Գրանադա (Նիկարագուա)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Գրանադա | |||||
| |||||
Երկիր | Նիկարագուա | ||||
Համայնք | Granada Department?[1] | ||||
Հիմնադրված է | ապրիլի 21, 1524 թ. | ||||
Մակերես | 592,1 կմ² | ||||
ԲԾՄ | 73 մետր | ||||
Բնակչություն | 105 171 մարդ (2005)[2] | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
Փոստային դասիչ | 43000 | ||||
| |||||
Սանտյագո-դե-Գրանադա (իսպ. Santiago de Granada), Նիակարագուայի՝ մեծությամբ երրորդ քաղաքը՝Մանագուա մայրաքաղաքից և Լեոնից հետո, Գրանադա շրջանի վարչական կենտրոնն է։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է Նիկարագուա լճի հյուսիս-արևմտյան հատվածում[3][4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1524 թվականի դեկտեմբերի 8-ին իսպանական կոնկիստադորների[4] կողմից, անվանակոչվել է ի պատիվ իսպանական Գրանադա քաղաքի։ Այն համարվում է Կենտրոնական Ամերիկայի ամենահին քաղաքը և Նիկարագուայի համար ունի պատմական կարևոր նշանակություն[5]։
XVII - XVIII դարերում քաղաքը երեք անգամ թալանվել է անգլիացի ծովահենների կողմից[6]։
1855 թվականի Վ. Ուոքերի վարձկանների Նիկարագուա արշավանքից հետո (1855 թվականի հոկտեմբերի 13 -ին, նա գրավեց Գրանադա քաղաքը և 1856 թվականի հունիսին հայտարարեց իրեն Նիկարագուայի նախագահ, սակայն հանդիպեց տեղի բնակչության դիմադրությանը) Գրանադա քաղաքը (այն ժամանակ` երկրի երկրորդ ամենամեծ և ամենակարևոր քաղաքը) 1956 թվականի դեկտեմբերի 14-ին վարձկանների՝ երկրից նահանջելուց հետո քաղաքը արդեն ամբողջովին այրված էր[6]։ Հետագայում քաղաքը կրկին վերակառուցվել է, այդ ժամանակից ի վեր քաղաքի հին հատվածն ունի ուղղանկյուն դասավորություն` նեղլիկ փողոցներով և միհարկանի տներով[5]։
1893 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր մոտ 15 հազար մարդ։ Այդ ժամանակ այն համարվում էր առևտրի կենտրոն (հիմնական ապրանքներն էին՝ կակաո, ինդիգո, բուրդ և կաշի), այստեղ նաև գործում էր արհեստագործական արտադրություն[7]։ Երկաթուղու կառուցումից հետո քաղաքի նշանակությունն ավելի մեծացավ[3]։
1912-ից 1925 և 1926-ից 1933 թվականներին գաղաքը շրջափակված էր ամերիկյան զորքերի կողմից, և քաղաքում այդ ժամանակ շատ էին ամերիկյան զինվորները։ 1929 - 1931 թվականներին Գրանադան համարվում էր ԱՄՆ-ի Ճարտարագետների կորպուսի արշավախմբի հիմնական մատակարարման բազան (300 զինծառայող՝ հրամանատար փոխգնդապետ Դ. Սուլթան), ովքեր հնարավոր դարձրեցին Նիկարագուայի ջրանցքի կառուցումը[8]։
1962 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 32,4 հազար[6], իսկ 1968-1974 թվականներին 40 հազար մարդ։ Այդ ժամանակ այստեղ գործում էր բուսական յուղի (պատկանում էր ամերիկյան ընկերությանը) և շաքարավազի արտադրություն[3][4]։
1985 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 89 հազար մարդ, տնտեսության հիմնական ճյուղը սննդի արդյունաբերությունն էր[9]։
2006 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 90,9 հազար մարդ, արդյունաբերության հիմնական ճյուղերը համարվում էին առևտուրը և զբոսաշրջությունը։ Բացի այդ, այստեղ գործում էին սննդի (արտադրվում էր բուսական յուղ, շաքար և այլն) և փայտամշակման արդյունաբերության ձեռնարկություններ[5]։
Ներկայիս կարգավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանադայի փողոցների մեծ մասը նեղլիկ է, քանի որ քաղաքը զարգացել է ավտոմեքենաների հայտնվելուց դարեր առաջ։ Այդ պատճառով այսօր փողոցների մեծ մասերում երթևեկությունը միակողմանի է։
