստացել նոր հատկանիշներ[25]։
Վահագնի գլխավոր մեհյանը գտնվել է Տարոնի Աշտիշատ ավանում։ Մեհյաններ են եղել նաև Հայաստանի այլ վայրերում։ Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը[25]։
Աստղիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին է հին հայկական դիցարանում[26]։
Ավանդության համաձայն՝ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում։ Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն։ Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ։ Աստղիկը, ըստ ավանդության, Նոյի դուստրն է, Վահագն աստծու սիրեցյալը։ Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն։ Աստղիկի գլխավոր մեհյանը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր։ Այն կոչվել է նաև «Վահագնի սենյակ», որտեղ Աստղիկը հանդիպել է Վահագնին։ Հին Հայաստանում Աստղիկի և Վահագնի սերը սուրբ է համարվել. մարդիկ կարծել են, թե նրանց հանդիպումից է, որ անձրև է տեղում երկրի վրա, բերք ու բարիք ստեղծվում։ Ավանդության համաձայն՝ Աստղիկը բնակվել է Տարոնի Ասղաբերդում, որի տանիքում բույն դրած ծիծեռնակները՝ որպես սուրհանդակներ, լուր էին տանում աստվածուհու սիրեցյալ Վահագն աստծուն։
Աստղիկին նվիրված տաճարներ կային նաև Վանա լճի մերձակա Արտամետ գյուղում, Անձևյաց գավառում և այլուր։ Երևանի օպերայի և բալետի շենքի տեղում նույնպես եղել է Աստղիկին նվիրված տաճար։ Տոնակատարության ժամանակ Աստղիկին նվիրաբերել են վարդեր (այստեղից էլ՝ նրա Վարդամատն մականունը), աղավնիներ թռցրել, ջուր ցողել իրար վրա, ուրախացել։
Աստղիկը համապատասխանում է հունական Ափրոդիտե, հռոմեական Վեներա աստվածուհիներին։ Աստղիկի տոնը նշել են հուլիսի կեսին՝ համաժողովրդական մեծ հանդիսություններով և արարողություններով։ Այդ տոնը կոչվել է Վարդավառ և ցայսօր պահպանվում է։ Վարդավառը Հայ եկեղեցու տաղավար տոներից է և նշվում է որպես Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոն։
Ըստ արիական ավանդույթների՝ ստորգետնյա աստվածն արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են Սերն ու Գեղեցկությունը, նրանց հոգիներում բուն է դնում ատելությունը և նրանք դառնում են տգեղ ու դժնակ։ Բայց Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին և, շրջելով Արարատով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց վերստին օժտում աստղիկյան սիրառատությամբ։ Վարդավառը Հայոց աշխարհում անցնում է մեծ շուքով։ Դա հայերի ամենասիրված տոներից է։ Այդ օրը մեծ թե փոքր խանդավառությամբ իրար օծում են ջրով, միմյանց Սեր ու Գեղեցկության են տալիս, երգում, պարում, նորոգում աստվածային խորհուրդը, փառաբանում Աստղիկին, իրար նվիրում նորոգ սիրո խորհրդանիշ ծաղիկը՝ Վարդը։ Ըստ ավանդազրույցի՝ ծովի ճերմակաթույր փրփուրներից էր ծնվել Աստղիկը և որտեղից քայլում էր՝ ոտքերից կաթկթացող արյունից վարդեր էին բուսնում։ Երբ դիցուհին վարդի թերթիկներ էր թափում Հայոց աշխարհին, դրանք աննկատելիորեն քսվում էին հայ աղջիկներին և նրանց օժտում աստվածային գեղեցկությամբ։
