Jump to content

Դիտեր Ռամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիտեր Ռամս
գերմ.՝ Dieter Rams
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1932(1932-05-20)[1][2][3][…] (92 տարեկան)
ԾննդավայրՎիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունՌեյնՄայնի բարձրագույն դպրոց
Ազդվել էHugo Kϋckelhaus?[5] և Haffenrichter?[5]
Մասնագիտությունարդյունաբերական դիզայներ
ԱշխատավայրHochschule für bildende Künste Hamburg?[5] և Braun?
ԱմուսինIngeborg Rams?[6]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
Կայքrams-foundation.org/homepage/
 Dieter Rams Վիքիպահեստում

Դիտեր Ռամս ( գերմ.՝ Dieter Rams ; մայիսի 20, 1932, Վիսբադեն, Հեսսեն ), գերմանացի արդյունաբերական դիզայներ, 1962-1995 թվականներին «Բրաուն» ընկերության առաջատար դիզայներ, արդյունաբերական դիզայնի մինիմալիզմի ներկայացուցիչ:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947-1953 թվականներին Ռամսը սովորել է ճարտարապետություն և ինտերիերի ձևավորում Վիսբադենի գեղարվեստի դպրոցում, ընդմիջել է Քելհեյմի ատաղձագործական արհեստանոցում պրակտիկա (1948-1951) անցնելու համար: Ստաժավորումն ավարտելուց հետո Դիթերը շարունակել է ուսումը և 1953 թվականինգերազանցությամբ ավարտել դպրոցը։ 1953-1955 թվականներին աշխատել է հայտնի ճարտարապետ Օտտո Ապելի ղեկավարությամբ՝ մասնակցելով Արևմտյան Գերմանիայում ամերիկյան հյուպատոսությունների նախագծերի մշակմանը։ 1955 թվականին, անցնելով մրցույթ, նա միացել է «Բրաուն» ընկերության դիզայներական թիմին։ 1962 թվականին նա ղեկավարել է ընկերության դիզայնի բաժինը և այդ պաշտոնում մնացել մինչև 1995 թվականը[8]։

Աշխատանք «Բրաուն» ընկերությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձրախոս L 450, մագնիտոֆոն TG 60 և ստերեո համակարգ TS 45

1954 թվականին Բրաուն եղբայրները դիմել են Ուլմի նորաստեղծ դիզայներական դպրոցի ֆակուլտետին և վարձել դիզայներական թիմ, որի կազմում էր Դիթեր Ռեմսը։ «Բրաունում» իր առաջին օրերում Ռամսը նախագծել էր տարբեր ցուցահանդեսային կենտրոնների և գրասենյակների ճարտարապետական դիզայն, բայց ժամանակի ընթացքում նա սկսել է ավելի ու ավելի հետաքրքրվել արդյունաբերական դիզայնով: 1956 թվականին նա աշխատել է Ուլմի ուսուցիչ Հանս Գուգելոտի հետ SK 4 ռադիոնվագարկիչի նախագծման համար, որն իր մեջ ներառում էր բազմաթիվ նորարարական լուծումներ[9]: Այսպիսով, SK 4-ում ավանդական փայտե պահարանն առաջին անգամ փոխարինվել է մետաղյա կորպուսով, իսկ կառավարման վահանակը տեղադրված է ձայնարկիչ սարքի կողքին։ Ձայնարկչի կափարիչը ի սկզբանե պետք է պատրաստված լիներ մետաղից, սակայն փորձարկման արդյունքները բացահայտեցին ուժեղ ձայնային թրթռում: Ռամսն առաջարկել է կափարիչը թափանցիկ պլաստիկից պատրաստելու լուծում, որը հետագայում դարձել է արդյունաբերական ստանդարտ այս տեսակի սարքերի համար[9], իսկ SK 4-ը ստացել է «Սպիտակաձյունիկի դագաղ» մականունը։ Դրանից հետո Ռամսը և Գուգելոտը մշակել են սարքին միացվող աուդիո բարձրախոսներ SK 4-ի համար: Նախկինում աուդիո նվագարկիչները արտադրվում էին սարքի մեջ ինտեգրված բարձրախոսներով: Ռամսը առաջարկել է առանձնացնել բարձրախոսները՝ նվագարկիչը դարձնելով ավելի կոմպակտ և ֆունկցիոնալ:

Կառավարման գունային կոդավորում

1962 թվականին Դիթերը ղեկավարել է «Բրաունի» երիտասարդ դիզայներների թիմը՝ կենտրոնանալով ռադիոյիընդունիչների, ձայնային նվագարկիչների և պրոյեկտորների զարգացման վրա: 1960-ական թվականներին սպառողական էլեկտրոնիկայի ամենակարևոր տեխնիկական առաջընթացներից էր տրանզիստորային նոր տեխնոլոգիայի զարգացումը[10]: Փոխարինելով մեծ, տաքացող լամպերը ժամանակակից տրանզիստորներով՝ Բրաունը սկսել է արտադրել կոմպակտ աուդիո նվագարկիչներ՝ մեծ արտաքին մակերեսներով, որոնց վրա Ռամսը տեղադրել ՝ կառավարող կոճակներ և թվատախտակներ։ Նա առաջինն է եղել, որ նախագծել է աուդիո համակարգ մոդուլային բաղադրիչներից (L 450 բարձրախոս, TG 60 մագնիտոֆոն և TS 45 ստերեո միավոր), որի բոլոր բլոկները, բացի պտտվող սեղանից, կարող էին տեղադրվել հորիզոնական, ուղղահայաց կամ ամրացվել պատին:

