Գրեյս Բամբրի
Գրեյս Բամբրի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Grace Bumbry |
Ի ծնե անուն | անգլ.՝ Grace Bumbry |
Նաև հայտնի է որպես | La Vénus noire |
Ծնվել է | հունվարի 4, 1937[1][2][3][…] Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 7, 2023[5][1][2][…] (86 տարեկան) Վիեննա, Ավստրիա |
Ժանրեր | օպերա և սպիրիչուելս |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո, սոպրանո և Ֆալկոն սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | EMI, Գերմանական գրամոֆոն, Philips Records և Դեկա Ռեկորդս |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան, Արևմուտքի երաժշտական ակադեմիա, Bienen School of Music?, Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ և Sumner High School? |
Պարգևներ | |
Կայք | gracebumbry.com |
Grace Bumbry Վիքիպահեստում |
Գրեյս Բամբրի (անգլ.՝ Grace Bumbry, հունվարի 4, 1937[1][2][3][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4] - մայիսի 7, 2023[5][1][2][…], Վիեննա, Ավստրիա), ամերիկացի օպերային մեցցո-սոպրանո և սոպրանո, իր սերնդի առաջատար օպերային երգչուհիներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում, հայրը երկաթուղային բեռնակիր էր, իսկ մայրը՝ դպրոցի ուսուցչուհի։ Ավարտել է հայրենի քաղաքի Չառլզ Սամների անվան բարձրագույն դպրոցը, որն առաջին հաստատությունն էր սևամորթների համար։ Տասնյոթ տարեկանում հաղթել է առաջին ռադիոմրցույթը, սակայն տեղական կոնսերվատորիա չի ընդունվել մաշկի գույնի պատճառով, բայց մրցույթի կազմակերպիչներն օգնել են նրան ընդունվել Բոստոնի համալսարան։ Հետագայում ուսումը շարունակել է Սանտա Բարբարայի Երաժշտության արևմտյան ակադեմիայում։ 1958 թվականին դարձել է Մետրոպոլիտեն օպերայի ունկնդրումների ազգային խորհրդի մրցույթի հաղթող, նույն թվականին Փարիզում տեղի է ունեցել նրա առաջին մենահամերգը։ Օպերային դեբյուտը կատարել է Փարիզի օպերայում՝ հանդես գալով Ամներիսի դերերգով, նույն տարուց սկսել երգել Բազելյան օպերային թատրոնում։
Միջազգային ճանաչում է ձեռք բերել 1961 թվականին 24 տարեկանում, երբ Վեներայի դերերգը կատարել է Բայրոյթյան փառատոնի ժամանակ՝ դառնալով դրան մասնակցած առաջին սևամորթը։ 1963 թվականին առաջին անգամ հանդես է եկել Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում, 1964 թվականին՝ Լա Սկալայում, իսկ 1965 թվականին՝ Մետրոպոլիտեն օպերայում։ Սկզբում կատարել է մեցցո-սոպրանոյի համար գրված դերերգեր, բայց 1970-ական թվականների կեսին ընդլայնել է երգացանկն ու անցել սոպրանո դերերին (որպես սոպրանո դեբյուտը տեղի է ունեցել 1964 թվականին Վիեննայի օպերայում), մինչև 1980-ական թվականների վերջերը կենտրոնանալով բացառապես դրամատիկ դերերի վրա, իսկ 1990-ականներին կրկին վերադարձել է մեցցո-սոպրանո կատարումներին։
Ժակլին Քենեդիի հրավերով երգել է Սպիտակ տանը (կրկին երգել է այնտեղ 1981 թվականին Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության արարողության ժամանակ)։ 1980-ական թվականների վերջից մեծի մասամբ հանդես է եկել Եվրոպայում, երկար տարիներ բնակվել Շվեյցարիայում, այժմ ապրում է Զալցբուրգում։ 1990-ական թվականների կեսին հիմնադրել է սեփական անսամբլը, որը կատարում է աֆրոամերիկյան ազգային երգեր։ Օպերային բեմին հրաժեշտ է տվել 1997 թվականին ու սկսել դասավանդել ու որպես ժյուրիի անդամ հանդես գալ տարբեր միջազգային մրցույթներում։ 2001 — 2002 թվականների ընթացքում մի շարք համերգներ է տվել, 2013 թվականին վերադարձել օպերային բեմ և Վիեննայի օպերայում կատարել կոմսուհու դերը «Պիկովայա դամա» օպերայից[7]։
Պարգևատրվել է բազմիցս, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակով, կատարողական արվեստում ունեցած ներդրման համար Քեննեդի կենտրոնի մրցանակով, ընդգրկվել է Սենթ Լուիսի փառքի ծառուղում։
Ձայնագրությունների մեծ մասը մեցցոյի ժամանակաշրջանից է, որոնց թվում են՝ առնվազն երկու Կարմենները և երեք Ամներիսները, Վեներան, Էբոլին, ինչպես նաև Լեդի Մակբեթի դերերգը «Մակբեթ» օպերայից[8]։
Երկար տարիներ ապրել է Շվեյցարիայում, վերջին տարիներն անցկացրել է Վիեննայում, որտեղ և մահացել է 2023 թվականի մայիսի 7-ին[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ 5,0 5,1 5,2 https://wien.orf.at/stories/3206389/
- ↑ https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
- ↑ Cortina, Álvaro (21 January 2013). "Tchaikovsky en Viena". El Mundo. Retrieved 23 January 2013(իսպ.).
- ↑ «Грейс Бамбри (Grace Bumbry) | Belcanto.ru». www.belcanto.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Opernstar Grace Bumbry gestorben». orf.at. 2023 թ․ մայիսի 8. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Boston University Online: "Amazing Grace"
- answers.com Grace Bumbry, includes reprint of a magazine article
- MusicianGuide.com biography
- Opera News story on Grace Bumbry
- St. Louis Walk of Fame page for Grace Bumbry
- Time magazine review, 16 November 1962 Արխիվացված 23 Օգոստոս 2013 Wayback Machine
- Time magazine review on recital at White House 1962 Արխիվացված 2013-08-23 Wayback Machine
- Andante.com review of recital in New York, February 2002
- Грейс Бамбри на сайте Оperissimo
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեյս Բամբրի» հոդվածին։ |
|
- Հունվարի 4 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մայիսի 7 մահեր
- 2023 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- ԱՄՆ-ի օպերային երգիչ-երգչուհիներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի մեցցո-սոպրանոներ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպաններ