Jump to content

Հակոբ Գ․ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Գ․ Հակոբյան
Ծնվել էօգոստոսի 1, 1956(1956-08-01) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Հակոբ Գառնիկի Հակոբյան (օգոստոսի 1, 1956(1956-08-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր և գործարար, տեխնիկական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1975 թվականին ավարտել է Երևանի սննդի արդյունաբերության տեխնիկական դպրոցը։
  • 1984 թվականին ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ջերմաէներգիայի ինժեների որակավորմամբ։
  • 1975 - 1977 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
  • 1974 - 1975 և 1977 - 1983 թվականներին եղել է մեքենավար։
  • 1983 - 1988 թվականներին եղել է սառնարանային և կոմպրեսորային խանութի ավագ վարիչ, խանութի վարիչ։
  • 1988 - 1997 թվականներին եղել է գլխավոր ինժեներ։
  • 1997 - 2000 թվականներին եղել է «Երևանի Գարեջուր» ՓԲԸ տեխնիկական հարցերի տնօրեն։
  • 2000 - 2003 թվականներին նույն գործարանի տնօրեն, 2003 - 2007 թվականներին ՝ «Երևանի Գարեջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն։
  • 2004 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
  • 2007 թվականի հունիսի 12-ին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 42 ընտրատարածքից։
  • 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 41 ընտրատարածքից, ՀՀԿ անդամ։
  • 2010 թվականից Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ է։
  • 2011 թվականից Ինժեներների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է։
  • 2018 թվականին մայիսի 31-ից ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Տավուշի մարզից՝ փոխարինելով Գրիգոր Ավալյանին։
  • 2021 թվականին պաշտպանել է գիտական թեզը, ստացել տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։

Արտաքին Հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]