Գոնիոյի բերդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նկարագրություն | |
Տեսակ | castrum?, հնագիտական հուշարձան և մշակութային արժեք |
Վարչական միավոր | Բաթում և Խելվաչաուրի մունիցիպալիտետ[1] |
Երկիր | Վրաստան[1] |
Gonio Fortress Վիքիպահեստում |
Գոնիոյի բերդ (վրաց.՝ გონიოს ციხე, նախկինում կոչվել է Ապսարե կամ Ասպարունտ), եղել է հռոմեական առաջավոր ամրություն Աջարիայում՝ Սև ծովի ափին։
Դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղակայված է Բաթումից 15 կմ դեպի հարավ՝ Ճորոխ գետի ափին։ Գյուղը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից 5 կմ դեպի հյուսիս։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերդն առաջին անգամ հիշատակվում է Պլինիոս Կրտսերը (մ.թ. I դար)։ Մ.թ. II դարում այն լավ ամրացված հռոմեական քաղաք էր Կոլխիդայում։ Հետագայում ընկել է Բյուզանդիայի տիրապետության տակ։ «Գոնիո» անվանումն առաջին անգամ հիշատակվել է Տրապիզոնի պատմաբան Միխայիլ Պանարետի կողմից XIV դարում։ Որոշ ժամանակ այդտեղ եղել է ջենովացիների առևտրի վայր։ 1547 թվականին Գոնիոն դարձել է Օսմանյան կայսրության մաս և նրա տիրապետության տակ մնացել մինչև 1878 թվականը, երբ Սան Ստեֆանոյի պայմանագրով Աջարիան անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հայտնի էր նաև իր թատրոնով ու ձիարշավարանով։ Բացի այդ, Հիսուսի տասներկու աշակերտներից մեկի՝ Մատթեոս առաքյալի գերեզմանը, ըստ ենթադրության, կարող է գտնվել Գոնիոյի բերդում։ Սակայն Վրաստանի կառավարությունը ներկայում արգելում է պեղումներ իրականացնել գերեզմանի տարածքում։ Բերդում անցկացվում է հնէաբանական այլ պեղումներ՝ ուշադրություն դարձնելով հատկապես հռոմեական ժամանակների հնագիտական նյութերին։
Գոնիոն զբոսաշրջային բավական սիրված վայր է։ Ամռան ամիսներին Թբիլիսիից բազմաթիվ զբոսաշրջիկներ հանգստանալու են գալիս Գոնիոյի ծովափում, որ համարվում է էկոլոգիապես ավելի մաքուր, քան Բաթումի (տեղակայված է բերդից 15 կմ դեպի հյուսիս) ծովափը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kakhidze, Emzar, Recent Archaeological Finds in Apsarus Արխիվացված 2008-04-02 Wayback Machine. Third International Congress on Black Sea Antiquities, 2005.(անգլ.)
- Pictures of Gonio castle(անգլ.)
- Kakhidze, E. Apsaros: A Roman Fort in Southwestern Georgia // In: Meetings of Cultures in the Black Sea Region: Between Conflict and Coexistence. Eds. P. G. Bilde and J. H. Petersen. Aarhus, 2008 (Black Sea Studies, 8), 303-332; http://www.pontos.dk/publications/books/bss-8-files/bss-8-16-kakhidze Արխիվացված 2011-03-16 Wayback Machine.