Դամոնիդես կապտաթիթեռ
Դամոնիդես կապտաթիթեռ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Կապտաթիթեռներ (Lycaenidae) |
Ցեղ | Polyommatus |
Ենթացեղ | Agrodiaetus |
Տեսակ | Դամոնիդես կապտաթիթեռ (P. damonides) |
Միջազգային անվանում | |
Polyommatus damonides |
Դամոնիդես կապտաթիթեռ (լատին․՝ Agrodiaetus damonides), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ խոշոր չափի թիթեռ է։ Արուների առջևի թևն ունի 15-20 մմ երկարություն։ Թևերի ընդհանուր երանգը մետաքսային փայլով երկնագույն է, իսկ հետին թևերի դիսկալ բիծը և հետ դիսկալ բծերի շարքը՝ խիստ թերզարգացած։ Թևերի ստորին մակերեսը հետին թևերի վրա ունի սեռին բնորոշ լավ արտահայտված սպիտակ մանրագիծ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի էնդեմիկ է։ Տեսակը հայտնի է Մեղրի գետի աջափնյա մասից[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում են լեռնային գոտու ցածր և միջին գոտիներում, տրագանտներում և ֆրիգանայում[1]։
Տալիս են մեկ սերունդ։ Թռիչքը նկատվում է մայիսի կեսից մինչև հունիսի կեսը։ Թրթուրների հավանական կերաբույսը համարվում է գազ օրդուբադի տեսակը։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խիստ սահմանափակ արեալով ծայրահեղ հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
Հայտնի են եզակի հայտնաբերումներ, հավանաբար անհետացել են, քանի որ վերջին նմուշները հավաքվել են 1973 թվականին։
Սպառնացող վտանգներից է տեսակի ապրելավայրերում հանքարդյունահանումը, ինչպես նաև Ագարակի հանքի շահագործումը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամոնիդես կապտաթիթեռ» հոդվածին։ |
|