Jump to content

Եվգենի Անդրիկանիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Անդրիկանիս
Евгений Андриканис
Ծնվել էդեկտեմբերի 27, 1909(1909-12-27)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[1]
Մահացել էդեկտեմբերի 19, 1993(1993-12-19) (83 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՊրեոբռաժենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունկինոօպերատոր, կինոռեժիսոր և սցենարիստ
ԱմուսինGalina Pyshkova? և Galina Nikolayevna Zakharova?
ԾնողներՆիկոլայ Անդրիկանիս (հայր)
Եկատերինա Շմիդ (մայր)
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Լենինյան մրցանակ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
ԵրեխաներՏատյանա Լավրովա
ԿայքIMDb

Եվգենի Նիկոլայի Անդրիկանիս (դեկտեմբերի 27, 1909(1909-12-27), Փարիզ, Ֆրանսիա[1] - դեկտեմբերի 19, 1993(1993-12-19), Մոսկվա, Ռուսաստան), սովետական օպերատոր, ռեժիսոր, սցենարիստ և դերասան է։ 1982 թ. ճանաչվել է ՌԽՖՍՀ-ի ժողովրդական դերասան։ 1978 թ. ստացել է Լենինի մրցանակ, 1968 թ. դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (ԽՄԿԿ) անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1909 թ. դեկտեմբերի 14 Փարիզում։ Նիկոլայ Ադամի Անդրիկանիսի (1876-1947) և Եկատերինա Պողոսի Շմիդի (Ն.Պ. Շմիտի քույր) երրորդ զավակն է։ Վերադարձել են Մոսկվա 1916 թ.։ 1928 թ. երեկոյան ուսում է սկսել որպես կինոօպերատոր կինոտեխնիկումում։ Ցերեկը աշխատում էր որպես Գոսկինոյի կինոֆաբրիկայի օպերատորի օգնական։ Ավարտել է ՎԳԻԿ-ի օպերատորական բաժինը 1932 թ. (Ա.Ա. Լեվիցկիի արհեստանոց)։ 1933-1934 թթ. ծառայել է Կարմիր բանակում։ 1937 թ.-ից եղել է «Մոսֆիլմ» -ի օպերատոր, վավերագրական և խաղարկային կինոյի ռեժիսոր։ Մինչև ինքնուրույն աշխատանքի անցնելը եղել է «Նրբագեղ կյանք», «Երազողները», «Տիեզերական չվերթ», «Հաղթողների սերունդ» ֆիլմերի օպերատորի օգնականը։ Առաջին աշխատանքներից ամենանշանակալիցը դարձել է Յուլի Ռայզմանի «Մաշենկա» ֆիլմը։ 1942-1944 թթ. եղել է ռազմաճակատային կինոխմբերի օպերատոր։ 1960 թ.-ից հանդես էր գալիս որպես ռեժիսոր։ Իր ստեղծած ֆիլմերից է «Հյուսիսային վիպակ»-ը, որը պատմում է ռուսական սպայի՝ Պողոս Բեստուժևի և 60-ական թթ.-ի լենինգրադյան նկարչի մասին։ 1966 թ.-ի կեսերին Անդրիկանիսը հեռացավ «Մոսֆիլմ»-ից և սկսեց աշխատել հեռուստատեսությունում։ Հետագայում դարձել է վավերագրական կինոյի ռեժիսոր։ Մահացել է 1993 թ. դեկտեմբերի 19-ին։ Թաղված է Մոսկվայի Պրեոբրաժենսկու գերեզմանատանը։ Նրա դուստրը ՌԽՖՍՀ–ի ժողովրդական դերասանուհի Տ. Ե. Լավրովան է։

  • 1954 թ.- Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակ օպերատորական աշխատանքի համար «Ալբանիայի մեծ մարտիկ Սկանդերբեգը» ֆիլմում
  • 1975 թ.- Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ–ի պետական մրցանակ «Համաձայնության ճանապարհներով, համագործակցության ճանապարհներով» ֆիլմի համար
  • 1978 թ.- Լենինի պարգև «Լենինյան ուղիով» ֆիլմի համար
  • 1982 թ.- ՌԽՖՍՀ-ի ժողովրդական դերասան
  • «Պատվո նշան» շքանշան և մեդալներ

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես օպերատոր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Գավրոշ» (1937)
  • «Ճահճային զինվորներ» (1938)
  • «Առաջին հեծելազորը» (1941)
  • «Մաշենկա» (1942)
  • «Օրեր և գիշերներ» (1943)
  • «Մոսկվայի երկինքը» (1944)
  • «Մեր երկրի երիտասարդությունը» (վավերագրական, 1945)
  • «Հին վոդևիլ» (1946)
  • «Մարիտե» (1947)
  • «Երեք հանդիպում» (1948)
  • «Պռժևալսկի» (1951)
  • «Ալբանիայի մեծ մարտիկ Սկանդերբեգը» (Ալբանիայի հետ համատեղ 1953)
  • «Օթելլո» (1955)
  • «Պատմություններ Լենինի մասին» (1957)
  • «Երեք ծովերի հետևում» (Հնդկաստանի հետ համատեղ 1957)

Որպես ռեժիսոր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հյուսիսային վիպակ» (1960)
  • «Մահապատժի ենթարկված արևածագին» (1964)
  • «Ճանապարհորդություն Ֆրանսիայով» (վավերագրական, 1970)
  • «Ֆրանսիայի որդին» (վավերագրական, 1970)
  • «Հանուն խաղաղության և ընկերության» (վավերագրական, 1971)
  • «Լենինյան ուղիով» (վավերագրական, 1976)
  • «Մոսկվա-Փարիզ» (վավերագրական, 1976)
  • «Հիշողության ճանապարհներով» (վավերագրական, 1979)
  • «Սովետական սպորտ համար 6» (1986)
  • «Նրանք և մենք» (վավերագրական, 1986)
  • «Նա գրավում էր Զիմնին» (1987)
  • «Ապրում էր անփույթ մարդը» (1988)
  • «Տուն Կոմունայի հրապարակի վրա» (1988)
  • «Նիկոլայ Բուխարին» (1989)
  • «Յուրի Աֆանասև։ Դիրքի որոշում» (1990)
  • «Եթե ես միլիոն ունենայի» (1991)

Որպես սցենարիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հյուսիսային վիպակ» (1960)
  • «Նրանք և մենք» (վավերագրական, 1986)
  • «Նա գրավում էր Զիմնին» (1987)
  • «Տուն Կոմունայի հրապարակի վրա» (1988)
  • «Եթե ես միլիոն ունենայի» (1991)

Որպես դերասան

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աչքեր» (էպիզոդիկ դեր) (1992)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Андриканис Евгений Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.