Իդա Գրեյ
Իդա Գրեյ անգլ.՝ Ida Gray | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1867[1] |
Ծննդավայր | Քլարքսվիլ, Թենեսի, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 3, 1953[1] (86 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրթություն | University of Michigan School of Dentistry? և Միչիգանի համալսարան |
Մասնագիտություն | ատամնաբույժ |
Իդա Գրեյ Նելսոն (անգլ.՝ Ida Gray, մարտի 4, 1867[1], Քլարքսվիլ, Թենեսի, ԱՄՆ - մայիսի 3, 1953[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), առաջին աֆրոամերիկացի կինն է, որ Միացյալ Նահանգներում դարձել է ատամնաբույժ։ Որբը հետաքրքրվել է ստոմատոլոգիայով, երբ գնացել էր կանանց փաստաբան Ջոնաթան Թաֆթի գրասենյակ աշխատանքի։ Նրա գրասենյակում վերապատրաստումից հետո Գրեյը կարողանում է հաջողությամբ հանձնել Միչիգանի համալսարանի ստոմատոլոգիայի դպրոցի քննությունները։ Երբ նա ավարտեց ատամնաբուժության դպրոցը, լայնորեն հռչակ ստացավ միայն նրա համար, որ եղել է առաջին աֆրոամերիկացի ատամնաբույժը ամբողջ Միացյալ Նահանգներում։ Սրանից հետո շատ կանայք հետևեցին նրան։ Գրեյը նախքան Չիկագո տեղափոխվելը վարժվել է Օհայոյում, որտեղ և մնացել է մինչև մահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդա Գրեյը ծնվել է 1867 թվականի մարտի 4-ին, ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Քլարքսվիլլ քաղաքում։ Նրա մայրը դեռահաս Ջեննի Գրեյն է։ Նրա հայրը եղել է սպիտակամորթ, իսկ երբ նրա մայրը մահացավ, Գրեյը գնացել է իր ազգական Քերոլայն Գրեյի մոտ բնակվելու (Ցինցինատի, Օհայո)։ Նա, Քերոլայնի երեք երեխաների՝ Հովարդի, Սուսանի և Մերի հետ, հաճախել է առանձնացված հանրակրթական դպրոցներ։ Չնայած նրան, որ նա աշխատել է վաղ տարիքից՝ կար անելով, Գրեյը չի թողել իր դպրոցը և 1887 թվականին ավարտել է Գեինսի ավագ դպրոցը[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցական տարիքում Գրեյը աշխատել է Ջոնաթան Թաֆթի գրասենյակներում, ով եղել է կանանց փաստաբան և վերապատրաստվել էր որպես ատամնաբույժ։ Նա եղել է Օհայոյի ատամնաբուժության քոլեջի դեկանը։ Միչիգանի համալսարանի կողմից հավաքագրվել է, որպեսզի օգնի ստեղծել իրենց առաջին ատամնաբուժական դպրոցը[2]։ Գրեյը գրասենյակում աշխատել է մոտ երեք տարի, սովորելով բավար հանձնել Միչիգանի համալսարանի ստոմատոլոգիայի դպրոցի ընդունելության քննությունները։ Դպրոց նա ընդունվել է 1887 թվականի հոկտեմբերի 1-ին[3]։ Գրեյն այն ավարտել է 1890 թվականի հունիսին, դառնալով ԱՄՆ-ի առաջին կին ատամնաբույժը[2]։
Գրեյի ձեռքբերումը լայն տարածում ունեցավ, և նա բացեց իր ատամնաբուժական գրասենյակը Ցինցինատիի 219 Իններորդ փոցողում[4][5][6]։ Իր պրակտիկայի ընթացքում նա սպասարկել է և՛ սպիտակամորթ, և՛ սևամորթ մարդկանց։ Սրավորթ ԶԼՄ-ներում նա բազմիցս է մեջբերվել որպես այլ սևամորթ կանանց օրինակ[7]։ 1895 թվականին մարտին, երբ ամուսնացավ Ջեյմս Սենֆորդ Նելսոնի հետ, նա իր պրակտիկան տեղափոխց Չիկագո։ Վերջինս նատուրալիզացված ԱՄՆ-ի քաղաքացի էր, ով ծագումով Կանա��այից էր։ Մասնագիտությամբ իրավաբան էր, Իլինոյսի Ազգային գվարդիայի կապիտանն ու համբարակն էր, ապա երկար տարիներ աշխատել է որպես Չիկագո քաղաքի հաշվապահ[8]։
Քանի որ նա Ցինցինատիում էր, Նելսոնն սպասարկում էր թ��՛ սևամորթ, թե՛ սպիտակամորթ հաճախորդների, ինչպես նաև մեծերին և երեխաներին։ Նա ոգենշնչել է իր հիվանդներից մեկին՝ Օլիվիա Մ. Հենդերսոնին, որ դարձավ Չիկագոյի երկրորդ կին ատամնաբույժը։ Չնայած նրան, որ իր գրասենյակը շատ անգամներ է տեղափոխվել, Նելսոնը մինչև 1928 թվականի կնոջ թոակի անցնելը շարունակում էր զբաղվել այդ գործով[9]։ 1929 թվականին Նելսոնը, ում առաջին ամուսին Ջեյմսը մահացել էր 1926 թվականին, ամուսնանում է Վիլիամ Ռոլլինի հետ:[8]
Ի լրումն իր ատամնաբուժությանը, Նելսոնը ներգրավված է եղել մի քանի ակումբներում, իսկ նրա հասարակական գործունեությունը լայնորեն արծածվում էր սևամորթների մամուլում[10][11][12][13]։ Նա ծառայել է որպես Չիկագոյի պրոֆեսիոնալ կանանց ակումբի փոխնախագահ[8], Օժանդակ կանանց ութերորդ գնդի փոխնախագահ[14] և եղել է Ֆիլիս Ուիտլիի հիմնադրած ակումբի անդամ[15]։