Մեկ այլ ավանդության համաձայն, երբ Աստղիկը Արածանիի ջրերում գիշերային լոգանք էր ընդունում, հայ կտրիճները նրա գեղեցկությամբ հիանալու համար բլուրներին կրակներ են վառում, որպեսզի լոգանքի վայրը լուսավորվի։ Սակայն աստվածուհին շրջապատում մշուշ է գոյացնում և քողարկում իր մերկությունը։ Դրանից հետո այդ գավառը կոչվում է Մշուշ, իսկ հետագայում՝ Մուշ։
Աստղիկ աստվածուհու անունն է կրում Հայկյան տոմարի յուրաքանչյուր ամսվա յոթերորդ օրը։
Ակադեմիկոս Մ. Աբեղյան Աստղիկին համարում է նաև ջրի աստվածուհի և գտնում է, որ Գեղամա լեռներում հայտնաբերված «վիշապներ» կոչված ձկնակերպ կոթողներն Աստղիկ դիցուհու արձաններն են։
Նանե
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է իմաստության և ողջախոհության դիցուհին հայոց հեթանոսական կրոնում։
Համարվել է Արամ��զդի դուստրը։ Նույնացվել է հունական Աթենաս դիցուհուն։ Նանեի տաճարը, որը եղել է Թիլ ավանում, ավերել է Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանում քրիստոնեությունը տարածելու ժամանակ։ Հունական դիցաբանության մեջ կա Նանեի անվամբ հավերժահարս (համարվել է Սանգարիս գետի դուստրը և ծննդաբերության ոգին)։ Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։
Միհր
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է հայոց դիցարանում արեգակի, լույսի, մաքրության աստվածը։ Ենթադրվում է, որ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արմավիրում ևս գտնվել է Միհրին ձոնված տաճար։ Միհրի պաշտամունքն սկսում է վերանալ մթա 4-րդ դարում։ Լույսի, մաքրության աստծո պաշտամունք է եղել նաև հին աշխարհի այլ երկրներում, որտեղ այն կոչվել է Միթրաս։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։ Ըստ հնագույն հավատքի աշխարհը ներկայացնում էր աղի մի ծով (Վանա լիճը), որի մեջ կա մի ժայռ, և երբ երկինքը պատվում է, լույս է ընկնում ժայռի վրա և քիչ ժամանակ հետո ծնվում է արարչագործ Միհրը՝ մերկ, գլխին՝ հայկական (փռուգիական) գլխարկ, ձախ ձեռքին՝ ջահ, որով էլ լուսավորում է աշխարհը։ Միհրը՝ սպանելով ցուլին նրա մասերից արարում է աշխարհը և հաստատում աստվածային օրենքը։ Միհրի պաշտամունքի վերաբերյալ առաջին հիշատակությունը վերաբերում է Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցած Միտաննի թագավորությանը։ Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր։ Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Նրան նվիրված տաճարի ավերակներ են հայտնաբերվել Արտաշատ մայրաքաղաքի տարածքում. այն կառուցված է եղել սև մարմարից և վերակառուցվել է առաջին դարում՝ Տրդատ Ա-ի կողմից։ Նեմրութ լեռան վրա գտնող Անտիոքոս Ա-ի դամբարանի մոտ կառուցված արձանախմբում կա նաև Միհրը՝ նստած Արամազդի ձախ կողքին։ Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն։ Միհրի աստվածության վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են։
Սպանդարամետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է երկիրն ու ստորերկրյա աշխարհն անձնավորող ոգի կամ հենց ինքը՝ ստորերկրյա աշխարհը, հին հայկական դիցաբանության մեջ։ Ծագում է հին իրանական՝ մայր երկիրն անձնավորող Սպենտա Արմայիտ դիցուհու անունից։ Ի տարբերություն մնացած բոլոր դիցաբանություններին՝ եղել է բուսականության և պտղաբերության աստվածություն. ստորերկրյա աշխարհը հայերի համար եղել է որպես պտղաբերության ակունք, այլ ոչ թե դժողք։ Գոյություն է ունեցել «տոն սպանդարամետական պաշտամանն»։
Ծեսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ մայրենիքի հավատքի ծեսերը և ներկայացուցչությունները հիմնականում ապավինում են Ուխտագիրքի կողմից տրված ցուցումներին։ Օրինակ՝ քրմերի համար տարածված է ուխտագնացություն կատարել Խուստուփ լեռը, որտեղ, ըստ Հեթանոսների, Գարեգին Նժդեհը զգացել է Վահագն աստծո ներկայությունը։ Քահանաների նպատակը նման փորձի կրկնությունն է։ Ընդհանրապես բոլոր լեռները սուրբ են համարվում, ուստի բացի Խուստուփից, այլ լեռները, ներառյալ Արարատ լեռը և Արագած լեռը, գործում են որպես ուխտավորների համար ուխտագնացության վայր։
Ծիսակատարության վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեթանոսների հասարակական արարողություններն ու ծեսերն անցկացվում են հին սրբավայրերում, որոնք հաճախ փլատակների մեջ են։ Ամենակարևորը Գառնիի առաջին դարի տաճարն է, որը դարձել է հեթանոս շարժման հիմնական հանդիսավոր կենտրոնը։
Հեթանոսները վերանվիրել են տաճարը Վահագնին, չնայած պատմականորեն այն նվիրված էր Միհրին։ Նրանց նաև տրվել է արտոնություն տաճարի ներսը վերակազմավորելու համար, որպեսզի այն համապատասխանի հին հայկական սրբավայրերի իդեալական տեսքին։ Հեթանոսները ավելացրել են նաև Սլակ Կակոսյանին նվիրված սուրբ աղբյուր և ծիրանի ծառեր են տնկել․ ծիրանին հավատքի սուրբ ծառն է։ Բլուրն այժմ բաժանվում է երեք սրբավայրերի. Առաջինը սուրբ աղբյուրն է, երկրորդը՝ տաճարը, իսկ երրորդը՝ սուրբ փայտը, որը գտնվում է բլրի վրա։ Գառնիի տաճարում ծեսերը տեղի են ունենում գարնան սկզբին, անցնում սրբավայրերով և վերադառնում սուրբ փայտին։ Յուրաքանչուր ծեսերի մասնակից և հեթանոս համայնքի անդամ ծառ է տնկում՝ խորհրդանշելով ինքնին խմբի միասնությունն ու բարեկեցությունը։ Այս սուրբ ծառերը զարդարված են ժապավեններով և թաշկինակներով, որոնք խորհրդանշում են աստվածների հանդեպ մեկի խնդրանքը։
Գառնիի տաճարից բացի, Արորդիների կողմից սուրբ համարվող այլ վայրեր և դրանց ծիսակարգի համար օգտագործվում են նաև Մեծամոր ամրոցը (մ.թ.ա. երրորդ հազարամյակ), որը համարվում է մայր աստվածուհու պաշտամունքի վայր, Էրեբունու ամրոցը (մ.թ.ա. ութերորդ դար), Շենգավիթը (մ.թ.ա. չորրորդից երկրորդ հազարամյակը) և Զորաց Քարերը (մ.թ.ա. երրորդ հազարամյակ), ինչպես նաև բարձր լեռները։
Հարաբերություններ քրիստոնյա համայնքի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ հեթանոս շարժման և Հայ Առաքելական եկեղեցու միջև հարաբերությունները լավ և համագործակցային են, քանի որ երկուսն էլ կիսում են հայապահպանության և օտարազգի անբարոյականությունների խթանման ընդհանուր նպատակը, հատկապես ի դեմս օտարածին աղանդների՝ Եվհովայի վկանների և մորմոնների։ Հայ առաքելական եկեղեցին, ընդհանուր առմամբ, համարում է հեթաոսներին դաշնակից ուժ։ Ըստ եկեղեցու պաշտոնական հաղորդագրության՝
