Թելոմերազ
Թելոմերազ, ֆերմենտ, որը երկարացնում է թելոմերները, և այն գործում է միայն մի քանի տեսակի բջիջներում` սեռական, ցողունային, քաղցկեղային։ Թելոմերազը էուկարիոտ բջիջներում տեղակայված է քրոմոսոմի ծայրերում։
Թելոմերազը 1948 թվականին հայտնաբերել է Քերոլ Գրեյդերը[1]։
Թելոմերները նուկլեոտիդների հարաբերականորեն կարճ վերջավորություններ են քրոմոսոմների վերջում։ Դրանք անհրաժեշտ են ԴՆԹ-պոլիմերազայի ճիշտ աշխատանքի համար, որը բջջի կիսման ժամանակ կրկնապատկվում է։ Ամեն բաժանման հետ թելոմերը կրճատվում է։ Ենթադրվում է, որ սա է ընկած կենսաբանական ծերացման հիմքում։
Թելոմերների և թելոմերազների օգնությամբ քրոմոսոմների պահպանող մեխանիզմները բացահայտելու համար ԱՄՆ-ում աշխատող ավստրալիացի Էլիզաբետ Բլեկբերնը, ամերիկացի Քերոլ Գրեյդեր և նրա հայրենակից Ջեկ Շոստակը 2009 թվականին արժանացան ֆիզիլոգիայի և բժշկության նոբելյան մրցանակի[2][3]։
Քաղցկեղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թելոմերազն ապահովում քաղցկեղածին բջիջների անկառավարելի աճը։ Թելոմերազի ակտիվ լինելը քաղցկեղային բջիջներում թույլ է տալիս վերջիններին դառնալ «անմահ» և անվերջ թվով բաժանվել, ինչը քաղկեղային բջիջների հիմնական հատկանիշն է[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Olovnikov AM. A theory of marginotomy. The incomplete copying of template margin in enzymic synthesis of polynucleotides and biological significance of the phenomenon. J Theor Biol. 1973 Sep 14;41(1):181-90
- ↑ Նոբելյան հանձնաժողովի կայքը
- ↑ Նոբելյան մրցանակ՝ քաղցկեղի բուժման ուղին որոնելու համար
- ↑ Ժամանակակից կենսաբանության հսկաները կդասախոսեն Երևանում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Telomerase Database — A Web-based tool for telomerase research. Արխիվացված 2021-04-19 Wayback Machine
- Telomerase.org — A blog-style discussion of telomerase and anti-aging therapies. Արխիվացված 2006-01-04 Wayback Machine
- Three-dimensional model of telomerase (չաշխատող հղում — պատմություն) at Memorial University of Newfoundland
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելոմերազ» հոդվածին։ |
|