Jump to content

Կոնստանտին Ցիոլկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Ցիոլկովսկի
Ծնվել էսեպտեմբերի 5 (17), 1857
Իժևսկոե, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 19, 1935(1935-09-19)[1][2][3][…] (78 տարեկան)
Կալուգա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][4][5]
ԳերեզմանԿալուգա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ռուսական հանրապետություն
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունmilitary flight engineer, մաթեմատիկոս, գյուտարար, գրող, գիտաֆանտաստիկ գրող, ֆիզիկոս, փիլիսոփա, աստղագետ, գիտնական, տիեզերաբան և ուսուցիչ
Գործունեության ոլորտՏիեզերագնացություն[6], ballooning? և rocket dynamics?
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[6]
Ալմա մատերVyatka men's gymnasium?
Տիրապետում է լեզուներինռուսերեն[7][8]
Ազդվել էԺյուլ Վեռն
Պարգևներ
Ամուսին(ներ)Q28357677?
Երեխա(ներ)Լյուբով Ցիոլկովսկայա
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Konstantin Tsiolkovsky Վիքիպահեստում

Կոնստանտին Ցիոլկովսկի (ռուս.՝ Константин Эдуардович Циолковский, սեպտեմբերի 5 (17), 1857, Իժևսկոե, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 19, 1935(1935-09-19)[1][2][3][…], Կալուգա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][4][5]), Ռուսաստանի և խորհրդային հրթիռ նախագծող գիտնական, տիեզերագնացության տեսության պիոները, ռուսական կոսմիզմի ներկայացուցիչ։ Իր հետևորդների՝ գերմանացի Հերման Օբերտի և ամերիկացի Ռոբերտ Գոդարդի հետ միասին նա համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրը[11]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիոլկովսկին իր կյանքի մեծ մասն ապրել է Կալուգայի ծայրամասում, փայտե տնակում, Մոսկվայից մոտ 200 կմ հարավ։ Նա իր բնույթով ճգնավոր էր, և իր համաքաղաքացիներին թվում էր տարօրինակ և արտառոց։ Հիմնադրել է տիեզերական հրթիռները։ Ռուսական տիեզերագնացության հիմնադիր ներկայացուցիչներից է։ Հիմնական գիտական աշխատանքները վերաբերվում են տիրզերագնացությանը, հրթիռաշինությանը։ Կոնստանտին Էդուարդ Ցիալկովսկին ծնվել է 1857 թ.սեպտեմբերի (5)17․՝ Ռյազանի շրջանում։ Նրա անունը Ցիոլկովսկի տոհմում նոր էր և ծնողները նրան անվանել էին մկրտող քահանայի անունով։ Ինը տարեկանում Կոստյան սահնակով սահելուց մրսեց և լրջորեն հիվանդացավ։ Ծանր հիվանդության հետևանքով երեխան երբեմն կորցնում էր լսողությունը։ Հետագայում նա այդ շր��անը համարեց իր կյանքի ամենածանր ժամանակաշրջանը։ Այդ ժամանակվանից Կոստյան սկսեց վարպետություն ցուցաբերել. «Ինձ դուր էր գալիս պատրաստել սահնակներ, ժամացույցներ, տնակներ թղթերից և ստվարաթղթից և զմռսում էի նրանց»,-գրում է Ցիալկովսկին ավելի ուշ։ 1869 թ. Կոստյան իր փոքր եղբոր հետ ընդունվեց գիմնազիայի առաջին դասարան։ Կրթությունը տրվում էր մեծ ջանքերով, առարկաները բավականին շատ էին, իսկ դասավանդողները շատ խիստ։ Խանգարում էր նաև խլությունը. «Ուսուցիչները համարյա չէին լսում արտասանած բառեռը, կամ լսում էին միայն վերջին վանկերը»։ Հենց այդ տարում տեղի ունեցավ ցավալի իրադարձություն, մահացավ մեծ եղբայրը՝ Դմիտրին։ Այս մահը ցնցեց ողջ ընտանիքին, հատկապես մորը՝ Մարիա Իվանովնային։ Իսկ 1870 թ. հանկարծամահ եղավ մայրը։ Այդ ցավալի իրադարձությունների ազդեցությունը անմիջավեց նկատվեց, գնալով տղան սկսեց ավելի ու ավելի վատ սովորել։ Իր չարաճճիությունների հետևանքով նա բազմակի անգամ ենթարկվում էր նկատողությունների։ Երկրորդ տարում նույնիսկ մնաց նույն դասարանում, իսկ երրորդ դասարանից տրվեց հեռացում հետևյալ բնութագրմամբ՝ «․․․Տեխնիկական ուսումնարան ընդունվելու համար»։ Այդ ժամանակ Կոստյան ձեռնամուխ է լինում գիտական և տեխնիկական գործունեության։ Նա ինքն իրեն պատրաստում է աստղադիտական գործիք, տնական էլեկտրական խառատային հաստոց, ինքնաշարժ սայլակներ։

