Jump to content

Էյրենե (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էյրենե (այլ կիրառումներ)

Էյրենե
(Յուպիտեր LVII)
Eirene
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է6 փետրվար 2003[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)22,4[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 974 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,307[2]
Սիդերիկ պարբերություն758,341 օր[2]
Թեքվածություն166° (խավարածրի հարթության նկատմամբ)
167° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հ��տկանիշներ
Շառավիղ~2 կմ (ենթադրված)
Զանգված~9,0×1013 կգ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Էյրենե (հուն․՝ Εἰρήνη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 5 ժամանակավոր անվանումը[1][3]։

Էյրենեն ունի մոտ 4 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 974 000 միլիոն կմ հեռավորության վրա, 758,341 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 166° խավարածրի հարթության նկատմամբ (167° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,307 է[1][2]։

Էյրենեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։

Արբանյակը հայտնաբերման պահից ի վեր երկար ժամանակ չէր դիտարկվել և համարվում էր կորսված[4][5][6][7], սակայն 2017 թվականին այն վերահայտնաբերվեց և ստացավ Յուպիտեր LVII նշանակումը[8]։ Արբանյակի անունը տրվել է 2019 թվականի օգոստոսի 20-ին, այն անվանվել է Հունական դիցաբանության խաղաղության աստվածուհի Էյրենեի անունով, ով Զևսի և Թեմիսի դուստրն էր։ Անունը ընտրվել է Twitter-ում կազմակերպված քվեարկության արդյունքում[9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 IAUC 8087: Satellites of Jupiter Արխիվացված 2020-04-04 Wayback Machine 2003 March 4 (discovery)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  3. MPEC 2003-E11: S/2003 J 1, 2003 J 2, 2003 J 3, 2003 J 4, 2003 J 5, 2003 J 6, 2003 J 7 2003 March 4 (discovery and ephemeris)
  4. Beatty, Kelly (2012 թ․ ապրիլի 4). «Outer-Planet Moons Found — and Lost». www.skyandtelescope.com. Sky & Telescope. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  5. Brozović, Marina; Jacobson, Robert A. (2017 թ․ մարտի 9). «The Orbits of Jupiter's Irregular Satellites». The Astronomical Journal. 153 (4): 147. Bibcode:2017AJ....153..147B. doi:10.3847/1538-3881/aa5e4d.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  6. Jacobson, B.; Brozović, M.; Gladman, B.; Alexandersen, M.; Nicholson, P. D.; Veillet, C. (2012 թ․ սեպտեմբերի 28). «Irregular Satellites of the Outer Planets: Orbital Uncertainties and Astrometric Recoveries in 2009–2011». The Astronomical Journal. 144 (5): 132. Bibcode:2012AJ....144..132J. doi:10.1088/0004-6256/144/5/132.
  7. Sheppard, Scott S. (2017). «New Moons of Jupiter Announced in 2017». home.dtm.ciw.edu. Արխիվացված է օրիգինալից 2017-06-10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին. «We likely have all of the lost moons in our new observations from 2017, but to link them back to the remaining lost 2003 objects requires more observations a year later to confirm the linkages, which will not happen until early 2018. ... There are likely a few more new moons as well in our 2017 observations, but we need to reobserve them in 2018 to determine which of the discoveries are new and which are lost 2003 moons.»
  8. Sheppard, Scott S. (2017). «Jupiter's Known Satellites». home.dtm.ciw.edu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  9. «Naming Contest for Newly-discovered Moons of Jupiter». www.iau.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  10. «Public Contest Successfully Finds Names For Jupiter's New Moons». www.iau.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.