Թաքիր
Արտաքին տեսք
Թաքիր, (թարք, հարթ, ողորկ), տափարակ ցածրություն (1–12 կմ² տարածությամբ)։ Ծածկված է կավային նստվածքներով։ Երբեմն լցվում է հեղեղատների կամ հորդ անձրևների ջրերով, որոնց գոլոշիանալուց հետո թաքիրի հատակը վերածվում է կարծր կեղևի և ճեղքերով բաժանվում է բուսականությունից զուրկ առանձին մասերի։ Տարածված է Սիջին Ասիայի անապատներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 153)։ |