Jump to content

Լեոպոլդ Աուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոպոլդ Աուեր
Բնօրինակ անունգերմ.՝ Leopold Auer և հունգ.՝ Auer Lipót
Ծնվել էհունիսի 7, 1845(1845-06-07)[1][2][3][…]
Վեսպրեմ, Veszprém District, Վեսպրեմ, Հունգարիա
Երկիր Հունգարիա,  ԱՄՆ,  Ցիսլեյտանիա և  Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 15, 1930(1930-07-15)[1][2][3][…] (85 տարեկան)
Լոշվից, Դրեզդեն, Սաքսոնիա
ԳերեզմանՖերնկլիֆ[4]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ և կոմպոզիտոր
Գործիքներջութակ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
 Leopold Auer Վիքիպահեստում

Լեոպոլդ Սեմյոնի Աուեր (գերմ.՝ Leopold Auer, հունգ.՝ Auer Lipót, հունիսի 7, 1845(1845-06-07)[1][2][3][…], Վեսպրեմ, Veszprém District, Վեսպրեմ, Հունգարիա - հուլիսի 15, 1930(1930-07-15)[1][2][3][…], Լոշվից, Դրեզդեն, Սաքսոնիա), հունգարացի ջութակահար, ակադեմիկոս, դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ։

Աուերն աշակերտել է Յոզեֆ Յոախիմի մոտ, ով հայտնի ջութակահար, դիրիժոր և վաստակավոր ուսուցիչ էր։

Աուերը հանդիսանում է ռուս ջութակահարների դպրոցի հիմնադիրը։ Նրա աշակերտների թիվը գերազանցել է երեք հարյուրը, որոնց թվում են եղել այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Միրոն Պոլյակինը, Յաշա Հայֆեցը, Յեֆրեմ Ցիմբալիստը, Միխայիլ Էլմանը, Յոզեֆ Ախրոնը, Դավիթ Բերտեն, Ցեցիլիա Գանզեն[5][6]։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոպոլդ Աուերը ծնվել է 1845 թվականի հունիսի 8-ին Ավստրո-Հունգարիայի, Վեսպրեմ հնագույն քաղաքում, հրեական ընտանիքում (հետագայում ընդունել է քրիստոնեություն)։ Վաղ տարիքում ի հայտ են եկել նրա երաժշտական ունակությունները[7][8]։

Չորս տարեկանում Աուերն արդեն բավականին լավ հարվածում էր թմբուկի վրա, իսկ տասնչորս տարեկանում՝ իր համերգների շնորհիվ ընտանիքի հոգսերն էր հոգում։

Աուերն աշակերտուհու հետ

Նախնական երաժշտական կրթություն ստացել և սովորել է ջութակ նվագել կոնցերտմայստեր Դավիթ Ռիդլի-Կոնեի մոտ, Պեշտսկի կոնսերվատորիայում։ Այնուհետև տեղափոխվել է Վիեննայի կոնսերվատորիա, աշակերտել պրոֆեսոր Դոնտեի մոտ, հետո կատարելագործվել Յոզեֆ Յոախիմի մոտ, ով ապրում էր Հաննովերում։ Կոնցերտմայստեր է եղել Դյուսելդորֆում, այնուհետև Համբուրգում։ 1868 թվականին նվագում է Մյուլլեր եղբայրների քառյակում, որպես առաջին ջութակահար, սակայն որոշ ժամանակ անց թողնում է կվարտետն ու մեկնում Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, որտեղ ստացել էր հրավեր՝ աշխատելու պրոֆեսոր Հենրիկ Վենյավսկու փոխարեն։ 1873 թվականին Աուերը կայսերական թատրոններում մենակատար ջութակահար է եղել, իսկ 1874 թվականին արժանացել է մենակատար, Ձերդ մեծություն կոչմանը։ 1880 թվականին դարձել է պալատական երգչախմբի կապելլայի ՝ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։

1881 թվականին տաղանդավոր ջութակահարը մեծ հաջողություններով համերգային շրջագայությամբ հանդես է եկել Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայում։

1888-1892 թվականներին Աուերը Կայսերական ռուսական երաժշտական սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն է եղել։ Նվագախումը հայտնի էր ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում։ Նրա դասավանդման շնորհիվ և գլխավորությամբ շատերը հայտնի ջութակահարներ են դարձել։

