Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, Հայաստանի առողջապահության նախարարության կողմից հիմնադրված ինստիտուտ[4], որը Հայաստանի բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով Հայաստանի տարածքում գործող առողջապահական հաստատություններում իրականացնում է ազգային կլինիկական ուղեցույցների և դրանց հիման վրա մշակված ազգային կլինիկական գործելակարգերի ներդրում ու գործարկում, իրականացնում է աշխատանքներ ուղղված առողջապահության զարգացման խնդիրների լուծմանը, գիտականորեն հիմնավորում և մշակում է առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսվարման ժամանակակից մեխանիզմների մոդելները, բժշկատնտեսագիտական ստանդարտները` պատրաստելով համապատասխան նորմատիվային փաստաթղթերի նախագծերը[5]։
Ինստիտուտը հիմնադրվել է 1995 թվականին որպես ՀՀ առողջապահության նախարարության ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ պետական ձեռնարկություն, 1999 թվականի մայիսի 12-ին վերանվանվել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ։ Ինստիտուտն անվանվել է ի պատիվ ակադեմիկոս, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Սուրեն Ավդալբեկյանի[6]։ Ինստիտուտը հիմնադրվել է 1958 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանում ստեղծված բժիշկների կատարելագործման ֆակուլտետի հենքի վրա (1963 թվականին՝ բժիշկների կատարելագործման Երևանի համամիութենական ինստիտուտ)[7]։
- բժշկական կլինիկական ուղեցույցների պատրաստում՝ ըստ նոզոլոգիաների
- կլինիկական չափորոշիչների, չափորոշչավորման պատասխանատու օղակների գործառույթների, կառուցվածքային և ֆինանսատեխնիկական ապահովման մեխանիզմների մշակում, ներդրում և վերահսկում
- առողջապահության համակարգի գործունեության արդյունավետ գնահատման նպատակով տեղեկատվության հավաքագրում
- ազգային զեկույցների պատրաստում
- առողջապահության կադրային ներուժի վերաբերյալ տվյալների հավաքագրում և շտեմարանի ստեղծում