Գիշերային դետք (կտավ)
Գիշերային դետք հոլ.՝ Nachtwacht | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռեմբրանդտ |
տարի | 1642 |
բարձրություն | 363 |
լայնություն | 437 |
ստեղծման վայր | Ամստերդամ[1] |
ստեղծման երկիր | Նիդերլանդներ |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | schutterstuk? |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Nightwatch hall? |
հավաքածու | Պետական թանգարան[2] և Ամստերդամի պատմական թանգարան[2] |
սեփականատեր | Ամստերդամ |
հիմնական թեմա | The civic militia lead by Frans Banninck Cocq? |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/r/rembran/painting/group/night_w.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Night Watch Վիքիպահեստում |
Գիշերային դետք (հոլ.՝ Nachtwacht), Ռեմբրանդտի կտավը՝ ստեղծված 1642 թվականին։ Կտավը հանրությանն առավել հայտնի է «Գիշերային դետք» անունով, մինչդեռ իսկական անվանումն է «Կապիտան Ֆրանս Բանինգ Կոկի և լեյտենանտ Վիլեմ վան Ռյոյտենբյուրգի նետաձիգների խմբի դետքը»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավը պատվիրել է Նիդեռլանդների՝ նետաձիգների ընկերությունը, որը ցանկանում էր զարդարել իր նոր շենքը վեց գնդերի խմբային նկարներով։ Ռեմբրանդտին նկարը պատվիրել է կապիտան Ֆրանս Բանինգ Կոկի գունդը՝ դրա դիմաց վճարելով 1.600 ֆլորին։
18-րդ դարում նկարը բոլոր կողմերից կտրել են, որ տեղավորվի նոր սրահում։ Ամենից շատ տուժել է նկարի ձախ մասը, որտեղից «պակասել» են երկու նետաձիգներ։ Պահպանվել է 17-րդ դարի կրկնօրինակ (Հերիտ Լյունդենս, Լոնդոնի ազգային պատկերասրահ), որից կարելի է պատկերացում կազմել նկարի ոչնչացված մասի վերաբերյալ[3]։
Այժմ կտավը պահպանվում է Ամստերդամի պետական թանգարանում (Rijksmuseum) : Չնայած այն բանին, որ կտավի մի մասը չի պահպանվել, այն թանգարանի ամենամեծ նկարներից է (363 × 437 սմ)։ Ինչպես Ռեմբրանդտի գործերի մեծ մասը, կտավին ավելի լավ է նայել հեռավորությունից։
Կտավը երեք անգամ ենթարկվել է վնասման ու ոչնչացման[4]։ Առաջին անգամ կտրվել է կտավի մի մասը, երկրորդ անգամ դանակով հարվածել են տասն անգամ, իսկ երրորդ անգամ նրա վրա ծծմբական թթու են լցրել։
Նկարի հանելուկները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեմբրանդտը շատ հաջող կոմպոզիցիա է գտել. նետաձիգները դուրս են գալիս կամարակապ մութ բակից արևով ողողված հրապարակ։ Ակնհայտ է լույսի և ստվերի խաղը, ինչը բնորոշ է մեծ նկարչի ոճին։
Ռեմբրանդտը շրջանցել է կանոնը, որի համաձայն՝ նկարը պետք է պատկերի ստատիկ, շքեղ դիմանկար։ Նա պատկերել է այն պահը, երբ կապիտան Կոկը հրաման է տվել լեյտենանտ Ռյոյտենբուրգին. այդ պահից էլ ամեն ինչ դրվել է շարժման մեջ։ Նետաձիգը պտտում է նշանը, թմբկահարը թմբուկ է զարկում, նրա վրա հաչում է շունը, տղան փախչում է։ Նկարում շարժվում են անգամ նետաձիգների շորերի պատառները։
