Jump to content

Դատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դատուն
չինարեն՝ 大同市
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՀամայնքՇանսի
Ներքին բաժանումPingcheng District?, Xinrong District?, Yanggao County?, Tianzhen County?, Guangling County?, Lingqiu County?, Hunyuan County?, Zuoyun County?, Yunzhou District? և Yungang District?
Մակերես14 056,4 կմ²
ԲԾՄ1042 մետր
Բնակչություն3 105 591 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ0352
Փոստային դասիչ037000
Ավտոմոբիլային կոդ晋B
Պաշտոնական կայքdt.gov.cn
Դատուն (Չինաստան)##
Դատուն (Չինաստան)

Դատուն (չինարեն՝ 大同; փինյին՝ Dàtóng), քաղաքային շրջանի կարգավիճակ ունեցող խոշոր բնակավայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հյուսիսային մասում՝ Շանսի նահանգում։ 2010 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 1 071 836[2], ամբողջ քաղաքային շրջանինը 1999 թվականին՝ 3 016 569[3], 2010 թվականին՝ շուրջ 3,11 միլիոն[4]։

Քարածխի արդյունահանման կարևոր կենտրոն է։ Քաղաքում գործում են նաև կոքսաքիմիական, մեքենաշինական, փոխադրամիջոցների, շինանյութերի, սննդի ու հախճապակու արտադրության խոշոր ձեռնարկություններ[5]։

Դատունը կաթոլիկ թեմի եպիսկոպոսական նստավայր է։

Բնակավայրի մերձակայքում է գտնվում Յունգան քարանձավային համալիրը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Քաղաքը հիմնադրվել է մեր թվականությունից առաջ 2-րդ դարում։ Սկզբնապես անվանվել է Փինչեն (平城): 398–494 թվականներին՝ Վեյ արքայատոհմի կառավարման շրջանում եղել է երկրի մայրաքաղաքը։ 1048 թվականին անվանափոխվել է, ստացել ներկայիս անվանումը՝ Դատուն[6]։

Օդանավակայանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատունին սպասարկող օդանավակայանը՝, որը կրում է Յունգան (大同 云冈 机场)[7] անվանումը, գտնվում է քաղաքի կենտրոնից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա։ Այն սկսել է գործել 2006 թվականի հունվարից։ Նրա կառուցման համար պահանջվել են հինգ տարի ժամանակ և 290 միլիոն յուանի ներդրումներ[8]։ Օդանավակայանն սկզբնապես անվանվել է Դատուն Բեյջիաժաո (大同 倍加 皂 机场), 2012 թվականի օգոստոսին վերանվանվել Յունգան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված քարանձավային համալիրի անունով, համալիր, որ օդանավակայանի մերձակայքում է գտնվում[9]։

Հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ինը վիշապների պատը (Jiulongbi)՝ Մին արքայատոհմի ժամանակներից
  • Հուայան տաճարը (Huayansi)՝ Լյաո արքայատոհմի ժամանակներից
  • Շանհուա տաճարը (Shanhuasi)՝ Տան արքայատոհմի ժամանակներից
  • Յունգան քարանձավային համալիրը, որտեղ Բուդդային նվիրված կամ բուդդայականությանն առնչվող թեմաներով 50.000-ից ավելի փորագրություններ ու արձաններ կան՝ 4 սանտիմետրից մինչև 7 մետր բարձրությամբ։ Դրանցից շատերը մոտավորապես հազար տարվա հնություն ունեն։

2010 թվականից սկսվել է 14-րդ դարում՝ Մին արքայատոհմի օրոք կառուցված քաղաքային պարսպի վերակառուցումը, որը բուռն բանավեճերի տեղիք է տվել, քանի որ արդյունքում պետք է ոչնչացվեր ընդհանուր առմամբ շուրջ 200 հազար տուն։ 2014 թվականի վերջերին նախագծի իրականացումը հասցվել է ավարտական փուլին[10][11]։