Մահ և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդա Գրեյը մահացել է 1953 թվականի մայիսի 3-ին, Չիկագոյում։ Միչիգանի համալսարանի ատամնաբուժության համալսարանում գործում է Իդա Գրեյի անունը կրող ամենամյա մրցանակ[9]։ Չնայած նրան, որ Նելսոն Գրեյի կենսագրության մասին չկա ոչ մի ծավալուն աշխատություն, նա հաճախ է հիշվում աշխատանքներում որպես «ձեռքբերումների և ուրիշների համար օրինակ»[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://cbw.iath.virginia.edu/women_display.php?id=20878
- ↑ 2,0 2,1 2,2 Dykes Jr., 1996, էջ 496
- ↑ University of Michigan School of Dentistry, 2014
- ↑ The Pittsburgh Dispatch, 1891, էջ 15
- ↑ Haley, 1895, էջ 84
- ↑ Majors, 1893, էջ 241
- ↑ Scruggs, 1893, էջ 226
- ↑ 8,0 8,1 8,2 Dykes Jr., 1996, էջ 497
- ↑ 9,0 9,1 University of Michigan School of Dentistry, 2013
- ↑ The Broad Ax, 1905, էջ 2
- ↑ The Montana Plaindealer, 1907, էջ 1
- ↑ The Broad Ax, May 24, 1913, էջ 2
- ↑ The Broad Ax, August 2, 1913, էջ 2
- ↑ The Appeal, 1909, էջ 7
- ↑ The New York Age, 1910, էջ 3
- ↑ Coleman, 2015
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Coleman, Brent (2015 թ․ մարտի 10). «Ida Gray Nelson Rollins: An orphan who became the nation's first female African-American dentist». Cincinnati, Ohio: WCPO-TV. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- Dykes Jr., De Witt S. (1996). «Ida Gray Nelson Rollins (1867-1953)». In Smith, Jessie Carney (ed.). Notable Black American Women, Book II. New York, New York: International Thomson Publishing Company, Gale Research, Inc. էջեր 496–497. ISBN 978-0-8103-9177-2.
- Haley, James T. (1895). Afro-American encyclopaedia, or, The thoughts, doings, and sayings of the race, embracing addresses, lectures, biographical sketches, sermons, poems, names of universities, colleges, seminaries, newspapers, books, and a history of the denominations, giving the numerical strength of each. In fact, it teaches every subject of interest to the colored people, as discussed by more than one hundred of their wisest and best men and women. Nashville, Tennessee: Haley & Florida. OCLC 950895757.
- Majors, Monroe A. (1893). Noted Negro women, their triumphs and activities (Reprint 1971 by Freeport, New York: Books for Libraries Press ed.). Chicago, Illinois: Donohue and Henneberry. ISBN 0-8369-8733-0.
- Scruggs, Lawson Andrew (1893). Women of Distinction: Remarkable in Works and Invincible in Character. Raleigh, North Carolina: L. A. Scruggs. OCLC 4255360.
- «Eighth Regiment Ladies' Auxiliary». Saint Paul, Minnesota: The Appeal. 1909 թ․ հուլիսի 31. էջ 7. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին – via Newspapers.com.
- «Ida Gray Awards». Dentistry University of Michigan. Ann Arbor, Michigan: University of Michigan School of Dentistry. 2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- «Ida Gray Nelson (Rollins) (ca. 1866-1953) DDS 1890 University of Michigan College of Dentistry». Dentistry University of Michigan. Ann Arbor, Michigan: University of Michigan School of Dentistry. 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- «News from Chicago». Helena, Montana: The Montana Plaindealer. 1907 թ․ սեպտեմբերի 20. էջ 1. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին – via Newspapers.com.
- «Only Colored Woman Dentist». Pittsburgh, Pennsylvania: Pittsburgh Dispatch. 1891 թ․ օգոստոսի 9. էջ 15. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին – via Newspapers.com.
- «Reception at Appomattox Club». New York City, New York: The New York Age. 1910 թ․ հոկտեմբերի 27. էջ 3. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին – via Newspapers.com.
- «(untitled)». Salt Lake City, Utah: The Broad Ax. 1905 թ․ սեպտեմբերի 16. էջ 2. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին – via Newspapers.com.
- «(untitled)». Salt Lake City, Utah: The Broad Ax. 1913 թ․ մայիսի 24. էջ 2. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին – via Newspapers.com.
- «(untitled)». Salt Lake City, Utah: The Broad Ax. 1913 թ․ օգոստոսի 2. էջ 2. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին – via Newspapers.com.