Նկարչի երկրորդ նորամուծությունն այն է, որ բացի 18 պատվիրատուներից՝ պատկերված են ևս 16 կերպարներ։ Բացատրելի է միայն թմբկահարի հայտնվելը, որը չի եղել նետաձիգների գնդում. չի եղել, բայց կարող էին վարձել շքերթին մասնակցելու համար։ Մյուս կերպարների, նրանց հետ կապված խորհրդանիշերի առկայությունը տասնյակ հարցեր է առաջացնում հետազոտողների շրջանում, որոնց ճիշտ պատասխանը գիտեր միայն ինքը Ռեմբրանդտը։
Ամենահանելուկայինը ոսկեգույն զգեստով աղջկա կերպարն է։ Գեղարվեստական առումով նա պատկերված է ոսկե հատման տեղում՝ նկարի ձախ հատվածում. նա կարծես մեղմացնում է աջում պատկերված Ռյոյտենբյուրգի վառ հագուստը։ Աղջիկը շրջապատված է խորհրդանիշերով, որոնք ավանդաբար վերագրվում են հրացանակիրներին։ Գոտուն ամրացված են ատրճանակ և հավ (կամ աքաղաղ), իսկ ձախ ձեռքում գինի խմելու պոզ է։ Աղջկան ամենամոտ հրացանակրի գլխարկին կաղնու տերևներ են։ Շատ արվեստագետներ աղջկան համարում են ջոկատի թալիսմանը։ Կա նաև վարկած, որ նկարում պատկերված աղջկան նա նմանեցրել է իր լուսահոգի կնոջը` Սասկիային,և այդ կերպ փորձել է մխիթարություն գտնել։Սակայն հանելուկները, միևնույն է, բազմաթիվ են։ Հոլանդերենում կլովենիր բառը (կլովենը հրացանի տարատեսակ է) համահունչ է մի բառի, որ մագիլ է նշանակում։ Նետաձիգների խորհրդանիշ են հանդիսացել սովորաբար վայրի թռչունների և ոչ թե հավերի ճանկերը։ Ի վերջո, ո՞վ է աղջիկը, ի՞նչ է անում նա նետաձիգների շրջանում, ինչու՞ է կրում ատրճանակ և բռնել հավ։ Անգլիացի ռեժիսոր Փիթեր Գրինվեյը (անգլ.՝ Peter John Greenaway), որ այս նկարի թեմայով երկու ֆիլմ է նկարահանել, 180 այսպիսի հարց է առաջադրում։
Նկարի ռենտգենային պատկերները ցույց են տվել, որ նկարի վերափոխումները ամենից ավելի առնչվել են Ռյոյտենբուրգի կերպարին և նրա նիզակին, որով տրված էր շարժման ուղղությունը։
Հնարավոր է, որ Ռեմբրանդտը նկարում պատկերել է իրեն Յան Օկերսենի աջ կողմում, գլխարկով նետաձիգի կերպարում։
Գիշերայի՞ն, թե՞ ցերեկային դետք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի ստեղծումից անմիջապես հետո այն տեղադրվել է նետաձիգների ընկերության շենքում։ Հետագա երկու դարերի ընթացքում այն կախված է եղել տարբեր սրահներում և արվեստագետների կողմից հայտնաբերվել է 19-րդ դարում միայն, երբ Ռեմբրանդտի նկատմամբ նոր հետաքրքրություն է դրսևորվել։ Քանի որ թվացել է, որ կերպարները հանդես են գալիս մուգ ֆոնին, այն անվանել են «Գիշերային դետք»։ Հենց այդ անունով էլ կտավը մտել է համաշխարհային կերպարվեստի գանձարան։ 1947 թվականին՝ նկարի վերականգնման աշխատանքների ժամանակ, պարզվել է, որ կտավը մի քանի անգամ պատվել է լաքով, որից մգացել է։ Նկարի ֆոնի մգացմանը նպաստել է նաև այն սրահի բուխարու ծուխը, որտեղ կախված է եղել կտավը երկար տարիներ։ Բնօրինակը վերականգնելուց հետո վերջնականապես պարզվել է, որ կտավում պատկերված է ցերեկային տեսարան։ Կապիտան Կոկի ձախ ձեռքի ստվերը ցույց է տալիս, որ գործողությունները կատարվում են ցերեկային ժամերի՝ 14:00-ի շրջանում։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կապիտան Ֆրանս Բանինկ Կոկ (Frans Banninck Cocq 1605—1655) - կենտրոնում, կարմիր ամրակապով սև հագուստով։
