Jump to content

Լիդիա Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Հայրապետյան
Ծնվել էօգոստոսի 22, 1945(1945-08-22)[1] (79 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1969)
Մասնագիտությունուռուցքաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1997)
ԱշխատավայրՎ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Լիդիա Գեորգիի Հայրապետյան (օգոստոսի 22, 1945(1945-08-22)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ուռուցքաբան-քիմիաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2002):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Հայրապետյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 22-ին, Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1969-1972 թվականներին աշխատել է Լենինականի ուռուցքաբանության դիսպանսերում, 1972 թվականից՝ ՀԽՍՀ ուռուցքաբանության ազգային կենտրոնում[2]։ 1972 թվականից ՀՀ ԱՆ ռադիոլոգիայի և ուռուցքաբանության ԱԳԻ-ում աշխատել է որպես բժիշկ-ուռուցքաբան, 1990 թվականից՝ բաժնի վարիչ։ 1977 թվականից աշխատել է Ռադիոլոգիայի և Ուռուցքաբանության ԱԳԻ-ի քիմիաթերապիայի բաժանմունքում։ 1991 թվականից ղեկավարում է ՀՀԱՆ ՈւԱԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքը։ Նույն թվականին պաշտպանել է դոկտորական և ստացել պրոֆեսորի կոչում (դոկտորական աշխատանքը կատարվել է համատեղ՝ ՌՖ ԲԳԱ ՌՈւԳԿ, պրոֆեսոր՝ Վ. Ա. Գորբունովա)[3]։

1997 թվականից դասավանդում է Առողջապահության ազգային ինստիտուտում։ 2003 թվականից Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր է։

Լիդա Հայրապետյանը հեղինակ բազմաթիվ տպագրված գիտական աշխատանքների, այդ թվում մոնոգրաֆիայի։ Մասնակցել է բազմաթիվ գիտական կոնֆերանսների՝ ESMO, ASCO (Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Բելոռուսիա, Ուզբեկստան, Ղազախստան, Վրաստան

Աշխատանքները վերաբերում են հիվանդությունների բուժման նպատակով նորագույն դեղամիջոցների կիրառմանն ու փորձարկմանը, մի շարք ուռուցքների համակարգային և ներխոռոչային բուժմանը, ուռուցքային հիվանդության, քրոնոմոդուլյացիոն բուժման սկզբունքներին[4]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՀՀ ուռուցքաբանների ընկերության անդամ (1992)։
  • ԵրՊԲ համալսարանի թեկնածուական աստիճանների շնորհման «մանկաբարձություն և գինեկոլոգիա, ուռուցքաբանություն» մասնագիտացված խորհրդի անդամ (2001)։
  • Արյան փոխներարկման և հեմոտոլոգիայի ԱԳԻ-ի գիտական խորհրդի անդամ։
  • Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ (2014)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9188
  2. Լիդիա Հայրապետյան
  3. Լիդիա Հայրապետյան
  4. Ով ��վ է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։