Առաջին գիտական աշխատանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիոլկովսկու ամենաառաջին աշխատանքը վերաբերվում է մեխանիկային և կենսաբանությունը։ Այդ աշխատանքներում նա ներկայացրեց իր վատատեսկական հայացքները, մաթեմատիկորեն փորձեց ներկայացնել մարդկային կյանքի ամիմաստությունը։ Նա այդ հոդվածը ուղարկեց «Ռուսկական միտք» ամսագրին, բայց այն չհրատարակեցին և ոչ էլ հոդվածը ետ ուղարկեցին, և նա սկսեց աշխատել ուրիշ նյութերի վրա։ 1881 թ. նա գրեց իր առաջին երկար գիտական աշխատանքը՝ «Գազերի տեսություն»-ը, այնուհետև սկսեց փնտրել հիմքեր գազերի կինետիկ տեսության համար։ Դրա մասին նա ստացավ պատասխան Մենդելեևից-սա նորություն չէ, որովհետև գազերի տեսությունը հայտնի և բաց է արդեն 25 տարի։ Իհարկե այդ փաստը տհաճ էր Ցիալկովսկու համար, որի պատճառը հիմնականում նրա անտեղյակություններ էր ժամանակակից գիտական գրականությանը։ Չնայած անհաջողությանը, նա շարունակում էր հետազոտությունները։ Երկրորդ գիտական աշխատանքը հանդիսացավ 1882 թ. լույս տեսած հոդվածը «Օրգամիզմի նման փոփոխվող մեխանիկա»[12]։ Դրանից հետո եղան շարունակական հոդվածներ, որոնք ունեցան բազմաթիվ հաջողություւներ։

Առաջին գիտաֆանտաստիկ ստեղծագործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թ. Ցիալկովսկին գրեց ոչ մեծ աշխատություն «Լուսնի վրա» վերնագրով, առաջին գիտաֆանտաստիկ ստեղծագործությունը[13]։ Բոլոր պատմությունները վերաբերվում էր ազատ տարածությանը, սակայն նկարագրվում էր ավելի գեղարվեստական տեսանկյունից-երկու անանուն հերոս՝ հեղինակը և իր ֆիզիկ ընկերը պատահականորեն հայտնվում են լուսնի վրա։ Խնդիը կայանում էր նրանում, որ պետք է նկարագրվեր դիտողի տպավորությունները։ Ցիալկովսկու «հեքիաթը» նկարագրվում է այսպես.

Մութ պատկեր է։ Սարերը միմյանցից առանձնացված են, իսկ մենք չենք տեսնում նրանց վրա նույնիսկ ստվեր։ Խիստ արտահայտված հարթավայրեր կան։ Իսկ ստվերները շատ մութ են, և խիստ արտահայտված է մութ և լույս անցումները։ Չկան այն նուրբ անցումները, որոնց մենք սովոր ենք տեսնել։
- К. Э. Циолковский. На Луне. Гл.1.
Լուսնի նկարագրությունը ըստ Ցիալկովսկու

Բացի դրանից նա նկարագրում է նաև Երկրի տեսքը լուսնի վրայից։ Նա բավականին մանրամասն նկարագրում է լուսնի ձգողությունը, մթնոլորտի բացակայությունը և այլ հատկություններ։

