Էյրենե
Էյրենե | |
---|---|
Տեսակ | հունական դիացաբանության աստված և անձնավորում |
Դիցաբանություն | Հին Հունաստան |
Սեռ | իգական |
Հունական գրաձև | Εἰρήνη |
Լատինական գրաձև | Pax |
Երևի համընկնում է | Pax? |
Հայր | Զևս |
Մայր | Թեմիս |
Քույր | Եվնոմիա, Դիկե |
Քույր/Եղբայր | Եվնոմիա և Դիկե |
Հատկանիշներ | խաղաղության աստվածուհի |
Eirene Վիքիպահեստում |
Էյրենե (հին հունարեն՝ Εἰρήνη, [e ː rɛ ː nɛ ː], հունարենից «խաղաղություն», «խաղաղ կյանք», իսկ հռոմեական դիցաբանության մեջ հայտնի էր Պակս – Pax անվամբ ), հին հունական դիցաբանության մեջ[1] հորաներից մեկը, մարմնավորում է խաղաղությունը, և պատկերվում էր որպես գեղեցիկ երիտասարդ կին՝ առատության եղջյուրը, գավազանը, ջահը կամ ռիթոնը ձեռքին։ Զևսի և Թեմիսի[2] դուստրն է, Դիկեի և Եվնոմիաի քույրն է։
Պատկերը եւ ատրիբուտները
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթենքի քաղաքացիները մեծ սեր էին տածում նրա հանդեպ։ Ռազմածովային հաղթանակ տանելով Եվրիմեդոնթեի մոտ (465 մ.թ.ա) և Սպարտայի հետ հաշտություն կնքելով (375 մ.թ.ա), Աթենքում հիմնվում է Էյրենեի պաշտամունքը և նրա պատվին կանգնեցում են զոհասեղաններ։ Աթենացիները նրան պատկերում էին ծաղկամանների և մետաղադրամների վրա։ Էյրենեի երդմնագիր արձանի մոտ, Աթենքում, մատուցվում էր ամենամյա պետական անարյուն զոհեր ի հիշատակ Ընդհանուր Խաղաղության օրվա։
Էյրենեի բրոնզե արձանը քանդակել էր Կեփիսոդոտուս Ավագը, ում հայրը, կամ հորեղբայրը հավանականորեն եղել է հայտնի քանդակագործ Պրաքսիտելես։ Արձանը կանգնաց էր Աթենքի շուկայի հրապարակում[3]., իսկ նրա նկարը՝ Պրիտանեայում։ Թեև օրիգինալ արձանը այժմ համարվում է կորաց, գույություն ունի Հռոմեացիների կողմից պատրաստված մարմարյա պատճենը. լավագույն ողջ մնացած պատճեններից մեկը գտնվում է Մյունխենի Glyptothek թանգարանում։ Նրա վրա պատկերված է աստվածուհին և փոքրիկ Պլուտոսը՝ առատության աստվածը, Դեմետրայի՝ հողագործության և բերքատվության աստվածուհու որդի, իր ձախ թևի վրա։ Բացակայում է Էյրենեի աջ ձեռքը, որտեղ գտնվում էր նրա գավազանը։ Նա մայրական հայացկով է նայում Պլուտոսին, նա էլ վստա հությամբ է լցված նրա հանդեպ։
Արձանը ալեգորիա (այլաբանություն) է իրենից ներկայացնում՝ Պլուտոս- Լիությունը բարգավաճում է Էյրենե-Խաղաղության ներկո։
- Գլխավոր դերն է տանում Արիստոփանեսի «Աշխարհ» կոմեդիայում (անձայն)։
- Հիշատակվոմ է Եվրիփիդի[4] կողմից։
- Ըստ առասպելի, հենց Թեսևսն էր հիմնել նրա պաշտամունքը՝ Ատիկայի 12 համայնքի միավորման կապակցությամբ։
Աստղագիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա պատվին անվանվել է աստերոիդ (14) Իռեն (1851 թ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.659, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.509; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1
- ↑ Гесиод. Теогония 902; Орфические гимны XLIII 2; Гигин. Мифы 183
- ↑ Павсаний. Описание Эллады I 8, 3
- ↑ См. Еврипид. Орест 1684 (Тишина)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյրենե» հոդվածին։ |
|