1963 թվականին Ռամսը կառուցվածքի և գույնի առումով կատարելագործել էր «Բրաունի» դիզայնի կոդավորումը: Մոտեցումն այն էր, որ ստեղծվեին միևնույն համակարգի համատեղելի բաղադրիչներ (բարձրախոսներ, ընդունիչ), որոնք թույլ էին տալիս օգտվողին տարբեր որոշումներ կայացնել սարքերը դասավորելիս: Կարևոր նորամուծություն էր կառավարման գունային կոդավորումը։ Սարքերի կոճակները գունատ կամ մուգ մոխրագույն էին, բացառությամբ կանաչ միացման/անջատման կոճակի: Հավատարիմ մնալով այս գունային կոնվենցիաներին՝ Ռամսը երաշխավորել է, որ օգտատերերը կարող են արագ և արդյունավետ կերպով նավարկել իրենց նոր սարքերում՝ անկախ ներկայացված տեխնիկական նորամուծություններից: Հաջողակ նորարարությունների առատությունը հանգեցրել է նրան, որ 60-ականների կեսերին «Բրաունի» ոճը սկսել է համարվել արդիականության և առաջընթացի խորհրդանիշ[11]: Ընկերության արտադրանքի սպառողների թվում է եղել բրիտանացի փոփ նկարիչ Ռիչարդ Համիլթոնը, ով իր աշխատանքներում օգտագործել է «Բրաունի» տարբերանշանը[12]։

Միջազգային ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտեր Ռեմսի նախագծերից շատերը ցուցադրվում են Ֆրանկֆուրտի կիրառական արվեստի թանգարանում[14], ինչպես նաև Մանհեթենի ժամանակակից արվեստի թանգարանում[15]։ Նրա տասնյակ աշխատանքներ ամեն տարի ցուցադրվում են «Քիչ ու ավելի» (անգլ.՝ «Less and Мore») միջազգային ցուցահանդեսում[16][17]: 2010 թվականին Քյոլնի դիզայնի միջազգային դպրոցը Ռամսին նշել է արդյունաբերական դիզայնի ոլորտում նրա ձեռքբերումների համար «Kölner Klopfer» մրցանակով[18]:

Դիզայնի տասը սկզբունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր աշխատանքային տարիների ընթացքում Դիտեր Ռամսը ձևակերպել է որակյալ դիզայնի տասը սկզբունքներ.

  1. Լավ դիզայնը նորարարական է
  2. Լավ դիզայնը արտադրանքն օգտակար է դարձնում
  3. Լավ դիզայնը էսթետիկ է
  4. Լավ դիզայնը օգնում է արտադրանքը հասկանալի լինել
  5. Լավ դիզայնը աննկատ է
  6. Լավ դիզայնը ազնիվ է
  7. Լավ դիզայնը դիմացկուն է
  8. Լավ դիզայնը մտածված է ամենափոքր մանրամասների համար
  9. Լավ դիզայնը ներդաշնակ է շրջակա միջավայրի հետ և էկոլոգիապես մաքուր է
  10. Լավ դիզայնը հնարավորինս քիչ դիզայն է։

Ռեմսի սկզբունքները չեն խուսափոլ քննադատությունից, սակայն նա շատ երկրպագուներ ունի։ Նրանցից մեկը Ջոնաթան Այվն է «Էփլ» կորպորացիայից։ Գարի Հասթուիթի Reification վավերագրական ֆիլմում Դիթերը վկայակոչել է «Էփլը» որպես ընկերության օրինակ, որը ապավինում է սարքերի նախագծմ��ն Ռամսի սկզբունքներին[19]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. https://www.goethe.de/ins/us/en/kul/art/21982472.html
  5. 5,0 5,1 5,2 https://designmuseum.org/designers/dieter-rams
  6. https://www.museumangewandtekunst.de/en/visit/exhibitions/permanent-presentation/dieter-rams-a-style-room/
  7. https://web.archive.org/web/20210109230836/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/current-honorary-royal-designers-for-industry
  8. «Dieter Rams». The Telegraph. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին. Վերցված է 2012-02-16-ին.
  9. 9,0 9,1 «Dieter Rams». The Telegraph. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին. Վերցված է 2012-02-16-ին.
  10. «Dieter Rams». The Telegraph. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին. Վերցված է 2012-02-16-ին.
  11. «Dieter Rams». The Telegraph. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին. Վերցված է 2012-02-16-ին.
  12. «Richard Hamilton and Braun». 2011. Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին. Վերցված է 2012-02-16-ին.
  13. Дитер Рамс и Ханс Гугелот, 1956
  14. «Das Designethos von Dieter Rams». 2010. Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին. Վերցված է 2012-02-16-ին.
  15. «MoMA The Collection Dieter Rams». 2010. Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին. Վերցված է 2012-02-16-ին.
  16. «Less and more. The design ethos of Dieter Rams». 2010. Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին. Վերցված է 2012-01-13-ին.
  17. «Less and more. The design ethos of Dieter Rams». 2011. Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին. Վերցված է 2012-01-13-ին.
  18. «Kölner Klopfer 2010 geht an Dieter Rams». 2010. Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին. Վերցված է 2012-02-16-ին.
  19. «Dieter Rams Apple has achieved something I never did». The Telegraph. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին. Վերցված է 2012-02-16-ին. «Designer: Dieter Rams and Dietrich Lubs»