Գիտական նվաճումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվելով մեխանկիայի խնդիրներով, Ցիոլկովսկին նախագծել է կառավարվող օդային սարքը՝ աերոստատ(դիրիժաբլ)։ Նա առաջինն էր, որ տվեց մետաղական թաղանթով դիրիժաբլի կառուցվածքը։ Դրանք փոփոխական ծավալով դիրիժաբլեր էին, ունեին գազի այրման համակարգ։ Բայց պաշտոնական կազմակերպություներից այդպես էլ հավանության չարժանացավ[14]։ 1891 թ. «Թևերի հետևանքով թռչելու հարցին» հոդվածում Ցիալկովսկին անդրադարձավ ավելի քիչ ուսումնասիրված թեմայի՝ օդից ծանր թռչող սարքերին։ Շարունակոլով այդ աշխատանքը տվյալ թեմայով, նա հանգավ մետաղական կմախքով թռչող սարքերի կառուցմանը։ 1894 թ. իր հոդվածում ՝«Աերոստատ կամ ռազմական թռչող սարք», առաջին անգամ տվեց մանրամասն նկարագրություն ամբողջական մետաղական կմախքի և թևերի մասին։ Սակայն հետագա զարգացման համար Ցիալկովսկին չուներ ոչ աջակցությւն, ոչ էլ միջոցներ։ Իր բնակարանում Ցիալկովսկին ստեղծել աերոդինամիկական լաբորատորիան։

1897 թ. նա կառուցեց առաջին անգամ Ռուսաստանում աերոդինամիկական խողովակ՝ բաց աշխատանքային սեղանով և ցույց տվեց օդային հոսքի և նրանում առկա մարմնի փոխազդեցության ուժը պարբերաբար չափելու անհևաժեշտությունը․ Նա գտավ այդ փորձը կատարլու ճիշտ մեթոդ և 1900-ական թթ. գիտությունների ակադեմիայում հասարակ մոդեկների վրա որոշեց գնդի, հարթ սկավառակի, գլանի և այլ մարմինների փոխազդեցության գործակիցը։ Նա շատ մեծ աշխատանքներ է տարել հատկապես ռեակտիվ շարժիչների մասին։ 1903 թ. «Գիտական ակնարկ» ամսագրում տպագրված էր Ցիալկովսկու աշխատությունը ՝«Համաշխարհային տարածությունների ուսումնասիրումը ռեակտիվ պատնեշներով»,որտեղ հիմնվելով մեխանիկայի հիմնական օրենքների վրա, աշխատեց ռեակտիվ շարժման հիմնական օրենքների վրա և կատարեց լուրջ ուսումնասիրություններ հրթիռների ուղիղ ընթացքի համար։

Տեսական աստղագնացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ Ցիոլկովսկին ուսումնասիրում էր հրթիռների շարժումը Նյուտոնյան գրավիտացիոն դաշտում։ Նա դրեց երկնային մեխանիկայի կանոնները, որոնք հնարավոր կդարձնեին թռիչքներ կատարել Արեգակնային կամակարգում, և ուսումնասիրում էր թռիչքները անկշռության պայմաններում։ Մշակեց դեպի Երկիր վայրէջքի հետգծի ճիշտ տեսքը։ «Տիեզերանավ» աշխատության մեջ Ցիալկովսկին վերամշակեց առանց վառելիքի այրման հրթիռի մուտքը մթնոլորտ, պարուրաձև հետագծով վայրէջքի դեպքում։ Սովետական աստղագնացության պիոներներց մեկը՝ պրոֆեսոր Մ.Կ.Տիխոնրավովը, քննարկելով Ցիալկովսկու ներդրումը աստղագնացության մեջ, գրեց որ իր աշխատությունը ՝«Համաշխարհային տարածությունների ուսումնասիրումը ռեակտիվ պատնեշներով» ամբողջական է։ Վերջինիս մեջ տիեզերական տարածություններում թռիչքներ կատարելու համար առաջարկված էր հրթիռ հեղուկ վառելիքով, ներկայացված էր կենսաբանական և բժշկական խնդիչները միջմոլորակային թռիչքնեի հաամար, ցույց էր տալիս Երկրի ուղեծրում արհեստական արբանյակներ ստեղծելու գաղափարը։

Ուսումնասիրություններ ուրիշ ոլորտներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիալկովսկին կարծես Էյնշտեյնի հարաբերականության հատուկ տեսության ընդդիմադիրներից էր։ Իր նամակներից մեկում նա գրել է.

