Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կյուրոս (այլ կիրառումներ)
Կյուրոս Կրտսեր (ծն. թ. անհտ. - մ.թ.ա. 401), պարսից արքա Դարեհ II-ի կրտսեր որդին է։ 408 թվականից՝ փոքրասիական սատրապությունների (Լիդիա, Մեծ Փռյուգիա, Կապադովկիա) փոխարքան էր։ Հոր մահից (404 թվական) հետո ապստամբել է թագավոր հռչակված եղբոր՝ Արտաքսերքսես II-ի դեմ գահին տիրելու նպատակով։ 401 թվականին Սարդես քաղաքից, բազմահազարանոց զորքով (այդ թվում՝ 10 հզ հույն վարձկաններ) արշավել է եղբոր դեմ, սակայն Բաբելոնի մոտ, Կունաքսա վայրում, պարտություն է կրել և սպանվել։
Կյուրոսին օժանդակած 10 հզ հույները Հայաստանի վրայով դուրս են եկել Սև ծով և մեկնել հայրենիք։ Այս դեպքերը մանրամասն շարադրված են Քսենոփոնի «Անաբասիս» երկում։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 495)։
|