Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյուտոն
Նյուտոն (նշանակումը՝ Ն), ուժի չափման միավոր Միավորների միջազգային համակարգում։ Ընդունված միջազգային անվանումը - newton (նշանակումը՝ N).
Ելնելով Նյուտոնի երկրորդ օրենքից այն որոշվում է որպես ուժ, որը 1 վ-ի ընթացքում փոխում է 1 կգ զանգվածով մարմնի արագությունը 1 մ/վ-ով այդ ուժի կիրառման ուղղությամբ։ Այսպիսով, 1 Ն = 1 կգ·մ/վ2.
Միավորը այսպես է կոչվել անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի պատվին, որը հայտնաբերել է շարժման օրենքները և կապել է ուժի, զանգվածի և արագացման հասկացությունները։ Իր աշխատություններում, սակայն, Իսահակ Նյուտոնը չէր օգտագործում ուժի չափման միավոր, դիտարկելով այն որպես վերացական երևույթ[1]։ Ուժի չափումը նյուտոններով սկսեցին մեծ գիտնականի մահվանից ավելի քան երկու հարյուր տարի անց, երբ ընդունվեց ՍԻ համակարգը։
Այլ չափման միավորների հետ նյուտոնը կապում են հետևյալ արտահայտությունները՝
- 1 Ն = 105 Դին։
- 1 Ն ≈ 0.10197162 կգու.
- 1 Ն = 10−3 սթեն.
- 1 Ն ≈ 8.262619 * 10−45 Fp.
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|
|
---|
| Հիմնական չափման միավորներ | | |
---|
| Ածանցյալ չափման միավորներ | |
---|
| ՄՀ-ի հետ օգտագործվող միավորներ | |
---|
| Տես նաև | |
---|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 329)։
|