Կաղապար:Այսօր/Հոկտեմբերի 12
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հոկտեմբերի 12
- 1492 թ. – ըստ ավանդույթի՝ այս օրը Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան։
- 1858 թ. – մահացել է Ուտագավա Հիրոշիգեն, ճապոնացի նշանավոր գծանկարիչ, գունավոր փայտափորագրության վարպետ, ավելի քան 5400 փորագրանկարների հեղինակ է (ծն. 1797 թ.)։
- 1928 թ. – ծնվել է Ջիվան Գասպարյանը, հայ աշխարհահռչակ դուդուկահար և երգահան։
- 1931 թ. – Ռիո դե Ժանեյրոյում բացվեց Հիսուսի արձանը, որի բարձրությունը 38 մետր է, քաշը 1145 տոննա, իսկ ձեռքերի բացվածքը 30 մետր։
- 1940 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը մտան Ռումինիա, և դրանով սկսվեց ցամաքային Եվրոպայի նվաճումը։
- 1955 թ. – ծնվել է Սերժ Վենտուրինին, ֆրանսիացի բանաստեղծ։
- 1960 թ. – Նիկիտա Խրուշչովը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում կոշիկով հարվածեց ամբիոնի սեղանին։
- 1992 թ. – Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացրեց իր առաջին միջազգային խաղը Մոլդովայի հետ։
- 1996 թ. – տեղի ունեցավ Շանհայի թանգարանի նոր շենքի բացումը։