Տիեզերքի սահմաններն ղայնպես տարօրինակ են,ինչպես մեկը կարող է ապացուցել,որ այն լայնական տիրույթում մեկ միլիմետր է

Հենց այդ աշխատության մեջ նա հերքել է նաև տիեզերքի ընդարձակման գաղափարը սպեկտրոսկոպիկ ուսումնասիրությունների հիման վրա, համարելով որ դա ուրիշ երևույթների հետևանք է։ Մասնավորապես նա բացատրել է լույսի դանդաղման հետևանքով առաջացած կարմիր շեղումը։ Նրա երկրորդ եզրահանգումը հետևյալն է՝

Արագությունը չի կարող գերզանցել լույսի արագությանը

Ժխտել է նաև ժամանակի դանդաղման էֆեկտը՝

Սեփական արագությամբ շարժող համակարգերում ժամանակի դանդաղման էֆեկտը Երկրային ժամանակի համեմատությամբ իրենից ներկայացնում է կամ ֆանտազիա, կամ էլ փիլիսոփայական սխալ միտք

Փիլիսոփայական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերքի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիալկովսկին անվանում էր իրեն մաքուր մատերիալիստ։ Նա գտնում էր, որ գոյություն ունի միայն մատերիա, և ամբողջ տիեզերքը ոչ ավելին է քան սովորական պարզ մեխանիզմ։ Տարածությունն ու ժամանակը անսահման են, այդ պատճառով անթիվ են աստղերի և մոլորակների թիվը։ Տիեզերքը միշտ կունենա նույն տեսքը, տիեզերական պրոցեսները հաջորդական են, ցանկացած աստղ, մոլորակային համակարգ, գալակտիկա՝ ծնվում և մահանում են, իսկ հետո բռնկվելով նորից տեղի է ունենում հաջորդական անցումներ ավելի պարզ և բարդ պրոցեսների միջև։

Մտքի էվոլյուցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիալկովսկին ենթադրում է, որ մարդկային մտքից ավելի զարգացած միտք կա, որը հավանաբար գտնվում է այլ մոլորակներ վրա։

Մտքի տարածումը տիեզերքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարյալ մարդկությունը կտեղակայվի տարբեր մոլորակներում և արհեստական ստեղծված տիեզերական օբյեկտներում։ Այդ դեպքում տարբեր մոլորակներում կձևավորվի գոյություն՝ այդ միջավայրին համապատասխան։ Կլինեն այնպիսի օրգանիզմներ, որոնք կարիք չեն ունենա մթնոլորտի։ Հետո բնակեցումը դւորս կգա արեգակնային համակարգի սահմաններից։ Կատարյալ մարդիկ կբնակվեն ամբողջ տիեզերքում, այդ դեպքում բազմացումը միլիոն անգամ ավելի արագ կնթանա, ընդ որում այն կղեկավարվի ընտրությամբ՝ անհրաժեշտ է կատարյալ բնակություն, նարան աարագ և ինչ թվով ուզեն։ Մոլորակները կազմեն միություն, արեգակնային համակարգերը կմիավորվեն և այդպես շարունակ։ Բնակության մեջ հանդիպելով կյանքի անդուր տեսակներ, բարձրակարգ էակները կվոչնչացնեն նրանց և կգրավեն մոլորակները։ Քանի որ կատարյալությունը լավ է անկատարյալությունից, բարձրակարգ էակները կլիկվիդացնեն կյանքի ցածրակարգ կենդանի էակներին, կվարեն կյանքի պայքար։ «Բայց արդյո՞ք դա լավ է»։ Եթե չլիներ նրանց միջամտությունը ապա կենդանիների ինքնաոչնչացումը կշարունակվեր միլիոնավոր տարիներ, ինչպես տեղի է ունենում հիմա երկրի վրա։ Նրանց միջամտությունը օրերի կամ տարիների ընթացքում կոչնչացնեն բոլոր տանջանքները և տեղը կստեղծեն ամենակարող և երջանիկ կյանք։ Պարզ է որ վերջինս լավ է առաջինից։

