Մհեր Արշակյան
Մհեր Արշակյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Ժանրեր | բանաստեղծություն, պատմվածք, հոդված |
Մհեր Արշակյան (օգոստոսի 30, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հրապարակախոս, բանաստեղծ, արձակագիր։
Մանկության և պատանեկության տարիներն անցկացրել է Գավառում և Մեղրիում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (1995): 1997 թվականին հրատարակել է առաջին գիրքը՝ «Սիրող մարդը» վերնագրով։ Հետագա տարիներին տպագրել է բանաստեղծությունների և պատմվածքների «ինքնահրատ» մի քանի բրոշյուր։ 2002 և 2007 թվականներին հրատարակել է «Օրագրերը»[1]։
Աշխատել է հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում[2]։ 1995-1998 թվականներին եղել է ՀՀՇ-ի տեղեկատվական կենտրոնի թղթակից։ 1998-1999 թվականներին Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) տպագիր օրգանի՝ «Հայք» թերթի թղթակից, 1999-2005 թվականներին՝ «Ա1+» հեռուստաընկերության «Այբ-Ֆե» լրատվական գործակալության թղթակից, 2002-2005 թվականներին՝ «Այբ-Ֆե» թերթի թղթակից, 2006 թվականից` Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի թղթակից[3]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիրող մարդը (վիպակ), Ե., Ապոլոն, 1997, 63 էջ։
- Անճառ (բանաստեղծություններ), Ե., Լուսակն, 2007, 60 էջ։
- Պատմվածքներ, Ե., ՀԳՄ հրատ., 2008, 100 էջ։
- Յանուսի օրագրերը (մտորումներ), Ե., Անտարես, 2015, 200 էջ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003-«Ռուսկայա գազետայի» հատուկ մրցանակ (Ռուսաստան)