Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Աիդա» (իտալ.՝ Aida), իտալացի երգահան Ջուզեպե Վերդիի օպերա չորս գործողությամբ։ Օպերան հատուկ գրվել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ՝ Եգիպտոսի կառավարության պատվերով[3]։ Իտալերեն լիբրետոն Անտոնիո Գիսլանցոնիի` ըստ Օգյուստ Մարիետի սցենարի։ Օպերայի գործողությունները տեղի են ունենում Հին Եգիպտոսում փարավոնների տիրապետության ժամանակ։ Օպերայում պատմվում է եգիպտական զորավար Ռադամեսի և եթովպացի ստրկուհի Աիդայի դժբախտ սիրո մասին։
Առաջնախաղը կայացել է 1871 թ. դեկտեմբերի 24-ին Կահիրեում։
«Աիդան» Վերդիի լավագույն և սիրված ստեղծագործություններից մեկն է, ընդգրկված է աշխարհի խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկում։
Երևանի ազգային ակադեմիական օպերային թատրոնում բեմադրվել է 1941 թ. (դիրիժոր – Մ.Թավրիզյան, բեմ.- Ա.Գուլակյան)[4]։ 2010 թ. դեկտեմբերի 23-ին Ա.Սպենդիարյանի օպերայի և բալետի թատրոնում կայացել է «Աիդա» օպերայի նոր բեմադրության առաջնախաղը (բեմադրիչ՝ իտալացի ռեժիսոր Մարիո Կոռադի)։ Առաջնախաղին Աիդայի դերերգով հանդես է եկել Հասմիկ Պապյանը։ 2011 թվականին թողարկվել է բեմադրության տեսատարբերակը (DVD)[5]։
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Ռ. Եսայան, Ն. Ավետիսյան, Երաժշտության աշխարհում. Օպերա, Երևան, «Արևիկ», 2003, էջ 7։
- ↑ «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կայք». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Երևանում կայացավ «Աիդա» օպերայի պրեմիերան
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|