Կակաչ մեկծաղկանի
Կակաչ մեկծաղկանի | ||||
---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||
|
||||
Լատիներեն անվանում | ||||
Papaver Monanthum
|
Կակաչ մեկծաղկանի (լատին․՝ Papaver Monanthum), կակաչազգիների ընտանիքին պատկանող երկշաքիլավոր, դիցիկլիկ, երկամյա մոլախոտ է։
Վեգետացիայի սկզբից առաջացնում է ծռմռված, երկրորդային, արմատներով ճյուղավորվող ու արմատամազիկներով պատված իլիկաձև արմատներ։ Ցողունը ուղղակագուն է, բայց ծայրմասում թեքվում է, մինչև 40 մետր բարձրությամբ։ Այն հիմնականում ծածկված է լինում գեղամազերով, բայց լինում է նաև մերկ։ Այն տալիս է կարճ, կողային ճյուղավորումներ։ Փետրաձև հատված են տերևները։ Բույսի երանգավորումը կանաչավուն է կամ թխագորշ։ Սկզբում ծաղիկը կնգուղանման խոշոր կոկոն է, հաստ, փակ, թխականաչ բաժակներով, որոնք բացվում են և թափվում։ Պսակը փայլուն է, վարդագույն, սև հիմնամասով։ Ունի գագաթաձև պտուղ, նման գմբեթավորված տուփիկի, որի մեջ սերմերը երկուական շարքերով դասավորված են ճառագայթավոր սեգմենտներում։ Դրանք երիկամաձև և վանդակավոր մակերես ունեն։ Հասունացումից հետո տուփիկներից թափվում են հողի բուսամերձ մակերեսին, աղբոտելով մանրասերմ բույսերի սերմնանյութը։ Ծլման փուլում շաքիլատերևները սրածայր-նշտարձև են, իսկ իսկականները՝ օվալաձև։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է երկրագնդի առավել տաք գոտիներում՝ Միջին և Մերձավոր Արևելքում, Կովկասում։ Հայաստանում աճում է՝ սկսած ցածրադիր գոտուց։ Այն բարձրանում է մինչև 2000 մետր։ Եթե նախկինում համարվում էր ռուդերալ՝ հիմնականում աճելով անմշակ տարածություններում, այժմ զանգվածաբար կարելի է հանդիպել հացաբույսերի, կերաբույսերի ցանքերում, արոտներում ու խոտհարքներում։ Պարունակում է ալկալոիդներ՝ կոդեին, մորֆին և այլն։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռ. Ս. Կարապետյան, «Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս», «Լույս» հրատարակչություն Երևան-1980