Հայ եկեղեցին միանշանակ դիրքորոշում ունի աղանդավորների նկատմամբ (այսինքն՝ բողոքականներ և այլն), բայց մենք չենք խառնվում հեթանոսների գործերին։
Նմանապես, Մեհյանը հայտարարում է, որ
Հայ ժողովուրդը պետք է հիշի իր նախաքրիստոնեական անցյալը, իսկ Արայի երեխաները օգնում են հիշել։ Նրանք նաև աջակցում են Հայ Առաքելական Եկեղեցուն կործանարար աղանդների դեմ պայքարում։
Հեթանոսների վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ տատանվում է երկու դիրքի միջև. հայոց պատմության մեջ քրիստոնեական կրոնի դերի քննադատությունը և Հայ առաքելական եկեղեցու՝ որպես ազգային հաստատության պայմանական ընդունումը։ Քրիստոնեությունը քննադատվում է այն բանի համար, որ նա ոչնչացրել է հարուստ և բարձր զարգացած հին հայկական մշակույթը, համարձակության, մարտական ոգու և պատվի արժեքները փոխարինել խոնարհությամբ, հնազանդությամբ և համեստությամբ, դրանով իսկ պատճառ դառնալով հայկական պետականության փլուզմանը և ազգին դատապարտել դարավոր հնազանդության՝ արտասահմանյան տերություններ, գաղթումներ, հետապնդումներ և կոտորածներ։ Համաձայն ամենաուժեղ մեղադրանքների՝ քրիստոնեությունը պատասխանատու է «հայերի առաջին ցեղասպանության» համար, որը չորրորդ դարում նրա բռնի ներդրումն է։
Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական եկեղեցին համարվում է հայ ազգի համար առանձնահատուկ ինստիտուտ և քրիստոնեական և բնիկ տարրերի սինթեզի պտուղ, որի մեջ նախկինները ներկայացնում են հենց մակերեսը։ Հեթանոսները դրա ապացույցն են գտնում Եկեղեցու աղոթքներին, որոնք նվիրված են Արևին և լույսին, եկեղեցական փառատոներին, որոնք համընկնում են բնիկ հայկական փառատոներին, իսկ մատաղի պրակտիկայում՝ քրիստոնեական կենդանիների զոհաբերություն։ Ավելին, հեթանոսները կարծում են, որ հայկական այբուբենը, որը եկեղեցական պատմագրության մեջ հորինել է վանական Մեսրոպ Մաշտոցը, իրականում հին հայկական սիմվոլիզմի մշակում է։
Հեթանոսները, ընդհանուր առմամբ, խնդիրներ չունեն հայկական եկեղեցիներ այցելելու և դրանք որպես սուրբ վայրեր վերաբերվելու, քանի որ դրանցից շատերը կառուցվել են նախաքրիստոնեական տաճարների տեղում։ Բացի այդ, Հայ առաքելական եկեղեցու պատմության որոշ գործիչների հետ միասին որպես հեթանոսներ են քողարկվում Կաթողիկոսներ Վազգեն Ա-ն (պատասխանատու 1954-1994) և Գարեգին Ա-ն (1995-1999)։ Առաջինը Նժդեհի կողմնակիցն էր, իսկ նրա գերեզմանաքարի վրա, խաչի փոխարեն, նա ունի հայերեն այբուբենի տառ, որը համարվում է սվաստիկայի և յոթ հայկական աստվածների խորհրդանշական տարբերակ։ Ասում են, որ նա իր մահից առաջ այցելել է Գառնի և, չնայած նրան, որ տառապում էր հիվանդությունից, միայնակ բարձացել էր տաճար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Romeny, R. B. ter Haar (2010). Religious Origins of Nations?: The Christian Communities of the Middle East (անգլերեն). BRILL. ISBN 978-90-04-17375-0.
- ↑ Petrosyan, Armen. Problems of Armenian Prehistory. Myth, Language, History (անգլերեն).
- ↑ Petrosyan, Armen. The Indo-European and Ancient Near Eastern Sources of the Armenian Epic. Washington D.C. 2002 (անգլերեն).
