Jump to content

Դավիթ Հարքացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Հարքացի
Ծնվել էմոտ 610
Մահացել էմոտ 685
Մասնագիտությունփիլիսոփա և աստվածաբան

Դավիթ Հարքացի (մոտ 610-685[1]), հայ փիլիսոփա և աստվածաբան։

Կյանք ու գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Հարքացին ծնվել է VII դարի սկզբին Հարք նահանգի Գերետ գյուղում[2]։ Կյանքի վաղ տարիներից ոչինչ հայտնի չէ։ Կրթությունը ստացել է Կոստանդնուպոլիս քաղաքում, որտեղ սովորել է փիլիսոփայություն և աստվածաբանություն, ապա վերադարձել է Հայաստան[1]։ Նա գործունեություն է ծավալել 660-680 թվականների ընթացքում[3] և հիմնականում ուղղությունը եղել է Հայ առաքելական եկեղեցու քարոզած քրիստոնեական գաղափարախոսության ամրապնդումը[4]։ Հայտնի է, որ հաճախ մասնակցել է աստվածաբանական վիճաբանությունների, որտեղ համամիտ է եղել Հուլիանոս Հալիկառնասցու հայացքներին և քննադատել է Սևերոս Անտիոքացուն։ Նա ղեկավարում էր հայ գրականության հունափիլիսոփայական դպրոցը, որտեղ հիմնական արդյունքը իր ընկերների և հետևորդների թարգմանած ու մեկնաբանած Փիլոն Ալեքսանդրացու ստեղծագործություններն էին[5]։ Վերջինիս ազդեցությունը զգացվում էր Հարքացու ստեղծագործական աշխատանքներում[1][2][6]։ Նա Աստծո գոյության տիեզերաբանական ապացույցի կողմնակիցն էր[6]։ Նա գրել է մի քանի փիլիսոփայական և աստվածաբանական աշխատություններ, սակայն, դրանցից պահպանվել են միայն հատվածներ։ Բացի հայերենից, ըստ երևույթին, ստեղծագործել է նաև հունարեն։ Նրա ամենակարևոր աշխատությունը համարվում է կրոնափիլիսոփայական «Հարցուածք» աշխատությունը։

Դավիթ Հարքացու տեղեկությունները Դանիելյան նշանագրերի մասին շատ արժեքավոր են[7][8]։

Նրան հաճախ շփոթում են նույն անունով VI և VII դարերի այլ հեղինակների՝ Դավիթ Անհաղթի, Դավիթ Քերականի, Դավիթ Բագրևանդցու և Դավիթ Տարոնացու հետ[3][5][6][9]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հարցուածք» // «Արարատ» ամսագիր — 1902. — № 9—10 — էջ 937—973
  • «Բան հավատոյ ընդդեմ հերձուածողաց» // «Արարատ» ամսագիր — 1906. — № 3 — էջ 261—268
  • «Կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցուն տրված պատասխանը» // «Արարատ» ամսագիր — 1906. — № 3 — էջ 269—270
  • «Աշոտ Պատրիարքին տրված պատասխանը» // «Արարատ» ամսագիր — 1906. — № 3 — էջ 270—272
  • «Առ երկաբնական ընդդիմադրութիւն» // «Արարատ» ամսագիր — 1916. — էջ 909—911

Դավիթ Հարքացուն վերագրում են նաև փիլիսոփայական՝ «Նկատումն Արիստոտէլի» աշխատանքը[10][11][12]։

Կենսագրական ակնարկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տեր-Մկրտչյան Գ., Դավիթ Հարքացի, Վաղարշապատ, 1903։
  • Ակինյան Ն., Դաւիթ Հարքացի, Վիեննա. 1959:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 R. Bedrosian. Armenian Writers // Seventh Century
  2. 2,0 2,1 Michael E. Stone. Adam and Eve in the Armenian Traditions, Fifth through Seventeenth Centuries. — Society of Biblical Lit, 2013. — P. 685-686. — (Early Judaism and its literature, 38).
  3. 3,0 3,1 Benedetta Contin Il Corpus Davidicum armeno nella tradizione neoplatonica e nello sviluppo del pensiero armeno // Mediaeval Sophia. vol 1. — 2007. — С. 31—55.
  4. Армянская философия // Философская энциклопедия: В 5 т.-х / под редакцией Ф. В. Константинова. —М., 1960—1970.
  5. 5,0 5,1 Давид Харкаци = Դավիթ Հարքացի // Энциклопедия «Христианская Армения». — 2002. — С. 270—271. Архивировано из первоисточника 1 Հոկտեմբերի 2015.
  6. 6,0 6,1 6,2 Давид Харкаци = Давид Харкаци // Энциклопедия «Кто есть кто. Армяне». —Ер., 2005. — Т. 1.
  7. Հակոբ Մանանդյան, Месроп Маштоц и борьба армянского народа за культурную самобытность, Ер., «АрмФАН» — 17, էջեր 17 — 17 էջ։
  8. Սերգեյ Մուրավյով Из истории одного открытия (подборка статей о создании армянского алфавита) // Армянский гуманитарный вестник. Том 4..
  9. Мурадян А. Н. К вопросу о личности, времени и научном наследии Давида Непобедимого. // Историко-филологический журнал АН АрмССР. — 1981. — № 1. — С. 194—216.
  10. Вартан Григорян История армянских колоний Украины и Польши (армяне в Подолии). — Ер.: изд-во АН АрмССР, 1980. — С. 241. — 291 с.
  11. Багумян Т. Произведение архиепископа Петроса Бердумяна “Из анализа сочинений Аристотеля” // «Эчмиадзин». — 2008. — № 8. — С. 21—24.
  12. Shirinian M. E. Armenian translation of Aristotle's “De vitiis et virtutibus” // Verbum № 6. Аристотель и средневековая метафизика. Альманах Центра изучения средневековой культуры при философском факультете СПбГУ.. —СПб, 2002. — С. 177—182.