Դատուն (1981–2010 normals, extremes 1951–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 11.2
(52.2)
19.2
(66.6)
25.3
(77.5)
35.4
(95.7)
35.5
(95.9)
39.0
(102.2)
39.2
(102.6)
35.9
(96.6)
34.7
(94.5)
27.5
(81.5)
21.7
(71.1)
14.6
(58.3)
39.2
(102.6)
Միջին բարձր °C (°F) −3.4
(25.9)
1.4
(34.5)
8.1
(46.6)
16.9
(62.4)
23.5
(74.3)
27.6
(81.7)
28.8
(83.8)
26.7
(80.1)
22.2
(72)
15.2
(59.4)
5.9
(42.6)
−1.6
(29.1)
14.27
(57.7)
Միջին օրական °C (°F) −10.5
(13.1)
−6.0
(21.2)
0.8
(33.4)
9.4
(48.9)
16.4
(61.5)
20.8
(69.4)
22.6
(72.7)
20.6
(69.1)
15.3
(59.5)
8.0
(46.4)
−1.1
(30)
−8.3
(17.1)
7.33
(45.19)
Միջին ցածր °C (°F) −16.4
(2.5)
−12.2
(10)
−5.6
(21.9)
2.0
(35.6)
9.0
(48.2)
14.0
(57.2)
16.8
(62.2)
15.1
(59.2)
9.1
(48.4)
2.0
(35.6)
−6.8
(19.8)
−13.9
(7)
1.09
(33.97)
Ռեկորդային ցածր °C (°F) −29.1
(−20.4)
−27.6
(−17.7)
−20.9
(−5.6)
−15.6
(3.9)
−5.8
(21.6)
2.9
(37.2)
8.8
(47.8)
6.1
(43)
−3.4
(25.9)
−10.4
(13.3)
−24.0
(−11.2)
−27.6
(−17.7)
−29.1
(−20.4)
Տեղումներ մմ (դյույմ) 1.7
(0.067)
2.5
(0.098)
9.8
(0.386)
19.5
(0.768)
31.0
(1.22)
47.4
(1.866)
97.6
(3.843)
77.1
(3.035)
55.1
(2.169)
19.7
(0.776)
6.0
(0.236)
1.9
(0.075)
369.3
(14.539)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 2.0 2.5 4.5 4.1 7.0 9.8 13.5 12.2 8.8 4.8 2.8 1.9 73.9
% խոնավություն 53 46 42 38 40 49 62 67 61 54 51 52 51.3
Միջին ամսական արևային ժամ 184.1 189.4 222.3 243.5 272.5 265.7 244.8 233.9 234.6 226.8 185.8 167.5 2670,9
Տոկոս հնարավոր արևի լույս 62 63 60 62 62 59 54 55 63 66 62 58 60.5
աղբյուր: China Meteorological Administration (precipitation days and sunshine 1971–2000)[12][13]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Xiong, Victor Cunrui (2009), Historical Dictionary of Medieval China, Historical Dictionaries of Ancient Civilizations and Historical Eras, No. 19, Lanham: Scarecrow Press.
  • Cotterell, Arthur (2008). The Imperial Capitals of China: An Inside View of the Celestial Empire. Pimlico, London. 978-1-84595-010-1.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.)北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
  2. «Datong» (անգլերեն). World Gazetteer. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  3. «China Prefectures» (անգլերեն). Statoids. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «Dezan Shira & Associates». Dezan Shira & Associates. 2009. Վերցված է 8. II 2009.-ին.
  5. |id = 3890796|tytuł=Datong|data dostępu=2010-12-15}}
  6. «Արխիվացված պատճենը». chinatravel.net. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. http://www.sxairport.org.cn/jtgs/snjc/201104/20110422_6.html |título=Copia archivada |fechaacceso=13 de enero de 2013 |urlarchivo=https://web.archive.org/web/20120425070909/http://www.sxairport.org.cn/jtgs/snjc/201104/20110422_6.html |fechaarchivo=25 de abril de 2012 }}
  8. http://www.caacnews.com.cn/2009news/zt/zt60/mh/Myjc/JC1002.htm |título=Copia archivada |fechaacceso=15 de octubre de 2011 |urlarchivo=https://web.archive.org/web/20120425070906/http://www.caacnews.com.cn/2009news/zt/zt60/mh/Myjc/JC1002.htm |fechaarchivo=25 de abril de 2012 }}
  9. http://news.carnoc.com/list/231/231713.html
  10. «Fake it to make it». South China Morning Post Magazine. Hong Kong. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
  11. «The Chinese Mayor». IMDb.
  12. 中国气象数据网 - WeatherBk Data (Chinese (China)). China Meteorological Administration. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  13. 中国地面国际交换站气候标准值月值数据集(1971-2000年). China Meteorological Administration. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դատուն» հոդվածին։