Jump to content

Գրողի տարածը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրողի տարածը
Գրքի շապիկի առաջին էջը
ՀեղինակՎահե Ղուկասյան
ԺանրՎիպակ, պատմվածք
Կազմված է«Գրողի տարածը» վիպակից և երկու պատմվածքից
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Վ. Կասյան, Արիստակես Մանանդյան, Մառա, Փոլ Անտոնյան, Մայքլ Դենի Աբաբյան, Բաբկեն Ամիրյան
Էջեր108 էջ
ԽմբագիրԱշոտ Գաբրիելյան
Կազմի հեղինակՍիրանուշ Մխիթարյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԴարակ
Հրատարակման տարեթիվ2020
ԳՄՍՀ978-9939-885-15-5
ՀՏԴ821.19-3
ԳՄԴ84(5Հ)-44
ՎիքիքաղվածքԳրողի տարածը

«Գրողի տարածը», 2020 թվականին «Դարակ» հրատարակչության հրատարակած Վահե Ղուկասյանի գիրքը, որն ընդգրկում է համանուն վիկաը և «Թելերն ու գրականության նշանները» ու «Վազելու ժամանակ» պատմվածքները[1]։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան, կազմը՝ Սիրանուշ Մխիթարյանի, գեղարվեստական խմբագիր՝ Դավիթ Հակոբյան։ 108 էջ։

  • Կան ստեղծագործություններ, որոնք կարդում ես` ասես սեփական ձեռքով գրելով։ Վահեի վիպակն այդպիսին է։ Այն խուտուտ է տալիս մատներս, զգացումներս և աչքերս։ Ու խնդիրն ամենևին այն չէ, որ ամեն տողը կենդանի է ֆիլմի կադրի նման կամ ամեն իրավիճակ ասես դավադրաբար բազմազան է դարձնում քո առանց իրադարձությունների կյանքը. ինձ դուր է գալիս շարադրանքի պոֆիգիզմը։ Վահեն չի գրում, ի՜նչ պատմես բազմաթիվ հերոսներով մենակության մասին։ Վահեն վերադովլաթովավորում է յուրաքանչյուրիս սոցիալական դատարկությունը, որը մենք լցնում ենք ամեն ինչով, բայց ոչ կյանքով։ Բոլորն այստեղ ծիծաղելի են։ Կյանքից բացի։ Սա գիրք է, որը գրելու փոխարեն հեղինակը կարող էր անիծել կյանքը։ Բայց ոչ։ Նա ավելի տարողունակ մի անեծքի մեջ է ապրում։ Կյանքից ավելի տևական։ Եվ կապտուկներով ու արնոտ շուրթերով Դորիան Գրեյի այս դիմանկարը չի կարող չավարտվել` սեփական աշխարհը կրակի տալով։ Որպեսզի պատմի այն կյանքը, որը չկա[2]։
Մհեր Արշակյան
  • Վահեին որպես խելահեղ ընթերցող եմ հիշում. մարդ, որ կարդում էր աշխարհը։ Իսկ հիմա նրա գրականության պահն է՝ բացարձակ ընթերցողից դեպի բացարձակ գրող[2]։
Արամ Պաչյան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Չորս նոր ուշագրավ գիրք
  2. 2,0 2,1 Վահե Ղուկասյան, Գրողի տարածը, Ե., Դարակ, 2020, շապիկի 4-րդ էջ։