Ատոմի գաղափարը և անմահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիալկովսկին համահոգի է[Ն 1]։ Նա հաստատում է, որ ամբողջ մատերիան օժտված է զգայնությամբ՝ ընդունակ է զգալ հաճելին և անհաճելին։ Տարբերությունը միայն դրա աստիճանն է։ Զգայնությունը մարդուց դեպի կենդանի փոքրանում է և այդպես շարունակ, բայց վերջնականապես չի ոչնչանում։ Ցանկացած ատոմ ընկնելով ողջամիտ էակի ուղեղ, ապրում է նրա կյանքով, զգում է նրա զգացածը, իսկ դա հենց մատերիայի գոյության ամենաբարձրակարգ ձևն է։ Նույնիսկ կենդանու մեջ, թափառելով մաբողջ մարմնով ատոմը մեկ ապրում է ուղեղի կյանքով, մեկ ոտքերի, մեկ մաշկի, և այսպես շարունակ։ Ի վերջո այս մտքում մահ չկա, ատոմների ոչ օրգանական գոյության ընթացքը անցնում է նրանց համար ինչպես երազ կամ «ուշաթափություն», երբ զգայնությունը լրիվ վերանում է՝ դառնալով ուղեղի մաս, ցանկացած ատոմ «ապրում է նրանց կյանքով և զգում է գիտակացական և թափանցիկ կեցության ուրախությունը»։ Այդ պատճառով պետք չէ վախենալ մահից, օրգանիզմի մահից և «ավարտից» հետո, ատոմի ոչ օրգանական գոյությունը վերանում է, դառնում է զրո, այն սուբյեկտիվորեն չի լինում։ Բայց այդ ժամանակահատվածում Երկրի բնակչությունը լիովին կփոխակերպվի։ Երկրագունդը կծածկվի կյանքի բարձրակարգ տեսակներով, իսկ մեր ատոմը կօգտագործվի նրանց կողմից։ Այսպիսով մահը դադարեցնում է բոլոր տանջանքները, և սուբյեկտիվորեն տալիս է ոչ դանդաղ երջանկություն։

  1. Ռուսերեն՝ панпсихист բառից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Циолковский Константин Эдуардович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 http://www.brainyquote.com/quotes/quotes/k/konstantin183177.html
  3. 3,0 3,1 3,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://www.themoscowtimes.com/weekend/article/blast-off-to-kaluga-for-the-weekend/366725.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.sf-encyclopedia.com/entry/tsiolkovsky_konstantin
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 https://megabook.ru/article/%D0%A6%D0%B8%D0%BE%D0%BB%D0%BA%D0%BE%D0%B2%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9%20%D0%9A%D0%BE%D0%BD%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D1%82%D0%B8%D0%BD%20%D0%AD%D0%B4%D1%83%D0%B0%D1%80%D0%B4%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. CONOR.Sl
  9. https://www.nmspacemuseum.org/inductee/konstantin-e-tsiolkovsky/
  10. Space Pioneers EnshrinedLas Vegas: 1976. — P. 6.
  11. Konstantin E. Tsiolkovsky – Soviet Space Scientist Արխիվացված 2017-09-07 Wayback Machine. From San Diego Aerospace Museum Educational Materials
  12. Позже заново переписана автором и издана под названием «Механика в биологии»
  13. Повесть впервые была напечатана в 1893 году в приложении к журналу «Вокруг света».>
  14. Космодемьянский, 1964, с. 279—280։
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Ցիոլկովսկի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Ցիոլկովսկի» հոդվածին։