Խլածաղիկ
Խլածաղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խլածաղկազգիներ (Scrophulariaceae) |
Ցեղ | Խլածաղիկ (Scrophularia) L., 1753 |
Խլածաղիկ (լատին․՝ Scrophularia), խռովխոտ, խլաբույս, խլածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ժայռաճեղքերում, խոտածածկ լանջերին, քարացրոններում, գետերի, լճերի, առուների ափերին, մարգագետիններում, այգիներում և այլն։ Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ 310), Հայաստանում՝ 24 տեսակ՝
- խլածաղիկ ոսկեծաղկային (S.chrysantha),
- խլածաղիկ խոշորաողկույզ (Տ. macrobotrys),
- խլածաղիկ ժայռային (Տ. rupestris),
- խլածաղիկ Թախտաջյանի (Տ. takhtajanii),
- խլածաղիկ խայտաբղետ (Տ. variegata) և այլն։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը քառակող է, բարձր.՝ 12-120 (երբեմն՝ 150) սմ։ Տերևները հիմնականում հակադիր են, ձվանշտարաձև կամ լայն նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրանանման է կամ ողկուզանման, ծաղիկները՝ երկսեռ, տարբեր մեծության և գույների։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը բազմասերմ, երկբուն տուփիկ է։ Սերմերը մանր են, ձվանման կամ երկարավուն, մուգ շագանակագույն։
Կիրառություն և նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ, սապոնիններ, աղաղանյութեր։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, լեղամուղ, հակաճիճվային, հակաբորբոքային միջոց։ Թունավոր է և մեղրատու։ Խլածաղկի ցողուն ընդգրկողը (Տ. amplexicaulis) հանդիպում է միայն Սյունիքի մարզում, աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում (2500- հյլածաղիկ ոսկեծաղկային Խլոպուզ 3000 մ բարձրներում), ժայռերի մեջ, խոնավ վայրերում, խլածաղիկ ատրպատականյանը (Տ. atropatana)՝ Արագածոտնի մարզում (Ֆանտան գյուղում) և Խոսրովի անտառ արգելոցում, աճում է չոր, քարքարոտ, խճաքարոտ լանջերին, ճալաքարերում և փլվածքներում (ստորին, հազվադեպ՝ միջին լեռն, գոտիներում), Թախտաջյանի խլածաղիկ հազվադեպ բնաշխարհիկ է, հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Արծվաբերդի շրջակայքում). աճում է ժայռաճեդքերում (2300-2700 մ բարձրներում)՝ գրանոդիորիտների վրա։ Այս տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |