Դալմա Գարդեն Մոլ
Արտաքին տեսք
Տեսակ | առևտրի կենտրոն |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Վայր | Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան |
Հարկեր | 3 |
Սեփականատեր | Տաշիր Գրուպ |
Բացված | հոկտեմբեր 2012 |
Շինարար | Տաշիր Գրուպ |
Ճարտարապետ | Հովհաննես Մութաֆյան |
Պաշտոնական կայք |
Դալմա Գարդեն Մոլ, առևտրի և զվարճանքի խոշորագույն բազմաֆունկցիոնալ կենտրոն Հայաստանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում։ Հայաստանում կառուցված առաջին մոլն է։ Կառուցման նախագիծը մեկնարկել է 2009 թվականին, ավարտվել 2012 թվականին։ Նախատեսված է խանութների, ռեստորանների, սրճարանների, ժամանցի կենտրոնի այցելուների և վարձակալների հարմարավետության համար։
Մոլը կառուցվել է «Տաշիր Գրուպ» կազմակերպության կողմից։ Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը[1][2]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առևտրի կենտրոնի շենքն ունի երկու հարկ։ Ընդհանուր տարածք 50000 քմ Է։ Ունի 35500 քմ առևտրային տարածք, ինչպես նաև ավտոկայանատեղի։ Մոլը գտնվում է կենտրոնից ընդամենը 3 կմ հեռավորության վրա և հասանելի է հազարավոր այցելուների համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երևանում բացվել է «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի ու զվարճանքի կենտրոնը
- ↑ «Դալմայի այգիներից մինչև «Դալմա մոլ». Հայկական ընկերություններից մեկը մեկնարկել է Երևանում ամենախոշոր առևտրի կենտրոնի շինարարությունը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դալմա Գարդեն Մոլ կատեգորիայում։ |