Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ
Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | հունվարի 1, 1936 |
Հիմնադրիր | Juan de Dios Bátiz Paredes? և Կարդենաս-ի-դել-Ռիո |
Անդամակցություն | ANUIES?[1], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[2] և Editoriales Universitarias y Académicas de México?[3] |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Տեղագրություն | Մեխիկո |
Կայք | ipn.mx(իսպ.) |
Instituto Politécnico Nacional Վիքիպահեստում |
Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ (իսպ.՝ Instituto Politécnico Nacional), Մեքսիկայի ամենամեծ հանրային համալսարաններից մեկը, որն ավագ դպրոցի, բարձրագույն կրթության և հետբուհական կրթության մակարդակներում ունի 171581 ուսանող[5]։ Հիմնադրվել է 1936 թվականի հունվարի 1-ին նախագահ Լասարո Կարդենասի ղեկավարման ժամանակաշրջանում՝ անապահով սոցիալական դասին մասնագիտական կրթությամբ ապահովելու համար[6]։
Ինստիտուտն ունի 293 ուսումնական դասընթացներ տրամադրող 98 ստորաբաժանումներ[7]՝ 78 տեխնիկական մասնագիտությունների գծով, 80 հետդպրոցական և 135 հետբուհական ծրագրեր[8]։ Ինստիտուտի գլխավոր կամպուսը կոչվում է «Ադոլֆո Լոպես Մատեոս մասնագիտական միավոր» կամ «Սակատենկո», գտնվում է Մեխիկոյից 2.1 կմ հյուսիս։ Ինստիտուտը հիմնականում գտնվում է Մեխիկոյում և նրա արվարձաններում, սակայն մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ գտնվում են Մեքսիկայի մյուս 22 նահանգներում[8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտը հիմնադրվել է 1936 թվականի հունվարի 1-ին նախագահ Լասարո Կարդենասի պաշտոնավարման օրոք և գտնվել է նախկինում որպես «Ex hacienda Santo Tomás» հայտնի 16-րդ դարում կոնկիստադոր Էռնան Կորտեսին պատկանող մեծ կալվածքում[6], նվիրաբերել է Մեքսիկայի դաշնային կառավարության կողմից[9]։
Աշխարհահռչակ աստղագետ Լուիս Էնրիկե Էռոն, նախկին հեղափոխական Խուան դե Դիոս Բատիս Պարեդեսը և նախկին կրթության նախարար Նարսիսո Բասոլսը եղել են ինստիտուտի ստեղծման առաջին նախաձեռնողներից[9]։
Նախկին տնօրեն Ալեխո Պերալտայի ղեկավարման տարիներին ինստիտուտին բավականաչափ հողեր են հատկացվել։ Բռնագրավված Սանտա Մարիա Տիկոման (213 հեկտար) և Սան Պեդրո Սակատենկո (43 հեկտար) հողերը նույնպես օգտագործվել են[10]։
Այժմ որպես «Ադոլֆո Լոպես Մատեոս մասնագիտական միավոր» կամ «Սակատենկո» հայտնի կամպուսի շինարարությունն սկսվել է 1958 թվականին։ 1959 թվականին Մեքսիկայի նախկին նախագահ Ադոլֆո Լոպես Մատեոսը, կրթության նախկին նախարար Խայմե Տոռես Բոդետը և ինստիտուտի նախկին տնօրեն Էուխենիո Մենդես Դեկուռոն հանդիսավոր բացել են Սակատենկոյի 4 շինությունները, որոնք հատկացվել են Մեխանիկայի և էլեկտրատեխնիկայի (ESIME) և Ճարտարագիտության և ճարտարապետության ավագ դպրոցներին (ESIA)[10]:
Ինստիտուտն ունի շուրջ 98 գիտական ստորաբաժանումներ[8], այդ թվում՝ 18 մասնագիտական ավագ դպրոցներ, 26 համալսարանական քոլեջներ, 20 գիտական և տեխնիկական հետազոտական կենտրոններ, 17 շարունակական կրթության կենտրոններ, 4 կրթական աջակցության բաժին, 3 նորարարական կրթությանն աջակցող ստորաբաժանում, հետազոտություններին, տեխնոլոգիական զարգացումներին աջակցող 8 բաժիններ, 2 գիտությանն առընթեր, ձեռնարկության հետազոտությունների և զարգացման ստորաբաժանումներ։
Դպրոցները հիմնականում Մեխիկոյում են, թեև մի քանի ընդլայնված և հետազոտական կառույցներ տեղաբաշխված են երկրի 22 նահանգներում[8]։
Որոշ բաժիններ ունեն բարձր աստիճանի ակադեմիական և բյուջետային ազատության։ Ինստիտուտը ղեկավարում է գլխավոր տնօրենը, որին նշանակում է պետության նախագահը, սովորաբար (բայց ոչ միշտ) ակադեմիական համայնքի անդամների հետ խորհրդակցելուց հետո[11]։ 2014 թվականի նոյեմբերից ինստիտուտի գլխավոր տնօրենն է Էնրիկե Ֆերնանդես Ֆասնաչը[12]։
Ի լրումն ուսումնական ձեռնարկումների, որպես մշակութային խթանման ռազմավարություն, ինստիտուտըում գործում է «Canal Once»-ը՝ Լատինական Ամերիկայի ամենահին հանրային հեռարձակման ծառայությունը[13], որը ներկայացնում է բնօրինակ մշակութային, գիտական, տեղեկատվական և ժամանցային ծրագրեր, օտարերկրյա շոուներ և դասական, ոչ-առևտրային ֆիլմեր ամբողջ աշխարհից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ
-
CIDETEC շենքը
-
Կենսաբանական գիտությունների ազգային դպրոցի շենքը
-
Լուիս Էնրիկե Էռոյի կիսանդրին
-
CECYT
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20240207224301/http://www.anuies.mx/anuies/instituciones-de-educacion-superior/
- ↑ https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
- ↑ https://web.archive.org/web/20240409115737/https://altexto.mx/asociados
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ National Polytechnic Institute. «Lema» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 National Polytechnic Institute. «Antecedentes del Centro Histórico y Cultural "Juan de Dios Bátiz"» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ National Polytechnic Institute. «Compendio histórico 1930-1939» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 8,0 8,1 8,2 8,3 National Polytechnic Institute. «Informe Anuel de Actividades dos mil trece» (PDF) (Spanish). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 9,0 9,1 National Polytechnic Institute. «Historia» (Spanish). Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 10,0 10,1 Universia Mexico (2009 թ․ մարտի 20). «Conmemora IPN 50 aniversario de la unidad "Adolfo López Mateos"» (Spanish). Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ La Jornada. «Villa Rivera: nombrar director del IPN, facultad sólo del Presidente» (Spanish). Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Quadratin México. «Designan a Enrique Fernández Fassnacht director del IPN» (Spanish). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Canal Once. «Acerca de Canal Once» (Spanish). Վերցված է 2147 թ․ դեկտեմբերի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Իսպաներեն) Պաշտոնյան կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ» հոդվածին։ |
|