Jump to content

Խարիսխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խարիսխ մետաղական շղթայով

Խարիսխ, հիմնականում մետաղյա կառուցվածք, որը նախատեսված է նավերի ծովային հոսանքների կամ քամու պատճառով տեղաշարժումը կանխելու համար, ապահովելով նավի կապը ծովի հատակի հետ։ Սովորաբար իրենից ներկայացնում է ծանր մետաղյա կառուցվածք, որն ունի հատակի հետ առավել լավ կպչունության համար թևեր, կամ այլ ելուստներ։

Խարիսխները կարող են լինել ժամանակավոր կամ հիմնական։ Հիմնական խարիսխները օգտագործվում են նավարկման միջոցների հիմնական կառանման համար, և այսպիսի խարիսխների հեռացման համար հիմնականում անհրաժեշտ է լինում մասնագիտական միջամտություն։ Ժամանակավոր խորիսխները տեղակայվում են նավարկման միջոցների վրա, և օգտագործվում են կայանման ապահովման համար, սովորաբար ամեն նավարկման միջոց ունենում է մի քանի խարիսխներ, որոնք կարող են տարբերվել կառուցվածքով և չափերով։

Խարիսխը ապահվում է հպումը հատակի հետ, կամ կառչելով անհարթություններից, կամ իր զանգվածի հաշվին։

Հետաքրքիր փատեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտահետազոտական «Վիտյազ» նավին է պատկանում խարսխման առավելագույն խորության ռեկորդը, այն տեղի է ունեցել 1959 թվականին, խարիսխը իջեցվել է 9 600 մ խորության վրա[1]։

Աշխարհում ամենածանր խորիսխները տեղադրված են «Բալդեր» տիպի նավերի վրա և ունեն 40 տոննա զանգված[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Васильев, В. Н., Топалов В. П. (1982). Справочник молодого моряка. Киев, Одесса: Виша школа. Головное издательство. էջ 74. {{cite book}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն); Unknown parameter |part= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Ամերիկյան ատոմային ավիակիր «Կառլ Վինսոն»(չաշխատող հղում)