- Լեյտենանտ Վիլեմ վան Ռյոյտենբյուրգ (William van Ruytenburch 1600—1657) - կենտրոնում, սպիտակ ամրակապով, ոսկեգույն հագուստով։
- Նետաձիգ Յան Վիսեր Կորնելիսեն (Jan Visscher Cornelisen 1610—1650) - կրծքանշանով։
- Սերժանտ Ռեյնիր Էնգելեն (Reijnier Engelen 1588—1651) - նստած է կամրջի հողապատնեշին։
- Սերժանտ Ռոմբաուտ Քեմփ (Rombout Kemp 1597—1653) - մեկնել է ձեռքը։
- Հարմեն Յակոբսեն Վորմսկերկ (Harmen Jacobsen Wormskerck 1590—1653) - վահանով։
- Էլբերտ Վիլեմսզոն Սվեդենռեյք (Elbert Willemszn Swedenrijck 1589—1644) - Հարմենի հետևում։
- Կլաս վան Կրոյսբերգեն (Claes van Cruijsbergen 1613—1663) - Էլբերտից աջ։
Նիզակավորներ
- Յան Ադրիանսեն Կեյզեր (Jan Adriaensen Keijser 1594—1664) - Կոկի և Ռյոյտենբյուրգի միջև։
- Յան Պետերսեն Բրոնկհորստ (Jan Pietersen Bronchorst 1587 — после 1666) - հողապատնեշի հետևում։
- Թմբկահար Յակոբ Յորիսզոն (Jacob Joriszn 1591—1646)։
- Յակոբ Դիրկսեն դե Ռոյ (Jacob Dircksen de Roy 1601—1659)։
- Յան Բրյուգման (Jan Brughman)։
Գնդի անդամների անուններով վահանը նկարվել է Ռեմբրանդտի մահից հետո։
Հիշատակումներ արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գիշերային դետք» («Night Watch») ֆիլմի հիմքում ընկած են նկարի առևանգումն ու նրա որոնողական աշխատանքները (1995)։ Գլխավոր դերում՝ Փիրս Բրոսնան[5]։
- Նկարի պատմությանն են նվիրված Փիթեր Գրինվեյի երկու ֆիլմեր՝ «Գիշերային դետք» (2007) և «Ռեմբրանդտ։ Ես մեղադրում եմ» (2008)։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարին է նվիրված King Crimson խմբի «The Night Watch» երգը (1974)։
- Ayreon ռոք խմբի «The Shooting Company of Captain Frans B. Cocq» երգը կատարվում է կրծքանշանով նետաձիգի անունից՝ ներկայացնելով նկարի ստեղծումը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամստերդամի պետական թանգարանի աշխատակիցները, որոշելով մասսայականացնել նկարը, 2013 թվականին «կենդանացրին» այն։ Նրանք ստեղծեցին ներկայացում՝ գործողությունները տեղափոխելով առևտրական մեծ կենտրոն[6]։
- Թանգարանի սրահում, ուր ցուցադրված է կտավը, հատակին գորգ է փռված (մնացած բոլոր սրահներում մանրահատակ է)։ Դա արված է այն նպատակով, որ աշակերտները, գորգին նստելով, լսեն ուսուցչին։
- Ռեմբրանդտի նորամուծությունները լիովին պատկերացնելու համար սրահներից մեկում այս թեմայով երեք նկարներ կան, որոնք, ի տարբերություն Ռեմբրանդտի նկարի, համապատասխանում են այն ժամանակների խմբանկարի բնորոշ հատկանիշներին։
- Միայն Ռեմբրանդտի նկարն է պաշտպանական նկատառումներով առանձնացված։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.rijksmuseum.nl/nl/collectie/SK-C-5
- ↑ 2,0 2,1 http://am.adlibhosting.com/amonline/Details/museum/38543
- ↑ Копия «Ночного дозора» на сайте Национального музея в Лондоне
- ↑ «Даная»: вечная жизнь и быстрая смерть
- ↑ «Ночной дозор» на imdb
- ↑ «"Ночной дозор" в торговом центре». Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիշերային դետք (կտավ)» հոդվածին։ |
|