Շանհայի թանգարան
Շանհայի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Չինաստան |
Տեղագրություն | Հուանպու |
Հասցե | 201 Renmin AvenueԺողովրդական պողոտա (201) |
Հիմնադրվել է | 1952 |
Այցելուներ | 2 111 730 մարդ (2018)[1], 2 070 270 մարդ (2019)[2] և 880 457 մարդ (2021)[3] |
Տնօրեն | Մա Չենգյուան |
Կայք | shanghaimuseum.net/en/ |
Շանհայի թանգարանը (չինարեն՝ 上海博物館) հին չինական արվեստի թանգարան է և գտնվում է Չինաստանի Շանհայ քաղաքի Ժողովրդական Հրապարակում։ Շանհայի թանգարանում ցուցադրվում է հին չինական արվեստի աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը։ Թանգարանում պահվում են շուրջ հարյուր քսան հազար ցուցանմուշներ[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շանհայի թանգարանը հիմնվել է 1952 թ.։ 1992 թ. Շանհայի քաղաքային կառավարությունը Ժողովրդական հրապարակում տեղ է հատկացնում թանգարանի ապագա շենքի համար։ Շենքի կառուցումը տևում է երեք տարի և ավարտվում է 1996 թվականին։ Նոր շենքում թանգարանի բացումը տեղի է ունենում 1996 թ. հոկտեմբերի 12-ին։ 29,5 մետր բարձրությամբ նոր շենքը արդեն ունի 39 200 քառակուսի մետր տարածք Շենքի ճարտարապետությունը՝ կլոր տանիքով և քառակուսի հիմքով, նմանեցված է Դինգի՝ Շանգ դարաշրջանի բրոնզե սպասքի՝ նախատեսված միս մատուցելու համար։ Այս ձևը արտացոլում է չինական փիլիսոփայության այն տեսակետը, ըստ որի Կլոր երկինքը ծածկում է քառակուսի երկիրը։ Հարավային մուտքը հսկում են առյուծների 8 սպիտակ նեֆրիտե քանդակներ[5]։
Հավաքածուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի 4 հարկերում ներկայացվում են ընդհանուր առմամբ 21 ճյուղերի ստեղծագործություններ, որոնցից են[6].
- Կալիգրաֆիա և Գեղանկարչություն
- Քանդակ
- Կերամիկա
- Բրոնզե առարկաներ
- Նեֆրիտե առարկաներ
- Կահույք
- Մետաղադրամներ
- Չինաստանի էթնիկ փոքրամասնությունների արվեստ ևն...
Այլ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բաց է ամեն օր ժ. 9.00-17.00։ Մուտքն ազատ է։ Թանգարանն ամեն օր առավելագույնը ընդունում է 5,000 այցելու։ Թանգարանում գործում է հուշանվերների և գրքերի խանութ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տիբեթական դիմակներ
-
Դա կե Դինգ՝ անոթ
-
Ձի (Թանգ դինաստիա)
-
Կինը Թանգ դինաստիայից
-
Ուխտի արձանիկ
-
Փորագրություններով լաքապատ կահույք
-
Կինը Թանգ դինաստիայից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
- ↑ «Շանհայի թանգարանի պաշտոնական կայքը (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Շանհայի թանգարանի պաշտոնական կայքը. թանգարանի պատմությունը (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Մանրամասն տեղեկություններ Շանհայի մասին (ֆր.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շանհայի թանգարանի պաշտոնական կայքը (անգլ.) Արխիվացված 2010-12-02 Wayback Machine
- Շանհայի թանգարանի պաշտոնական կայքը (չին.)
- http://www.chinamuseums.com Արխիվացված 2018-08-05 Wayback Machine
- Dr. Rodney Chang (անգլ.) (Pygoya), honorary professor of Shanghai University College of Fine Arts, 1st computer art solo show at Shanghai Museum in 1988 Արխիվացված 2008-09-08 Wayback Machine
- http://www.chinapicturespub.com/municipality/shanghai-china/shanghai-museum-travel.html Արխիվացված 2010-05-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանհայի թանգարան» հոդվածին։ |
|