Լուիջի դի Բյաջո
Լուիջի դի Բյաջո իտալ.՝ Luigi Di Biagio | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 3, 1971[1] (53 տարեկան) | ||
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լուիջի դի Բյաջո (իտալ.՝ Luigi Di Biagio, հունիսի 3, 1971[1], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղասենյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիջի դի Բյաջոն կարիերան սկսել է «Լացիո» ակումբում, որտեղ նորամուտը նշել է 1988 թվականին, իսկ հաջորդ մրցաշրջանում Դի Բյաջոն տեղափոխվել է Սերիա В «Մոնցա» ֆուտբոլային ակումբ, ապա ակումբի հետ դուրս է մղվել Սերիա С1։ «Մոնցայում» Դի Բյաջոն հանդես է եկել բոլոր դիրքերում, ներառյալ նույնիսկ կենտրոնական հարձակվողի դիրքը։ 1992 թվականին Դի Բյաջոն տեղափոխվել է «Ֆոջա» ակումբ, որտեղ նրան հրավիրել էր տաղանդավոր մարզիչ Զդենեկ Զեմանը։ Հենց Զեմանն էլ Դի Բյաջոյի համար խաղադաշտում գտել է կենտրոնական կիսապաշտպանի դիրքը, որտեղ Դի Բյաջոն հանդես է եկել մինչև կարիերայի ավարտը։
1995 թվականին Դի Բյաջոն հեռացել է «Ռոմա», այդ տեղափոխությունն այն բանով էր զարմանալի, որ Լուիջին «Ռոմայի» գլխավոր հակառակորդ «Լացիոյի» սանն ու երկրպագուն էր։ Իտալական ակումբում Դի Բյաջոն անցկացրել է 5 մրցաշրջան և տեղափոխվել «Ինտեր»՝ ակումբի կազմում անցկացնելով 88 հանդիպում՝ խփելով 13 գոլ։ 2003 թվականին Դի Բյաջոն տեղափոխվել է «Բրեշիա», որտեղ խաղացել է Սերիա В–ում։ 2006 թվականին Դի Բյաջոն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Բրեշիայի» հետ և հոկտեմբերին տեղափոխվել «Ասկոլի» ֆուտբոլային ակումբ, սակայն ակումբի հետ գործող պայմանագրի պատճառով նա կարողացել է «Ասկոլիում» հանդես գալ միայն 2007 թվականին հունվարից, այդ պատճառով ֆուտբոլիստը ստիպված է եղել պահպանել մարզավիճակը «Պոլիսպորտիվա Լա Ստորտա Ռոմա» սիրողական ակումբում, որտեղ մարզիչը նրա ընկեր Ալեսանդրո Ռոմանոն էր։ «Ասկոլիի» կազմում Դի Բյաջոն անցկացրել է ընդամենը 5 հանդիպում և խփել է 2 գոլ՝ հասցնելով ստանալ դեղին և կարմիր քարտ, որից հետո ավարտել է մարզական կարիերան։
Իտալիայի հավաքականի կազմում Դի Բյաջոն նորամուտը նշել է 1998 թվականի հունվարի 28-ին՝ Սլովակիայի հավաքականի հետ խաղում։ Ընդամենը ազգային թիմում Լուիջին անցկացրել է 31 հանդիպում՝ խփելով 2 գոլ։ Նա մասնակցել է երկու ֆուտբոլի Աշխարհի առաջնության և մեկ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության։ «Սկուադրա Ադզուրայի» կազմում իր վերջին խաղը Դի Բյաջոն անցկացրել է 2002 թվականին նոյեմբերին։
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելով ֆուտբոլիստի կարիերան՝ Դի Բյաջոն սկսել է մարզիչի կարիերան՝ 2008 թվականին հունվարին գլխավորելով «Լա Ստորտա Ռոմայի» երիտասարդական կազմը։ 2008 թվականի հուլիսի 3-ին նա ստացել է առաջին կարգի մարզչի ժամանակավոր թույլտվություն։ 2011 թվականին հուլիսի 25-ին նշանակվել է Իտալիայի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ[2][3]։ 2013 թվականի հուլիսի 2-ին նշանակվել է Իտալիայի մինչև 21 տարեկաների երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ[4]։ Այդ պաշտոնում փոխարինել է Դևիս Մանջուին[5]։
2018 թվականի փետրվարի 5-ին Դի Բյաջոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար[6]։
2020 թվականին փետրվարի 10-ին նշանակվել է «ՍՊԱԼ» ակումբի գլխավոր մարզիչ, որը Իտալիայի առաջնության 23-րդ տուրից հետո 15 միավորով վերջին 20-րդ տեղում է։ Պայմանագիրը ստորագրվել է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը[7]։
2020 թվականի մարտի 8-ին Լուիջին իր առաջին հաղթանակն է տարել նոր թիմում՝ արտագնա խաղում 1:0 հաշվով պարտության մատնելով «Պարմա»-ին՝ COVID-19 համաճարակի պատճառով տեղափոխված A Սերիայի 26-րդ տուրի 2019/20 մրցաշրջանում։
2020 թվականի օգոստոսի 3-ին «Ֆիորենտինա» հետ վերջին՝ 38-րդ տուրի խաղում կրած պարտությունից հետո հայտարարել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին[8]։ Ֆուտբոլի Իտալիայի 2019-2020 թվականներին մրցաշրջանի առաջնության արդյունքներով «ՍՊԱԼ»–ը դուրս է եկել Սերիա В[9]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի ասպետ՝ 2000 թվականի հուլիսի 12[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Novità per le giovanili a Di Biagio l'Under 20, confermati Evani e Zoratto» (իտալերեն). Federazione Italiana Giuoco Calcio. 25.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Italia: Di Biagio tecnico dell'Under 20» (իտալերեն). ANSA. 25.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Di Biagio: "Orgoglioso di questa scelta, una grande opportunità"» (իտալերեն). Federazione Italiana Giuoco Calcio. 2013 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Mangia lascia: "Grazie alla Figc, esperienza unica". Al suo posto Di Biagio» (իտալերեն). Federazione Italiana Giuoco Calcio. 20132-07-02. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Sarà Di Biagio a guidare gli Azzurri contro Argentina e Inghilterra». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Luigi Di Biagio nuovo responsabile della prima squadra SPAL» (իտալերեն). Sito ufficiale della SPAL. 10.02.2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Ди Бьяджо объявил об уходе с поста главного тренера СПАЛа». sport24 (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «СПАЛ вылетел из Серии А». sport24 (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Cavaliere Ordine al Merito della Repubblica Italiana
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на gazzetta.it(իտալ.)
- Матчи Ди Бьяджо за сборную Италии Արխիվացված 2017-11-13 Wayback Machine(իտալ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի դի Բյաջո» հոդվածին։ |
|
- Հունիսի 3 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հռոմ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լացիոյի ֆուտբոլիստներ
- Ֆոջայի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Բրեշիայի ֆուտբոլիստներ
- Ասկոլիի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլային մարզիչներ