1918 թվականին Աուերը արտագաղթում է ԱՄՆ։

Աուերը մահացել է 1930 թվականի հուլիսի 15-ին, Դրեզդենի մոտ Լոշվից քաղաքում, թոքաբորբից; Թաղված է ԱՄՆ -ի Նյու-Յորք նահանգի Հարթսդեյլ քաղաքում, Ֆերնկլիֆ գերեզմանատանը։

Շատ այլ տաղանդավոր ջութակահարների շարքում նա զբաղեցնում էր ամենապատվավոր տեղը։

Առաջին կինը (1874-1901)- Նադեժդա Եվգենի Պելիկան/Աուեր (1855—1932): Աուերն առաջին ամուսնությունից չորս դուստր է ունեցել։

Երկրորդ կինը (1875-1961)- Վանդա Շտեյն / Աուեր, դաշնակահար, կոնցերտմայստեր).[9][10][11][12]: Նա ամուսնու հետ մի քանի ձայնագրություններ է արել[13][14]։

Աուեր

Սանկտ Պետերբուրգում անցկացվում է Լեոպոլդ Աուերի անվան ջութակահարների և կվարտետի միջազգային մրցույթ ։ Առաջին մրցույթը տեղի է ունեցել Պետերբուրգի կոնսերվատորիայում, 1908 թվականին, երբ նշել են Աուերի քառասուն ամյակը։

Լեոպոլդ Աուերի անվան ջութակահարների և կվարտետի երկրորդ միջազգային մրցույթն անց է կացվել 2014 թվականի հոկտեմբերին, որից հետո մրցույթը դարձել է ամենամյա։

Մրցույթի ժյուրիի կազմում են այնպիսի հանրաճանաչ ջութակահարներ, ինչպիսիք են Իվրի Գիտլիսը, Ալլա Արանովսկայան, Լևոն Համբարձումյանը, Ալեխանդրո Դրագոն, Անդրեյ Դոգադինը, Իլյա Իոֆը, Լեոնիդ Կերբելը, Նինա Նիկիտինան, Թոմաս-Չան-յու Չենը։

Հուշատախտակ

  • 2016 թվականին հուշատախտակ տեղադրվեց Սանկտ Պետերբուրգի Անգլիական պողոտա[15], տուն 26/53 հասցեում։ Հուշատախտակի վրա գրված է.

«Այստեղ՝ 1900 թվականից մինչև 1917 թվականն ապրել է ջութակահար, մանկավարժ, ռուս ջութակահարների դպրոցի հիմնադիր Լեոպոլդ Աուերը»։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աուեր
  • My Long Life in Music (Նյու Յորք,1923 թ.)
  • Среди музыкантов (1927 թ.)
  • Violin playing as I teach it (Նյու Յորք, 1921 թ, 1960 թ.)
  • Моя школа игры на скрипке (1929 թ., 1933 թ.)
  • Violin masterworks and their interpretation (Նյու Յորք, 1925 թ.)
  • Интерпретация произведений скрипичной классики (1965 թ.)

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Концертная тарантелла (Tarantelle de concert), соч. 2
  • «Грёзы» № 1 (Reverie), соч. 3
  • Романс (Romance), соч. 4
  • «Венгерская рапсодия» (Rapsodie hongroise), соч. 5 (опубл. 1882)
  • «Грёзы» № 2 (Reverie), без соч. (опубл. 1901)
  • Двенадцать характеристических прелюдий (12 Charakteristische Präludien) для скрипки соло, соч. 9 (опубл. 1926)

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hungarian Dance No. 1 in G minor, by Brahms, 1920
  • Mélodie in E-flat major, Op. 42, No. 3 (from Souvenir d'un lieu cher), by Pyotr Ilyich Tchaikovsky, 1920

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Find A Grave — 1996.
  5. «Беседы о музыке». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. М. Акимова «Леопольд Ауэр и его семья в воспоминаниях и письмах»
  7. «Марина Акимова «Леопольд Ауэр и его семья в воспоминаниях и письмах» (часть третья)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. Ауэр Леопольд՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  9. «Марина Акимова «Леопольд Ауэр и его семья в воспоминаниях и письмах» (часть III». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  10. Gilbert Ross «The Auer Mystique»
  11. «Заявка на натурализацию (1923)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  12. Finding Aid for the Harry Kaufman Papers, 1900—1961
  13. Victor Recordings: Leopold Auer
  14. The American Jewish Chronicle (1918)
  15. «Search · Change.org». www.change.org. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ Աուեր» հոդվածին։