- ↑ Антонян, Юлия. «Воссоздание религии: Неоязычество в Армении ("Re-creation" of a religion: neo-paganism in Armenia)» (ռուսերեն): 104–105.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «'Mehyan' journal's analysis» (PDF). Mehyan: 74–82. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Hetanism and Daniel Varuzhan» (PDF). Banasiragan: 73–85. 1982. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Badalyan, Miqayel; Grekyan, Yervand; Petrosyan, Armen. Բիայնիլի-Ուրարտու. աստվածներ, տաճարներ, պաշտամունք. Biainili-Urartu: gods, temples, cults.
- ↑ Ուրարտական պաշտամունքային «դռները» և աշտարակաձև տաճարները ըստ սեպագիր արձանագրությունների
- ↑ 9,0 9,1 Martirosyan, Hamlet. «ՀԱՅՈՑ ՆԱԽՆԻ ԱՍՏՎԱԾԸ».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Petrosian, Armen (2008). Արամազդ. Արամազդի և հին աստվածների ընդհանրությունները. Yerevan. էջեր 80–81.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Russell, James R. (1987). Zoroastrianism in Armenia (անգլերեն). Harvard University, Department of Near Eastern Languages and Civilizations. ISBN 978-0-674-96850-9.
- ↑ https://armstat.am/file/article/sv_03_13a_520.pdf
- ↑ Mkrtchyan, Aram. «Արամազդ Աստծո պաշտամունքը» (անգլերեն).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «MOBCEC XОPEHAЦИ, "История Армении". О г л а в л е н и е.». www.vehi.net. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Աստվածներ և հերոսներ». armenianhouse.org. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
- ↑ «bookreader demo». serials.flib.sci.am. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 Richard, Hovannisian (1997 թ․ օգոստոսի 14). The Armenian People From Ancient to Modern Times, Volume II: Foreign Dominion to Statehood: The Fifteenth Century to the Twentieth Century (անգլերեն). Palgrave Macmillan. ISBN 978-0-312-10168-8.
- ↑ 18,0 18,1 18,2 Hakobyan, Aleqsan. ARMENIA AND CHRISTIAN CAUCASUS (անգլերեն).
- ↑ Thomson, Robert W. (1988). «Mission, Conversion, and Christianization: The Armenian Example». Harvard Ukrainian Studies. 12/13: 28–45. ISSN 0363-5570.
- ↑ «1. Քրիստոնեության մուտքը Հայաստան և պատմությունը». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ ապրիլի 9. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ Roald, Anne Sofie; Longva, Anh Nga (2011 թ․ նոյեմբերի 11). Religious Minorities in the Middle East: Domination, Self-Empowerment, Accommodation (անգլերեն). BRILL. ISBN 978-90-04-21684-6.
- ↑ «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց — Գրապահարան». grapaharan.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ The Ancestral God of the Armenians. https://www.academia.edu/41420558/%D5%80%D4%B1%D5%85%D5%88%D5%91_%D5%86%D4%B1%D4%BD%D5%86%D4%BB_%D4%B1%D5%8D%D5%8F%D5%8E%D4%B1%D4%BE%D4%B8. էջեր 12–43.
{{cite book}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ location (link)|location=
- ↑ Hastings, James (2001 թ․ հոկտեմբեր). Encyclopaedia of Religion and Ethics: Algonquins-Art (անգլերեն). Adegi Graphics LLC. ISBN 978-1-4021-9433-7.
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 25,4 Leeming, David; Leeming, Former Professor of English and Comparative Literature David (2005 թ․ նոյեմբերի 17). The Oxford Companion to World Mythology (անգլերեն). Oxford University Press, USA. ISBN 978-0-19-515669-0.
- ↑ «AGATHANGELOS, History of St. Gregory and the Conversion of Armenia». www.vehi.net. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.