Հայկական պետությունների և տարածքների ցանկ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սա հայկական պետությունների, երկրների և տարածաշրջանների ցանկն է ողջ պատմության ընթացքում։ Այն ներառում է կայսրություններ, երկրներ, ինքնիշխան պետություններ, մարզեր, ինքնավար շրջաններ և վարչական տարածքներ, որոնք ունեն կամ ունեցել են անցյալում հետևյալ բնութագրերից մեկը՝
- ազգությամբ հայերը մեծամասնությունն են կամ զգալի մասը
- հայերը պաշտոնական, սահմանադրական կամ տիտղոսակիր ազգն են
- հայերենը պաշտոնական լեզուն է կամ մեծամասնության մայրենի լեզուն
- իշխող դասը կամ գերդաստանը հայկական է։
Նախապատմական Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական քաղաքական սուբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուրարտուի Թագավորություն (մ.թ.ա.860 – մ.թ.ա 590 )
- Երվանդյան Հայաստան (մ.թ.ա 6-րդ դար– մ.թ.ա 2-րդ դար)
- Մեծ Հայք (մ.թ.ա 331 – մ.թ. 428 )
- Ծոփքի թագավորություն (մ.թ.ա 331 – մ.թ.ա 94)
- Կոմմագենե (մ.թ.ա 163– մ.թ. 74)
Միջին դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Էմիրություն (637–884)
- Բագրատունյաց Հայաստան (885–1045)
- Վասպուրականի թագավորություն (908–1021) – տարածքային թագավորություն Վասպուրական նահանգում
- Լոռու թագավորություն (979–1118) - տարածքային թագավորություն Լոռի նահանգում
- Կիլիկիայի Հայկական Թագավորություն (1198–1515)
- Զաքարյան Հայաստան (1201–1330ականներ)
- Խաչենի իշխանություն (11-րդ դար– 1750)
Ժամանակակից քաղաքական սուբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1864 | 1864-1923 |
---|---|
|
- Հայկական մարզ (1828-1840), մոտավորապես բնակչության կեսը
- Երևանի նահանգ (1849-1918), բնակչության կեսից քիչ ավելի
- Կարսի մարզ (1878-1918), բնակչության մոտ ¼-ը, բազմազգ
- Ելիզավետպոլի նահանգ (1868-1918), բնակչության մոտ 1/3 -ը; մեծամասնությունը Շուշիում, նշանակալից մասը Ղազախում և Զանգեզուրում։
- Թիֆլիսի նահանգ (1847-1917), բնակչության մոտ 1/5 -ը; մեծամասնությունը Ախալքալակում, բազմազգ, Բորչալիում, Ախլցխայում թվով երկրորդ ազգությունը
I համաշխարհային պատերազմի և հետագա տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևմտյան Հայաստանի կառավարություն (1915-1918) Ռուսական կայսրությունը օկուպացրել էր Օսմանյան կայսրության հայաբնակ տարածքները
- Հատուկ Անդրկովկասյան կոմիտե (1917) ներառում էր Ռուսական կայսրության հայաբնակ շրջանները
- Անդրկովկասյան կոմիսարիատ (1917-1918) ներառում էր Ռուսական կայսրության հայաբնակ շրջանները
- Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն (1918) ներառում էր Ռուսական կայսրության հայաբնակ շրջանները
- Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն (1918-1920) Առաջին ժամանակակից Հայկական պետություն
- Լեռնահայաստան (1921) ձևավորվել է Սյունիքում, Վայոց ձորում և Արցախի որոշ հատվածում։
Խորհրդային Միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն (1920-1991)
- Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում (1923-1991), բնակչության 3/4 –ից ավելին։
- Նախիջևանի ԻԽՍՀ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում, բնակչության 1/2 –ից ավելին։