Jump to content

Դեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեցի-ն (լատին․՝ decimus -«տասներորդ[մաս]» ) (հայերեն նշանակումը՝ դ, միջազգային նշանակումը՝ d) տասնորդական նախածանց է, որը փոքրացնում է ֆիզիկական մեծությունը 10 անգամ, կամ, որ նույնն է, բազմապատկում է 10−1(0.1) արտադրիչով։

Օրինակ՝

1 դեցիմետրը = 0.1 մետր

կամ կրճատ գրելաձևով՝

1 դմ = 0.1 մ

Առավել հաճախ դեցի նախածանցը օգտագործվում է բել մեծության հետ (դեցիբել), որը SI-ի չափման միավոր չէ։ SI համակարգի միավորներից միայն մետրի հետ է լայնորեն կիրառվում (դեցիմետր)։