Գրասիելա Կալդերոն
Գրասիելա Կալդերոն իսպ.՝ Graciela Calderón | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1931 Սալվատիերա |
Մահացել է | հունվարի 2, 2022[1][2] (90 տարեկան) |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | բուսաբան և botanical collector |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Jerzy Rzedowski?[3] |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Calderón |
Գրասիելա Կալդերոն Դիաս Բարրիգա դե Ժեդովսկի (իսպ.՝ Graciela Calderón Díaz Barriga, հուլիսի 14, 1931, Սալվատիերա - հունվարի 2, 2022[1][2]), մեքսիկացի բուսաբան։ Հայտնի է նեոտրոպիկական բույսերի տաքսոնոմիայի մեջ իր ներդրումով:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրասիելա Կալդերոնը ծնվել է 1931 թվականի հուլիսի 14-ին Գուանախուատո նահանգի Սալվատիերա մունիցիպալիտետում։ Նա կենսաբժշկություն է սովորել Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտում, այնուհետ տեղափոխվել է Կենսաբանական գիտությունների ազգային դպրոց։ 1952 թվականին Կալդերոնը ստացավ իր բակալավրի աստիճանը։ 1953 թվականին աշխատել է Մեքսիկայի վերականգնվող բնական ռեսուրսների ինստիտուտում, այնուհետև տեղափոխվել է Սան Լուիս Պոտոսիի Ինքնավար Համալսարանի Անապատի ուսումնասիրության ինստիտուտ, որտեղ կենսաբանություն է դասավանդել 1955-1957 թվականներին: 1963 թվականին Կալդերոնը վերադառնում է Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ 1974 թվականին դառնում է պրոֆեսոր։ Ամուսնու՝ Եժի Ժեդովսկու հետ Կալդերոնը մասնակցել է «Flora fanerogámica del Valle de México»-ի եռահատոր հրատարակության ստեղծմանը։ Իր վերջին տարիներին Գրասիելա Կալդերոնը խմբագրել է մի քանի գիտական ամսագրեր, այդ թվում՝ «Acta Botanica Mexicana», «Chapingo», «Boletín del Instituto de Botánica de la Universidad de Guadalajara» և «Polibotánica»:
Մահացել է 2022 թվականի հունվարի 2-ին[4]։
Կալդերոնի անունով բույսերի ցեղ և տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Graciela Rzed., 1975 [syn. Strotheria B.L.Turner, 1972]
- Agrostis calderoniae Acosta, 1987
- Chaunanthus gracielae M.Martínez & L.Hern., 2007
- Cyperus calderoniae S.González, 1985, «calderonii»
- Echeveria calderoniae Pérez-Calix, 1997
- Encyclia calderoniae Soto Arenas, 2003
- Euphorbia calderoniae V.W.Steinm., 2005
- Peperomia calderoniae Barrios, Cota & Medina-Cota, 1987 [syn. Peperomia quadrifolia (L.) Kunth, 1816]
- Pinguicula calderoniae Zamudio, 2001
- Platanthera calderoniae López-Ferr. & Espejo, 1994
- Rhamnus calderoniae R.Fernández, 1996
- Tigridia gracielae Aarón Rodr. & Ortiz-Cat., 2003
- Valeriana rzedowskiorum Barrie, 2003
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://celebritiesdeaths.com/muere-muerte-murio-lamentamos-el-sensible-fallecimiento-de-la-dra-graciela-calderon-diaz-barriaga-extendemos-nuestras-sinceras-condolencias-al-d/
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.biodiversidad.gob.mx/biodiversidad/curiosos/graciela-calderon-de-rzedowski
- ↑ https://plants.jstor.org/stable/10.5555/al.ap.person.bm000001234
- ↑ «Recordamos a la Dra Graciela Calderón de Rzedowski quien falleció el pasado 2 de enero». twitter.com (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 16-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Calderón de Rzedowski, Graciela (1931-)». JSTOR Plant Science (անգլերեն). ITHAKA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 16-ին.