1990-ական թվականներից սկսած քաղաքը միջոցներ է տրամադրել Գրանադայի պատմական շատ շինությունների վերականգնման համար։ Իսպանիայի կառավարությունը ևս ֆինանսական աջակցություն է ցուցաբերել քաղաքի վերականգնման համար։ Այդպիսի նախագծերից է Կալլե-Լա-Կալսադայի վերածումը հետիոտնային փողոցի։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի միջով են անցնում երկաթուղին[3] և մի քանի ավտոճանապարհներ։
Նիկարագուա լճի հյուսիս-արևելյան ափի նավահանգիստը ևս գործում է[3]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանադա քաղաքը գլխավորապես բնակեցված է իսպանացիների կողմից։ Այստեղ նաև ապրում են Միացյալ Նահանգներից, Կանադայից, Իսպանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իռլ��նդիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից և Ֆրանսիայից եկած ժովուրդներ։
Մինչև վերջերս Նիկարագուան գրանցում է զբոսաշրջության աննախադեպ աճ։ Դա իր հերթին ավելացնում է օտարերկրացիների մուտքը Գրանադա, ովքեր տուն էին փնտրում գնելու համար, և քաղաքի բնակչությանը ավելացան մեծ թվով եվրոպացիներ և ամերիկացիներ։ Անշարժ գույքի գները սկսեցին աճել` արտասահմանցիների հետաքրքրության և հետագա ներդրումների արդյունքում։ Այնուամենայնիվ, 2018 թվականի քաղաքացիական հակամարտության պատճառով ԱՄՆ պետքարտուղարությունը ճանապարհորդական խորհուրդներ է տվել, վկայակոչելով «քաղաքացիական անկարգություններ, հանցագործություն, առողջապահության սահմանափակ հասանելիություն և օրենքների կամայական կիրառում» կանոններին։
2020 թվականին ԱՄՆ-ն անցկացրեց 4-րդ մակարդակի խորհրդակցություն, կոչ անելով` «Մի՛ ճանապարհորդիր»՝ COVID-19- ի պատճառով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 83 439 մարդ[10].
Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.
1971 | 1995 | 2000 | 2005 | 2013 |
---|---|---|---|---|
35 422 | 71 783 | 81 933 | 79 418 | 83 439 |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գաղութային ճարտարապետություն
-
Փողոց քաղաքում
-
Սբ. Ֆրանցիսկի եկեղեցի
-
Քաղաքի պատկերը երեկոյան
-
Ատրավեսադայի փողոց
-
Տաճարում
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բադախոս (իսպ. Badajoz), Իսպանիա
- Կորո (իսպ. Santa Ana de Coro), Վենեսուելա
- Տեռասա (իսպ. Terrassa), Իսպանիա
- Բարսելոնա (իսպ. Barcelona), Իսպանիա
- Մայնի Ֆրանկֆուրտ (գերմ. Frankfurt am Main), Գերմանիա
- Դոս Էրմանաս (իսպ. Dos Hermanas),Իսպանիա
- Կարտագո (իսպ. Cartago), Կոստա Ռիկա
- Անտիգուա (իսպ. Antigua), Գվատեմալա
- Կոմայագուա (իսպ. Comayagua), Հոնդուրաս
- Սանտա Տեկլա (իսպ. Santa Tecla), Սալվադոր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2005 Nicaraguan census
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Гранада // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 7. М., «Советская энциклопедия», 1972.
- ↑ 4,0 4,1 4,2 Гранада // Латинская Америка: энциклопедический справочник (в 2-х тт.) / гл. ред. В. В. Вольский. том 1. М., «Советская энциклопедия», 1979.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Гранада, город в Никарагуа // Большая Российская Энциклопедия / редколл., гл. ред. Ю. С. Осипов. том 7. М., научное издательство «Большая Российская Энциклопедия», 2007. стр.621
- ↑ 6,0 6,1 6,2 Р. Е. Лещинер. Никарагуа. М., "Мысль", 1965. стр.38
- ↑ «Гранада, город в Никарагуа». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ On the trail of the Forty-Niners // "Popular Mechanics", January 1932. pages 52–57
- ↑ Гранада // Большой энциклопедический словарь (в 2-х тт.). / редколл., гл. ред. А. М. Прохоров. том 1. М., "Советская энциклопедия", 1991. стр.334
- ↑ «Granada» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- R. Lacayo. Granada, Nicaragua. Madrid, 1998. (իսպ.)