Ինգեր Յակոբսեն
Ինգեր Յակոբսեն | |
---|---|
Ի ծնե անուն | բուկմոլ՝ Inger Johanne Jacobsen[1] |
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1923[2][3] Քրիստիանիա, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Մահացել է | հուլիսի 21, 1996[2] (72 տարեկան) Օսլո, Նորվեգիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, ստուդիական երաժիշտ և ջազ երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Jackie Hein Bülow Jantzen?[4] |
Պարգևներ | |
Inger Jacobsen Վիքիպահեստում |
Ինգեր Յակոբսեն (հոկտեմբերի 13, 1923[2][3], Քրիստիանիա, Նորվեգիա - հուլիսի 21, 1996[2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի և դերասանուհի, միջազգային ճանաչում է ձեռք բերել 1962 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթին իր մասնակցությամբ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յակոբսենն իր առաջին ձայնագրություններն արել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հետպատերազմական տարիներին դարձել է նշանավոր երգչուհի և դերասանուհի և մինչև մահվանիից շատ կարճ ժամանակ առաջ հանդես է եկել ռադիոյով և հեռուստատեսությամբ, նկարահանվել ֆիլմերում, իրականացրել բեմական գործունեություն։ 1976 թվականից հանդիսացել է նորվեգական Riksteateret շրջիկ թատրոնի անդամ։ Նրա ամենահայտնի ձայնագրությունը «Frøken Johansen og jeg»-ն է, որը 1960 թվականին գլխավորում էր նորվեգական երաժշտական աղյուսակը[5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1941: Den forsvundne pølsemaker („Der verschwundene Wurstmacher“)
- 1957: Smuglere i smoking („Schmuggler im Smoking“)
- 1966: Kontorsjef Tangen („Bürochef Tangen“)
- 1975: Skraphandlerne („Die Trödler“)
- 1975: Einar Schankes gledeshus („Einar Schankes Freudenhaus“)
- 1994: I de beste familier („In den besten Familien“)
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1960: Frøken Johansen og jeg („Fräulein Johansen und ich“) 1961: Han er endelig, endelig min („Er ist endlich, endlich mein“)
Ալբոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1968: Refrenget (mit Thore Skogman, dt.: „Der Refrain“)
Եվրատեսիլ երգի մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին Յակոբսենը մասնակցեց նորվեգական երգի գրան պրի մրցույթին (Եվրատեսիլի ազգային ընտրություն) և ընտրվեց՝ ներկայացնելու երկիրը 7-րդ Եվրատեսիլ երգի մրցույթին «Kom sol, kom regn» ("Come Sun, Come Rain") երգով[6]։ Մրցույթը կայացավ մարտի 18-ին Լյուքսեմբուրգում, որտեղ «Kom sol, kom regn» երգը 16 մասնակիցների ցանկում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը՝ հավաքելով երկու միավոր՝ երկուսն էլ ֆրանսիացի ժյուրիի կողմից[7][8]։
Հետագայում Յակոբսենը ևս երկու անհաջող մասնակցություն ունեցավ երգի գրան պրի մրցույթին. 1964 թվականին զբաղեցրեց չորրորդ տեղը "Hvor" ("Where") երգով, իսկ 1971 թվականին "India" երգը 12 երգի մեջ զբաղեցրեց վերջին հորիզոնականը[9][10]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յակոբսենն աչքի էր ընկնում մասնավոր անհատականությամբ, խուսափում էր փառքից և նախընտրում իր անձնական կյանքի մանրամասները հեռու պահել հասարակության աչքից։ Մահացել է 1996 թվականի հուլիսի 21-ին քաղցկեղից 72 տարեկան հասակում[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Stendahl B., Bergh J. Sigarett Stomp – Jazz i Norge 1940-1950(նորվ.) — 1991. — P. 273.
- ↑ https://nbl.snl.no/Inger_Jacobsen
- ↑ Norwegian Chart database
- ↑ ESC National Finals 1962
- ↑ «ESC History 1962». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ "Kom sol, kom regn" at diggiloo.net
- ↑ ESC National Finals 1964
- ↑ ESC National Finals 1971
- ↑ Biography at Norsk Biografisk Leksikon (Norwegian)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|